Մասնակցի քննարկում:Syunik

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրություն[խմբագրել կոդը]

Ողջույն ։)

Հարգելի մասնակից, Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ հանրագիտարան է, որտեղ իր ներդրումն կարող է ունենալ ցանկացած ոք։ Մենք ուրախ ենք, որ Դուք որոշել եք խմբագրումներ կատարել Վիքիպեդիայում։ Մենք նկատեցինք, որ Դուք փորձեր եք արել մի հոդվածում։ Առաջարկում ենք փորձերի համար օգտագործել հատուկ դրա համար նախատեսված «Ավազարկղը» կամ Ձեր անձնական սևագրության էջը։

Խորհուրդ ենք տալիս նաև օգտվել Ինչպես խմբագրել ուղեցույցից։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ --Bekoքննարկում 08:01, 20 Մարտի 2011 (UTC)[reply]

ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ[խմբագրել կոդը]

Խորհրդային միության հերոս

Սամսոն Մովսեսի Մկրտումյանը ծնվել է 1910թ. Զանգեզուրի Բռնակոթ գյուղում: Սովորել Է զյուղի դպրոցում, վաղ հասակից բատրակ Է եղել: Մեկնել Է Բաքու քաղաք, աշխատել նավթահանքերում: Զորակոչվել Է բանակ, 1933-35թթ. սովորել Է Վոլգոգրադի օդաչուական դպրոցում, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում: Այնուհետև կատարելագործվել Է.Բորիսոգլեբսկի օդաչուական դպրոցում, մասնակցել Խորհրդաֆիննական պատերազմին:

Հայրենական պատերազմի սկզբից մասնակցել Է օդային մարտերին որպես ռմբակոծիչ ավիացիայի օդաչու և էսկադրիլայի հրամանատար:

1942թ. Կովկասի համար մղվող մարտերում իրեն դրսևորել է որպես համարձակ ու խիզախ օդաչու: Գրոզնի քաղաքի շրջանում իր էսկադրիլիայով գորհում է թշնամու ՚Յունկերսՙ-ների վրա և ոչնչացնում երկուսին: Օրջոնիկիձե քաղաքը հակառակորդը հարվածի տակ է առել: Գիզել բնակավայրի շրջանում մղված համառ մարտերում 4-րդ օդային բանակի 805-րդ գրոհային ավիազնդի էսկադրիլան, որի հրամանատար կապիտան Սամսոն Մկրտումյանը, բարդ իրադրության մեջ մարտի է բռնվում Գերմանական վեց կործանիչների հետ, ոչնչացնում նրանցից մեկին և ծանր վիրավոր վայրէջք է կատարում կովկասյան սարի գագաթին: Կովկասյան ռազմաճակատում Մկրտումյանի էսկադրիլան կատարում է 163 մարտական թռիչք, ոչնչացնում 86 տանկ, 20-ից ավելի զենիթային հրանոթ ու զենիթային կետ, 116 ավտոմեքենա և հարյուրավոր ֆաշիստներ:

Կովկասյան օդային մարտերում ցուցաբերած խիզախության և մարտական բոլոր առաջադրանքները գերազանց կատարելու համար Սամսոն Սկրտումյանին 1942թ« դեկտեմբերին շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում:

Հոսպիտալում բուժվելուց հետո սովորել է Մոսկվայի ավիացիոն դասընթացներում և մեկնել ռազմաճակատ որպես գրոհային գնդի հրամանատարի տեղակալ: Մասնակցել է մի շարք քաղաքների` Կրասնոդար, Նովորոսիյսկ, Չերկասկ, Խարկով, Կիև, Գոմել, ազատագրման մարտերին, ոչնչացրել ռազմական տեխնիկա, ինքնաթիռներ, մեծ քանակությամբ կենդանի ուժ և զոհվել հերոսական մահով:

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Կարմիր բանակի գեներալներին, սպայական, սերժանտական և շարքային կազմին ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում շնորհելու մասին:

Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքներին օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում, հանձնելով ՚ԼԵՆԻՆԻՙ շքանշան և ՚Ոսկե աստղՙ մեդալ.

8. Կապիտան ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ԿԱԼԻՆԻՆ

ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ա. ԳՈՐԿԻՆ

Մոսկվա, Կրեմլ, 13 դեկտեմբերի 1942 թ.