Մարութա սարի ամպերը (պատմվածաշար)
Մարութա սարի ամպերը | |
---|---|
Հեղինակ | Մուշեղ Գալշոյան |
Տեսակ | պատմվածքների շարք |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Մարութա սարի ամպերը, Մուշեղ Գալշոյանի պատմվածքների շարքը, որ ընդգրկում է 20 պատմվածք։
Մարութա սարի ամպերը պատմվածաշարի ստեղծագործություններում պատկերված է Արևմտյան Հայաստանից Հայոց Մեծ Եղեռնի տարիներին գաղթած ու Արևելյան Հայաստանում։ Նրանց բոլորին միավորում է մեկ ընդհանուր ճակատագիր. գաղթից հետո նրանք հաստատվում են ու տուն կառուցում, սակայն տուն վերադառնալու հույսները չեն կտրում, կարոտում են իրենց երկիրը։
«Մարութա սարի ամպերը» շարքի երկու պատմվածք 1978 թվականին տպագրվել են «Դրուժբա նարոդով» ամսագրում։ Այդ ստեղծագործություններն արժանացել են տարվա լավագույն պատմվածքի մրցանակին։
Պատմվածքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էս հին ու նոր... էս մամռոտ օրեր...
- Թուխ Մանուկ
- Կանչը
- Քեռի Թորոսը
- Մամփրե արքան
- Դավոն
- Ներսեն
- Ծովասարի Օհանը
- Թաթոն
- Աղորիք
- Փողփուչ Մելոն
- Ձեռնքաշ Հերոն
- Գինարբ ծաղիկ
- Պատրանք
Դավոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավոն՝ պատմվածքի գլխավոր գործող անձը, սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճն աշխարհի ու մարդկանց հետ[1]։