Մելքոն Գյուլիստանյան
Արտաքին տեսք
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
---|---|
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Մելքոն Գյուլիստանյան, հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրագույն բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ 1915 թվականի ապրիլի 11 (24)-ին ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում։
1915 թվականի ապրիլի 12-ին, ձերբակալված բազմաթիվ հայ մտավորականների հետ գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարըկըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս պահվել այնտեղ։
Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Մեկ այլ վարկածով Այաշից վերադարձել է Կ. Պոլիս։ Վերապրել է, բնակվել Կ.Պոլսում և բժիշկ աշխատել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։