Մեխանիկական համակարգի հավասարակշռություն, մեխանիկական համակարգի վիճակ, որի դեպքում համակարգի բոլոր կետերը հաշվարկման տվյալ համակարգի նկատմամբ անշարժ են։ Եթե հաշվարկման համակարգը իներցիալ է, ապա հավասարակշռությունը կոչվում է բացարձակ, հակառակ դեպքում՝ հարաբերական։ Համակարգի հավասարակշռության համար նրա վրա ազդող ուժերը պետք է բավարարեն ստատիկայում դիտարկվող որոշակի պայմանների։ Օրինակ, ազատ պինդ մարմնի բացարձակ հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ կոորդինատային երեք առանցքներից յուրաքանչյուրի վրա մարմնի վրա կիրառված բոլոր ուժերի պրոյեկցիաների գումարները և այդ առանցքների նկատմամբ դրանց մոմենտների գումարները հավասար լինեն զրոյի[1][2]՝
;
:
Եթե հավասարակշռության մեջ գտնվող մասնիկն ունի զրոյական արագություն, ապա այդ մասնիկը գտնվում է ստատիկ հավասարակշռության մեջ[3][4]։
↑John L Synge, Byron A Griffith (1949)։ Principles of Mechanics (2nd ed.)։ McGraw-Hill|name-list-style= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
↑Beer FP, Johnston ER, Mazurek DF, Cornell PJ, and Eisenberg, ER (2009)։ Vector Mechanics for Engineers: Statics and Dynamics (9th ed.)։ McGraw-Hill։ էջ 158
↑Herbert Charles Corben, Philip Stehle (1994)։ Classical Mechanics (Reprint of 1960 second ed.)։ Courier Dover Publications։ էջ 113։ ISBN0-486-68063-0|name-list-style= պարամետրը գոյություն չունի (օգնություն)
↑Lakshmana C. Rao, J. Lakshminarasimhan, Raju Sethuraman, Srinivasan M. Sivakumar (2004)։ Engineering Mechanics։ PHI Learning Pvt. Ltd.։ էջ 6։ ISBN81-203-2189-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 261)։