Մասնավոր մեղադրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մասնավոր մեղադրանք, քրեական հետապնդման ձև, ըստ որի գործ է հարուցվում բացառապես տուժողի (կամ նրա ներկայացուցչի) բողոքի հիման վրա և կարճվում է մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում։ Մեղադրանքն այդ գործերով «մասնավոր» է, այսինքն՝ պաշտպանում է ինքը՝ տուժողը։ Մասնավոր մեղադրանքի գործեր են հարուցվում ծեծի, զրպարտության, վիրավորանքի և հասարակական ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող այլ հանցագործությունների դեպքերում։ Քրեական գործը հարուցում է դատարանը, եթե մինչ այդ հաշտեցման նրա գործողություններն անցել են ապարդյուն։ Հաշտեցումը թույլատրվում է մինչև դատավճռի արձակման համար խորհրդակցական սենյակ գնալը, իսկ Լիտվայում, Էստոնիայում քրեական դատավարության օրենսգրքերով՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Եթե տուժողը անօգնական վիճակի կամ այլ պատճառների հետևանքով ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը, կամ գործն ունի հասարակական հատուկ նշանակություն, դատախազին իրավունք է վերապահվում գործ հարուցել սեփական նախաձեռնությամբ։ Դատախազն իրավասու է նաև ցանկացած պահին, հաշվի առնելով գործի կարևորությունը, ներգրավվել գործի մեջ։ Դատախազի մասնակցության այդպիսի դեպքերում տուժողի և մեղադրյալի հաշտեցումը (որոշ հանրապետություններում) արգելվում է։ Որոշ հանրապետություններում մասնավոր մեղադրանքի գործը ենթակա չէ կարճման, եթե քննվել է նախաքննության կամ հետաքննության մարմիններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 272 CC-BY-SA-icon-80x15.png