Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրՄատվեև-Կուրգան
Հիմնադրված է1999

Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Матвеево-Курганский краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Մատվեև Կուրգան գյուղում:

Թանգարանի հասցեն`Ռոստովի մարզ, ք. Մատվեև Կուրգան, Մայիսի 1-ի փողոց, շենք՝ 18:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատվեև Կուրգանի շրջանային գավառագիտական թանգարանը հիմնադրվել է Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի վարչական ղեկավարի 1999 թվականի փետրվարի 1-ի «Շրջանային գավառագիտական թանգարան» ստեղծելու մասին № 79 հրամանագրով: Այդ ժամանակ գյուղում առաջացել էր տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ նյութերի պահպանման և բազմապատկման անհրաժեշտությունը[1]:

Թանգարանային առաջին ցուցանմուշները ձևավորվել են Քաղաքային զինկոմին կից Ռազմական փառքի թանգարանի ցուցանմուշների, գյուղացիների անձնական արխիվների նյութերի փոխանցմամբ: Թանգարանը բացվել է 2000 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 55-ամյակին:

Շրջանային թանգարանն ունի չորս ցուցասրահ՝

«Միուս-ճակատամարտ. 1941-1943 թթ.» և «Հեղափոխություն»: Քաղաքացիական պատերազմ», «Աֆղանստան: Չեչնիա: Հոգու ցավ» սրահներում ցուցադրվում են ցուցանմուշներ Քաղաքացիական պատերազմի, Հայրենական պատերազմի, Աֆղանստանի, Չեչնիայի պատերազմների վերաբերյալ, ինչպես նաև Մատվեև Կուրգանի բնակիչների մասնակցությանն առնչվող նմուշներ՝ զինվորական համազգեստներ, զենքեր, նկարներ, լուսանկարներ:

«Նվիրում հնագույն երկրին» սրահը պատմում է գյուղի և տարածաշրջանի պատմությունը մինչև 1917 թվական: Սրահում ներկայացված են կազակների կենցաղի նմուշներ՝ արդուկներ, ճախարակներ, սպասք, տղամարդկանց և կանանց հագուստ, կանանց գլխաշորեր:

Չորրորդ՝ «Հայացք տարիների միջով» սրահը նվիրված է Մատվեև Կուրգանի զարգացմանը Խորհրդային ժամանակաշրջանում, հավաքագրված են շրջանի հասարակական միավորումների, ընկերությունների պատմությանն առնչվող նյութեր, դրամագիտական ցուցանմուշներ, ժամացույցներ, հին ռադիոներ և այլն: Թանգարանն աշխատում է Մեծ Հայրենականի վետերանների, երեխաների և դեռահասների հետ:

Թանգարանն ունի 2900 ցուցանմուշ, այդ թվում՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ասեղնագործություններ, սրբապատկերներ, Մատվեևո-Կուրգանսկի շրջանի արհեստներ: Թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ նախադպրոցական տարիքի և տարրական դպրոցի երեխաների համար, մասնավոր հավաքածուների ցուցահանդեսներ, Ռոստովի մարզի գավառագիտական թանգարանի ցուցահանդեսներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Մատվեև Կուրգանի գավառագիտական թանգարան