Մեգաաշխարհ
Արտաքին տեսք
Մակրո, Միկրո, Մեգաաշխարհ, հասկացություններ, որոնցով պայմանականորեն նշանակվում են օբյեկտիվ իրականության առանձին տիրույթներ՝ մատերիայի կազմակերպման որոշակի կառուցվածքային մակարդակներով։ Մակրոաշխարհը (սովորական՝ մակրոսկոպիկ մեծությունների աշխարհը) ընդգրկում է մեծ մոլեկուլների (մակրոմոլեկուլների), բյուրեղների, մակրոսկոպիկ մարմինների, երկրաբանական գոյացումների, մոլորակների և այլն կառուցվածքային մակարդակները։ Մակրոաշխարհում է ապրում և գործում մարդը, այդ պատճառով այն իրականության առավել հետազոտված մասն է։ Այդ «աշխարհի» մատերիական օբյեկտների՝ մակրոօբյեկտների շարժումները նկարագրվում են մեխանիկայի օրենքներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 181)։ |