Մացեստայի թեյի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մացեստայի թեյի գործարան
Տեսակձեռնարկություն
Հիմնադրված է1947 թվական
ՎայրԻզմայլովկա գյուղ
ԵրկիրՌուսաստան
Արտադրանքթեյ
Կայքmatsestatea.ru

Մացեստայի թեյի գործարան (ռուս.՝ Мацестинская чайная фабрика), ռուսական թեյի արտադրության ձեռնարկություն, որը գտնվում է Սոչիի շրջանի Իզմայլովկա գյուղում և հանդիսանում է «Մացեստա թեյ» և «Կրասնոդարի թեյ՝ 1947 թվականից» ապրանքանիշերի պաշտոնական արտադրողը։ Թեյի տնկարկները գտնվում են Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Մացեստա հովտում՝ կովկասյան լեռնաշղթայի լեռների միջև։

Մացեստական թեյ՝ գլխավոր գրասենյակ

«Մացեստայի թեյ» հանրային բաց բաժնետիրական ընկերությունը իր տրամադրության տակ ունի թեյի տնկարկներ, որոնք ծովի մակարդակից բարձր են 400 մ և հասնում են 180 հա-ի[1]։ Այն կենտրոնանում է թեյի էկոլոգիապես մաքուր արտադրության վրա։ Ձեռնարկության թեյի տնկարկները գտնվում են Սոչիի Մացեստա հովտում։ Կովկասի հովտային շրջանի սառը մթնոլորտի շնորհիվ թեյի տերևները ունեն տանինի մեծ քանակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոչիի Չերնոմորե տարածաշրջանում 1935 թվականից սկսեցին թեյ մշակել։ Հենց այդ ժամանակահատվածում տվյալ վայրերում կազմակերպվեցին առաջին կոլտնտեսությունները։ Մացեստայի թեյի ձեռնարկության պատմության սկիզբը կարելի է համարել 1947 թվականը, այնուհետև «Սովետների դրոշ» նախաձեռնության անդամների կողմից ստեղծվել է «Վերին Մացեստական սովխոզ»-ը, որտեղ նրանք սկսեցին տիրապետել թեյի աճեցման ու մշակման մշակույթին[2][3]։

1951-1953 թվականներին պատրաստվող տնկարաններում մշակվում էին չինական «Կի-մին» սորտերը, որոնք հետո փոխարինվել են վրացական «կոլխիդ»-ով և ցրտադիմացկուն «Մացեստայով»։ Դրանք ընտրվել են Սոչիի սելեկցիայի մասնագետների կողմից։ Մաքուր և սառը օդը սարերում, բավականին մեղմ ձմեռը, հիմք հանդիսացան հրաժարվել թունաքիմիկատների և անօրգանական պարարտանյութերի օգտագործումից։ Թեյի կուլտուրաները դիմացան մինչև 17 աստիճան ցրտին, և նման պայմաններում վնասատուները չհաղթեցին։ Մացեստայի թեյը արդյունաբերական մասշտաբով ձեռք է բերել մեծ ճանաչում, որպես ամենահյուսիսում աճեցված սորտերի[4]։

1972 թվականին Մացեստայի սովխոզ մուտք է գործել համատեղ թեյի արտադրություն՝ «Կրասնոդար թեյ»-ը։ Միացել են նաև Սոլոխաուլի, Դագոմիսի և Ադլերի սովխոզները։ Վերակառուցման սկիզբին, «Լենինի անվան Մացեստայի թեյի արտադրության ֆերմերային տնտեսությունը» վերակազմավորվեց և 1992 թ. վերափոխվեց «Մացեստայի թեյի»[3]։ Ճգնաժամի ընթացքում, մինչև 2006 թվականը, Մացեստայի գործարանը գտնվում էր փլուզման եզրին[1]։ 2006 թվականից մինչև 2010 թվականը ձեռնարկությունը արմատական արդիականացման ենթարկվեց։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մացեստայի թեյի գործարան» ԲԲԸ-ը 2016 թվականին Շանհայում SIAL China ցուցահանդեսում, բարձրորակ արտադրանքի համար արժանացել է ոսկե մեդալի[5][6]։
  • 2016 թվականի հոկտեմբերին Փարիզի SIAL Paris միջազգային ցուցահանդեսում Մացեստա թեյը ստացավ երկու ոսկե մեդալ՝ դասական ու սև և կանաչ «Պրեմիում» թեյի համար[7][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Чайная фабрика "Мацеста"». votpusk.ru.
  2. «Чайная фабрика «Мацеста чай»». kukarta.ru. 2015 թ․ հունվարի 18.
  3. 3,0 3,1 «Мацестинские чайные плантации». sochi.com.
  4. «Самый северный чай в мире». priroda.su. 02.06.2009.
  5. «Фабрика «Мацеста чай» представила продукцию на «Кубанской ярмарке»». Кубань24. 2016 թ․ հոկտեմբերի 10.
  6. «ЗОЛОТАЯ МЕДАЛЬ (SIAL CHINA 2016)». MatsestaTea.ru.
  7. «Продукция фабрики «Мацеста чай» представит Россию на выставке в Париже». Кубань24. 03.10.16.
  8. «Сочинский чай стал золотым призером на выставке в Париже». Кубань24. 2016 թ․ հոկտեմբերի 19.