Jump to content

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդված, պաշտպանում է հավաքների և միավորումների ազատության իրավունքը, այդ թվում՝ արհմիություններ ստեղծելու իրավունքը՝ հաշվի առնելով սահմանափակումներ, որոնք համապատասխանում են օրենքին և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ։

Հոդված 11 – Հավաքների և միությունների ազատություն
  1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք, ներառյալ՝ իր շահերի պաշտպանության համար արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք։
  2. Այս իրավունքների իրացման վրա չպետք է սահմանվեն որևէ սահմանափակումներ, բացառությամբ օրենքով նախատեսված և ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ ազգային կամ հասարակական անվտանգության շահերից ելնելով, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու կամ այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար։

Սույն հոդվածը չի խոչընդոտում զինծառայողների, ոտիկանության կամ պետական կառավարման ծառայողների կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ օրինական սահմանափակումներ մտցնելուն։

Նախադեպային իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]