Մարտիրոս Գևորգյան էֆենդի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծննդավայր | Չնգուշ ավան |
---|---|
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Հերբերտ Էտկինսոնի հիվանդանոցի դեղատան վարիչ |
Մարտիրոս Գևորգյան էֆենդի, հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տիգրանակերտի նահանգի Տիգրանակերտի գավառի Չնգուշ ավանում։ Բարձրագույն դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։ 1909 թվականին, երբ Խարբերդ և Մեզիրե քաղաքների արանքում կառուցվել ու բացվել է հայասեր դոկտոր Հերբերտ Էտկինսոնի նոր և ժամանակակից հիվանդանոցը, Մարտիրոսն ընդունել է դրա հարուստ դեղատան վարիչի պաշտոնը։
1915 թվականի դեկտեմբերի 23-ին մահացել է դոկտոր Էտկինսոնը և հիվանդանոցի կառավարումն անցել է տիկին Էտկինսոնի ձեռքը։ Մի քանի օր անց թուրք ոստիկանները շրջապատել են հիվանդանոցը և ձերբակալել ու տարել 15 երիտասարդների, այդ թվում՝ Մարտիրոսին։
Տիկին Էտկինսոնը գիշերով, իր հետ վերցնելով 9-ամյա որդի Հենրիին, գնացել է ոստիկանապետի մոտ և ամեն ջանք թափելով ազատել բոլոր ձերբակալվածներին ու հիվանդանոց վերադարձրել։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։