Մասնակցի քննարկում:Papoian

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի Գալուստ[խմբագրել կոդը]

Բարի գալուստ հարգելի Papoian, խնդրում եմ մի մեծացրեք պատկերների չափսերը 500px-ից բարձր: Շնորհակալություն:--Togaed 03:24, 6 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Հանրագիտարան ի հակադրություն նկարների շտեմարանի[խմբագրել կոդը]

Ողջունում եմ ձեզ հայերեն Վիքիպեդիայում։ Նկատելով ձեր խմբագրումները վերջին մի քանի օրվա ընթացքում, ուզում եմ հիշեսցնել, որ վիքիպեդիան իրենից ներկայացնում է ինտերնետային հանրագիտարան և ոչ թե նկարների շտեմարան կամ ցուցասրահ։ Անշուշտ, նյութի ավելի պատկերավոր լուսաբանման համար նկարների փակցնումը միայն ողջունվում է, սակայն նախագծի առաջնային նպատակն է հանրագիտարանային բնույթի հոդվածների ստեղծումը։ Այս պատճառով միայն նկարներ պարունակող հոդվածները, ինչպես նաև անձնական բնույթ կրող նկարները անպատշաճ են վիքիպեդիայում (օրինակ՝ Պատկեր:DSEGH010.jpg)։ Խնդրում եմ հասկացողությամբ մոտենալ այս նախագծի նպատակներին և հարցերի դեպքում դիմել վիքիյի հանրությանը Խորհրդարանում։ - Teak 15:18, 10 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Պատասխան: 

Ես կարծում որ հանրագիտարանը պետք է լինի ժամանակակից: Իր հոդվածում Թումանյանը մանրամասը նկարագրում է գյուղում գտնված պատմական արժեքները և ափսոսում, որ չի կարողացել ընդօրինակել: Այժմ այն տեսնողներից ոչ ոք չկա այլևս նմուշների հետ միասին: Նույնիսկ վերջին 50 տարվա ընթացքում անհետացել են տասնյակ պատմական արժեքներ, չգիտեմ նրանցից լուսանկարներ ընդհանրապես մնացել են թէ ոչ:Ես փորձեցի ստեղծել (իմ ունեցած լուսանկարներով) այո մի շտեմարան:Այնտեղ պատկերված են այսօրվա Դսեղը իր բնությունով, պատմությամբ և բնակիչներով, իմ ընտանիքի անդամներից այդ նկարներում չկան :Wikipedia-ի MB-ը հատկացրեք օրինակ PALM-ին http://ru.wikipedia.org/wiki/Pocket_PC

Հասկանում եմ ձեր ցանկությունը ցուցադրել գյուղը իր բոլոր տեսարժան վայրերով։ Սակայն Վիքիպեդիան լինելով առաջին հերթին հանրագիտարան՝ կարելի է դա անել մանրամասն նկարագրելով և փակցնելով նկարները որպես խոսքերը լուսաբանող պատկերներ։ Եվ սա կարելի է անել այնպես, որպեսզի ստեղծվի հանրագիտարանային հոդվածի սահուն հոսք։ Հավելյալ նկարներն էլ կարելի է փակցնել հոդվածի վերջում փոքր չափերով, և հետաքրքրված ընթերցողները կարող են սրանց վրա մատնահարելով տեսնել նկարը իր առաջնային չափով։ Որոշակի փոփոխություններ եմ մտցրել Դսեղ, Լոռու մարզ հոդվածում այս հունով։ Նայեք սա, և եկեք փորձենք լավագույն տարբերակը գտնել հոդվածի ձևավորման մեջ։
Ձեր վերջին նախադասությունը PALM-ի մասին չհասկացա, Wikipedia-ի MB-ն ի՞նչ է։
Խնդրում եմ նաև ձեր գրառությունները քննարկման էջերում ստորագրել ~~~~ (4 հաջորդական թիլդաներ) նշանագրով, ինչը ավտոմատ կավելացնի հղում քո մասնակցի էջին և գրառության ժամանակը (այսպիսով քննարկման մասնակիցներին տեղեկացնելով թե ով է թողել գրառությունը)։ ― Teak 15:24, 13 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Շնորհակալություն օգնության և խորհուրդի համար: Հանրագիտարանին նոր եմ աշխատակցում և ինձ համար շատ բան պարզվում է միայն փորձերով, դրա համար խմբագրումները քանակը ստացվում է շատ: Իհարկե կլինեն նաև սխալներ, սակայն պետք չի «անպատշաճ» գնահատել: PALM-ի մասին ուզում էի ասել, որ մի փոքր իրին այդքան տեղ է հատկացված, կարելի է նաև մի քանի նկար էլ հատկացնել գյուղին (MB-մեգաբայթ): Եթե հնարավորություն լինի նորից լինեմ Հայաստան ավելի հարմար նկարներ կնկարեմ և եղածները կփոխարինեմ նորերով, իհարկե կաշխատեմ տեքստը նույնպես աստիճանաբար լրացնել:

````

Համաձայն եմ նրա հետ, որ կարելի է գյուղին հատկացնել մի քանի նկար և երախտապարտ եմ ձեզ գյուղի նկարների բեռնման համար այստեղ։ Սակայն երբ գրում էի առաջին մեկնաբանությունս 3 օր առաջ, այդ հոդվածում միայն նկարներ էին երևում և պարզ չէր դրա մտահաղացումը։ Այն բերված կոնկրետ նկարում էլ հետևի շենքը համարյա թե չէր երևում, այդ պատճառով այն համարեցի անձնական նկար (և անպատշաճ շենքը լուսաբանելու համար)։ Ամենևին չէի փորձում անձնականապես վարկաբեկել ձեզ այդ նկարն «անպատշաճ» անվանելով։
Որպեսզի ստիպված չլինեք մի քանի անգամ նույն հոդվածը խմբագրելու և «հիշելու», կարող եք օգտվել նախադիտման ֆունկցիայից՝ սեղմելով «նախադիտել» կոճակին, կտեսնենք էջը այնպես՝ ինչպես այն կհիշվի եթե սեղմեիք «հիշել էջը» կոճակը։ Վերջնականապես էլ բավարարված լինելով ձեր կատարած խմբագրումներով կարող եք վերջնականապես «հիշել» էջը։
Ստորագրության համար էլ 4 թիլդաները պետք է անգլերեն ստեղնաշարով գրվեն։ Կամ էլ copy-paste արեք իմ գրված ~~~~ նշանագիրը։ — Teak 00:22, 14 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Ես ունեմ մի քանի դժարություններ:

1. Դսեղ գյուղը նկարը բացելիս տալիս է՝ {Հետևյալ էջերը կապ ունեն տվյալ պատկերի հետ. Դսեղ, Լոռու մարզ Պատկեր:DSEGH08.jpg} Աստեղից ուզում եմ հեռացնել (ջնջել) «Պատկեր:DSEGH08.jpg » տողը: 2. Սբ. Քառասնից Մանկաց եկեղեցին նկարը բացելիս տալիս է նույն նկարից 2 մատ: Անհրաժեշտ է պահել «Պատկեր:D003.jpg» նկարը, մյուսը ավելորդ է: Ընդանրապես իմ մուտք արված նկարը չեմ կարողանում ջնջել: Եթե այս հարցով կարող եք՝ օգնեցե՛ք: ~~~~

Ողջույն, Papoian։ Նկարները ուղղեցի։ Խնդիրը կայանում էր նրանում, որ պատկերների բացատրական էջում տեղադրված էին նկարներ։ Այս բացատրական էջերը նախատեսված են պատկերի մասին տեղեկությունների համար և ոչ թե այլ պատկերների համար։ Եթե ուզում եք պատկերը ձևափախել, ապա կարող եք ձևափոխված պատկերը նորից բեռնել մատնահարելով «բեռնել այս ֆայլի նոր տարբերակ»–ին պատկերի էջի վրա։ Հասարակ մասնակիցները չեն կարող ջնջել էջեր կամ պատկերներ վիքիյում։ Եթե որևէ էջ կամ պատկեր ցանկանում եք հեռացնել, ապա տեղադրեէ {{delete|'ջնջման բացատրություն'}} կաղապարը այդ էջում, տես օրինակ՝ Պատկեր:DSEGH33.jpg, և ադմինիստրատորները կհեռացնեն էջը։ Ստորագրության համար էլ հարկավոր է դնել միայն թիլդաները (առանց nowiki–ների)։ ― Teak 06:04, 18 Հուլիսի 2007 (UTC)[reply]