Մարսի խաբեություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսինն ու Մարսը օգոստոսի 27-ին, 2005 թ․։ Հեշտ նկատվում է, որ Մարսը Լուսնի նման մեծ չէ։

Մարսի խաբեություն (անգլ.՝ Mars hoax), էլեկտրոնային փոստով տարածված 2003 թվականի խաբեություն։ Նամակը պնդում էր, որ 2003 թվականի օգոստոսի 27-ին Մարսը անզեն աչքով ավելի մեծ կերևա, քան Լուսինը։ Հետագայում 2005 թվականից մինչև 2016 թվականը, այս խաբեությունը բազմացվել և տարածվել է տարբեր միջոցներով, հիմնականում սոցիալական ցանցերով։ Հիմքում ընկած է նախնական հաղորդագրության սխալ և չափազանցված ընկալումը, որտեղ ասվում էր, որ 2003 թվականին Մարսի և Լուսնի միջև հեռավորությունը կազմելու է 55758006 կմ, որը մ․ թ․ ա․ 55617 թվականի սեպտեմբերի 24-ից սկսած ամենափոքր հեռավորությունն է։ Մ․ թ․ ա․ 55617 թվականին երկու երկնային օբյեկտների միջև տարածությունը եղել է 55718000 կմ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսի և Լուսնի ձվածրաձև ուղեծրերը Արեգակի շուրջը գտնվում են համարյա նույն հարթությունում։ Երկու օբյեկտների միջև տարածությունը տատանվում է կախված նրանց դիքից։ Ամենամոտը լինում են դիմակայության ժամանակ, ամենահեռուն, երբ գտնվում են Արեգակի հակառակ կողմերում։ Տվյալ նվազագույն և առավելագույն դիրքերը կախված են նրանց ուղեծրում գրաված դիրքից և դիտվում են ամեն 780 օրը մեկ։ 2003 թվականին Մարսը Երկրի հանդեպ ամենամոտիկ դիրքում է եղել սկսած մ․ թ․ ա․ 55617 թվականից։ Մոլորակների նման մոտեցում հնարավոր կլինի դիտել միայն 2287 թվականին կամ ավելի ուշ։ Հաջորդ նման մոտեցումը եղել է 2005 թվականին, որի ժամանակ 2003 թվականի համեմատ հեռավորությունը 25 % ավելին է եղել և բնականաբար Մարսը էլ ավելի փոքր է երևացել։ Աստղային մեծությունը կազմել է −2.3, այսինք մոտ, 60 % -ով ավելի քիչ, քան 2003 թվականին[1]։

Խաբեության առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսի խաբեությունը սկսել է 2003 թվականի «Mars Spectacular» վերնագրով էլեկտրոնային նամակից, որին կցված էր Մարսի և լիալուսնի նկարը[2]։ Թեև նամակում գրված էր, որ «75 անգամ մեծացնելուց Մարսը կերևա ավելի մեծ քան լիալուսինը անզեն աչքով դիտելուց» (անգլ.՝ «At a modest 75-power magnification Mars will look as large as the full moon to the naked eye»)։ Նախադասությոնը հաճախ քաղվածվել է կրճատ և ստիպել է որոշ ընթերցողների հասկանալ, թե «Մարսը կերևա ավելի մեծ քան լիալուսինը անզեն աչքով դիտելուց», թեև լրիվ նախադասության մեջ նշվում էր 75 անգամ մեծացնելու մասին։

Գիտական տեսակետից պարզ է, որ բնական պայմաններում երկնքում միայն մի կետ երևացող Մարսը չի կարող հանկարծ ավելի մեծ երևալ, քան Լուսինը։ Եթե Մարսը այնքան մոտենա, որ երևա նշված չափի, ապա նրա ձգողական ուժը աղետի կհանգեցնի։ Մարսը Լուսնից մոտ երկու անգամ մեծ տրամաչափ ունի։ Նշանակում է նշված չափով երևալու համար նա պետք է հայտնվի Լուսնից երկու անգամ հեռու։ Նման հեռավորության վրա, Լուսնից ինը անգամ մեծ զանգված ունեցող Մարսը Երկրի վրա կազդեր լուսնից երկու անգամ ուժեղ։

Կրկնակի հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից հետո խաբեությունը հայտնվել է բազմակի անգամ[2] [3] և միշտ գուժել է Երկրի և Մարսի աղետալի մոտեցումը։ Բոլոր դեպքերում այս պնդումները սխալ են։ Վերջին ռեկորդային մոտեցումը դիտվել է 2018, իսկ հաջորդը կլինի 2035 թվականին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cohen, Howard L. (2005 թ․ օգոստոսի 26). «Mars Hoax» (անգլերեն). Alachua Astronomy Club. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  2. 2,0 2,1 «Mars Close to Earth». Urband Legend Reference Pages. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Cohen, Howard L. (2006 թ․ օգոստոսի 26). «The Mars Hoax Won't Go Away» (անգլերեն). Alachua Astronomy Club. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  4. Meeus, Jean (March 2003). «When Was Mars Last This Close?» (PDF). Planetarian: 12–3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]