Մեծ Բալխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեծ Բալխան, լեռնաշղթա Թուրքմենստանի հարավում։ Ուզբոյի չոր հունով բաժանվում է Փոքր Բալխանից և Կոպետդաղ լեռնաշղթայից։ Երկարությունը մոտ 70 կմ է, բարձրությունը՝ մինչև 1880 մ (Առլան լեռ)։ Անտիկլինորիում է՝ հս․ զառիթափ և հվ․ մեղմաթեք լանջերով։ Արմում սուզվում է մերձկասպյան հարթավայրի նորագույն նստվածքների տակ։ Կազմված է գլխավորապես յուրայի և կավճի կրաքարերից ու ավազաքարերից։ Լանջերը խիստ մերկացած են։ հարավային լանջը կտրտված է կիրճերով։ Տիրապետում են անապատային (մինչև 800 մ բարձրությունները), կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտները՝ լեռնային քսերոֆիտներով ու նոսր անտառներով։ Կիրճերում աճում են թփուտներ։ Ոչ մեծ հարթ տեղամասերը օգտագործվում են որպես անջրդի ցանքատարածություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 404 CC-BY-SA-icon-80x15.png