Մասնակցի քննարկում:Lianashahnazaryan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասկացողություն դաստիարակության մեթոդների մասին[խմբագրել կոդը]

Դպրոցում դաստիարակության մեթոդներ են համարվում դաստիարակողների ու դաստիարակվողների փոխկապակցված գործունեության եղանակները: Այդ գործողությունն ուղղված է դաստիարակության խնդիրների լուծմանը: Դաստիարակչական բարդ և դինամիկ գործընթացոում ուսուցիչը պետք է լուծի անթիվ քանակությամբ տիպական ու ինքնատիպ մանկավարժական խնդիրներ: Այդ խնդիրները շատ անհայտներով են, ելակետային տվյալների բարդ ու տարբերակային կազմով և հնարավոր լուծումներով: Որպեսզի վստահորեն կանխագուշակել որոնելի արդյունքը, ընդունել հիմնավորված որոշումներ, մանկավարժը պետք է մասնագիտորեն տիրապետի դաստիարակության մեթոդներին: Արտացոլելով դաստիարակության երկմիասնական բնույթը, մեթոդները ծառայում են որպես այն մեխանիզմներից մեկը, որոնք ապահովում են դաստիարակողի և դաստիարակվողների փոխազդեցությունը: Այդ փոխազդեցությունը կառուցվում է ոչ թե հավասարության սզբունքով, այլ ուսուցչի առաջատար և ուղղություն տվող դերի նշանաբանով, որը հանդես է գալիս որպես աշակերտների մանկավարժորեն նպատակահարմար կյանքի ու գործունեության ղեկավար ու կազմակերպիչ:


Մանկատան երեխաների հոգեբանական ձևավորումն ու դրանց ձևավորման հիմնական պայմանները

Ինչպես ամեն մի նոր սերունդ, այնպես էլ տվյալ սերնդին պատկանող յուրաքանչյուր առանձին մարդ աշխարհ գալով գտնում է արդեն պատրաստի որոշակի կենսապայմաններ, հենց դրանք էլ հնարավոր են դարձնում նրա գործունեության այս կամ այն բովանդակությունը: Դրա համար էլ թեպետ մենք երեխայի հոգեկանի զարգացման մեջ մատնանշում ենք որոշակի հաջորդականություն, բայց զարգացման աստիճանների բովանդակությունը բնավ էլ անկախ չէ այն կոնկրետ պայմաններից, որոնց մեջ ընթանում է երեխայի զարգացումը: Դա կախված է ամենից առաջ հենց այդ պայմաններից: Կոնկրետ պատմական պայմանների ազդեցությունը դրսեւորվում է ինչպես զարգացման այս կամ այն առանձին աստիճանի կոնկրետ բովանդակության, այնպես էլ հոգեկան պրոցեսի զարգացման ընթացքի վրա ամբողջությամբ վերցրած: Մանկատան երեխայի շրջապատող մարդկային հարաբերությունների աշխարհում գրաված նախկին տեղը զարգացման ընթացքում նրա կողմից սկսվում է գիտակցվել որպես իր հնարավորություններին անհամապատասխան տեղ եւ նա ձգտում է փոխել այն: Բացահայտ հակասություն է առաջանում երեխայի ապրելակերպի եւ նրա հնարավորությունների միջեւ, հնարավորություններ, որոնք արդեն առաջ են անցել այդ ապրելակերպից, որին համապատասխան էլ նրա գործունեությունը վերակառուցվում է: Դրանով իսկ անցում է տեղի ունենում դեպի նրա հոգեւոր կյանքի զարգացման նոր աստիճանը: Խոսելով անբարենպաստ պայմանների մասին, որոնք բացասաբար են ազդում երեխայի վրա, թվում են բազմաթիվ պատճառներ հատուկ ուշադրություն դարձնելով մանկատան մթնոլորտի վրա: Մանկատան երեխայի համար վճռական նշանակություն ունեն ոչ թե ընտանիքի դիրքն ու կազմը, այլ ընդհանրապես տիրապետող բարոյական մթնոլորտը, այսինքն այն փոխհարաբերություննները, որոնք հաստատվում են մանկատան անդամների, ինչպես նաեւ չափահասների եւ շրջապատողների միջեւ:

Հենց նախ մանկատան անբարենպաստ փոխհարաբերությունները, դաստիարակների բացասական օրինակը, շրջապատի նկատմամբ արհամարհանքը, մարդկանց նկատմամբ անտարբերությունը, երկերեսանիությունը, կոպտությունը, անազնվությունը, հարբեցողությունը եվ նման այլ դրսեւորումներ են ստեղծում այն անբարենպաստ միկրոմիջավայրը, որը ՙդժվար դեռահասների՚ ձեւավորման պատճառներից մեկն է: 

Կարգ ու կանոնի պարզեցված ըմբռնումը մանկատան երեխաներին զրկում է ազատորեն կողմնորոշվելու անկաշկանդ ու ակտիվ գործունություն կատարելու հնարավորությունից: Ինչ վերաբերվում է այն դեռահասներին, որոնք մանկատան կյանքում դժվարություներ են ստեղծում, ապա դաստիարակները վերաբերմունքը նրանց նկատմամաբ դառնում է բացասական, որն էլ էլ ավելի է հեռացնում երեխային ուսումնական նորմալ պրոցեսից ու ավելի է դրսեւորվում ներամփոփությունը: Այստեղից եւ հասկանալի է նաեւ իրենց դաստիարակների նկատմամբ մանկատն երեխաների խիստ բնորոշ վերաբերմունքը: Դաստիարակների հետ ունեցած կոն‎ֆլիկտային հարաբերություններն ավելի են խորանում այն պատճառով, որ դեռահասները, որպես կանոն, չեն բարեկամանում իրենց շրջապատի հետ, հատկապես այն դեպքում, երբ երկտարեցիիության հետեւանքով հայտնվում են նոր կոլեկտիվներում: Երբ մանկատան երեխան դուրս է մնում նորմալ, այսինքն այնպիսի հարաբերությունների ոլորտից, որտեղ բնավ գիտակցում է իր հնարավորությունները, նշանակալիությունն ու հասարակայնության համար իր օգտակարությունը, ապա նա սկսում է հակադրվել կոլեկտիվին, հասարակությանը, նրա անդամների ակտիվությանը եւ առանձնապես այն հիմնական գործունեությանը, որն օգտակար է հասարակության համար: Երբ մենք ցանկանում ենք դաստիարակչական ներգործությունների այնպիսի համակարգ ստեղծել, որի նպատակը դժվար դեռահասի անձի կառուցվածքում բարոյական անձի նորմալ գծերի ձեւավորումն է, ապա ամենից առաջ նրան այնպիսի նոր միջավայր պետք է մտցնենք, որտեղ դեռահասաների փոխհարաբերությունները եւ նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը որակապես նոր են: Մանկատան երեխաները դրսևորում են անհատական առանձնահատկություններ: Այդ առանձնահատկություններին առաջին հերթին վերաբերում են խառնվածքը, անձի ուղղվածությունն ու բնավորության գծերը:Խիստ, կոպիտ խոսակցության տոնը կարող է դրական արդյունք ունենալ աշխատանքի մեջ սանգվինիկ խառնվածքի տեր դեռահասի մոտ, սակայն նույն մեթոդը ընդհանրապես օգտագործելի չի լինի զրույցը թույլ տիպի դեռահասի հետ, որի հարաբերությունները կոլեկտիվի հետ ավելի ամոթխած է ու պասիվ: Այս դեպքում միայն խրախուսման եւ մտերմիկ խոսակցության մեթոդը կտա ցանկալի արդյունքը: Շեշտը հատկապես պետք է դնել հանրօգուտ աշխատանքային գործունության կազմակերպման վրա, որը կարծես միմյանց է կապում եւ ակտիվացնում է դեռահասի գործունության բոլոր ձեւերը: Հենց այդ գործունության ոլորտում էլ երեխաների ու չափահասների, երեխաների միջեւ առաջացող եւ աշխատանքի նկատմամբ նրանց ունեցած հարբերությունները առավել ծավալուն բնույթ են ստանում: Մանկատան երեխայի վրա դաստիարակչական ներգործությունն իրականացնելիս պետք է լինել նրբանկատ, մանկավարժական տակտով, մանրախնդիր չլինել: Չի կարելի դաստաիարակել երեխային առանց նրա նկատմամբ վստահության ու հավատի, միայն հարկավոր է պահանջել երեխայից իր անմիջական պարտականությունների կատարումը: Դաստիարակչական ներգործությունների տվյալ համակարգի մեջ մանկատան երեխաներին ներգրավելու խնդիրը բարդանում է դժվար դեռահասների կազմի առանձնահատկությունների հետեւանքով: Այդպիսի ներգրավումը նրանց համար նշանակում է հին հարաբերությունների բեկում եւ որակապես նոր հարաբերությունների ձեւավորում: Բայց այդ բեկումը տեղի է ունենում մանկատան երեխաների համար աննկատելիորեն, ունի օբյեկտիվ բնույթ, դեռահասները չեն գիտակցում այն: հարաբերությունների վերակողմնորոշումը սուբյեկտիվորեն ընկալվում է որպես պահանջմունք: Հարկավոր է օգնել մանկատան երեխաներին համընդհանուրի մեջ ինքնաճանաչելու ու ինքնագնահատելու: Փորձել շփման մեջ ներգրավել այն հեղինակություն վայելող տարեկիցներին, որոնք դրականորեն են ազդում երեխաների վրա, եւ նրբանկատորեն չեզոքացնել նրանց, ովքեր բացասական ազդեցություն ունեն: Հատկապես կարեւոր է նրբանկատ վերաբերմունք ունենալ սեռական դաստիարակության հարցերում, որի ճիշտ իրականացումից է կախված անհատի բարոյական եւ գեղագիտական զարգացումը: Մանկատան երեխայի հետ կատարվող աշխատանքում արդյունավետ մեթոդներից է սեփական պարտականությունների մեջ համոզելը ու բացատրելու նրանից սպասվող պահանջների օբյեկտիվությունը: Տվյալ միասնական համակարգի մեջ ներգրավելը տարբեր դեռահասների մոտ ունի իր յուրահատկությունները: Յուրահատուկ կերպով են ձեւավորվում նրանց հարաբերությունները ընկերների եւ դաստիարակների հետ: Յուրահատուկ դրսեւորումներ է ստանում նաեւ դաստիարակչական ներ•ործություններին նրանց կողմից ցույց տվող ՙդիմադրությունը՚: Այդ պատճառով էլ կարեւոր նշանակություն ունի դժվար դեռահասների տիպերի առանձնացումը, որը թույլ կտա դասակար•ել նաեւ դաստիարակչական աշխատանքի հնարները: Սովորաբար երեխաների դասակարգում են հետևյալ կերպ.

1. շփման ոլորտում խախտումներ ունեցող երեխաներ,
2. խիստ բարձր կամ խիստ ցածր հուզական հակազդումներ ունեցող երեխաներ /խիստ բարձր գրգռականություն եւ սուր հակազդումներ ունեցող, ընդհակառկը, պասիվ ու անտարբեր/, 

3. միակողմանի մտավոր զարգացում ունեցող երեխաներ, 4. կամային որակների սխալ զարգացում ունեցող երեխաներ /կամակոր, թուլակամ, քմահաճ, ինքնակամ, անկարգ, անկազմակերպ/: Մանկատան երեխաների առաջին խումբը բնութագրվում է հասարակական առումով բացասական այնպիսի որակների կայուն կոմպլեքսով ինչպիսիքն ենª անբնականոն, անբարոյական ու տարրական պահանջմունքները, ակնհայտորեն հակահասարակական հայացքների համակարգը, ձեւախեղված հարաբերություններն ու գնահատականները: Այդ խմբի երեխաների մոտ խեղաթյուրված են ընկերության ու համարձակության մասին ունեցած պատկերացումները, խիստ թույլ է արտահայտված ամոթի զգացումը:Նրանք ցինիկ են, կոպիտ, չարացած, ագրեսիվ, բռնկվող, կռվարար: Եսասիրությունը ուրիշների նկատմամբ, անտարբերությունը, կատարած օրինազանցությունների գիտակցվածությունը, աշխատասիրության բացակայությունը ու սպառողական ժամանցի նկատմամբ ձգտումը, խնամարկյալ լինելու հակումն ու ընչաքաղցությունը, այդ խումբը կազմող օրինազանց դեռահասների բնորոշ առանձնահատկություններ են: Երկրորդ խումբն են կազմում ձեւախեղված պահանջմունքներ, ստորին կարգի ձգտումներ ունեցող երեխաները: Սրանք աշխատում են ընդօրինակել անչափահաս օրիանզանցներին, որոնք ունեն անբարոյական պահանջմունքների կայուն համակարգ եւ հարաբերությունների ու հայացքների բացահայտորեն հակահասարակական բացահայտորեն ուղղվածություն: Աչքի ընկնելով սրված անհատապաշտպանվածությամբ եւ կռվարարությամբ, այդ դեռահասները ձգտում են արտոնյալ վիճակի եւ ճնշում են թույլերին ու կրտսերներին: Նրանց համար բնորոշ է իմպուլսիվությունը, անկայունությունը, տրամադրությունների արագ հերթափոխմամբ: Նրանք խեղաթյուրված պատկերացումներ ունեն արիության եւ ընկերականության մասին:

Սակայն այդ երեխաների կատարած օրինազանցությունները հիմնականում իրադրական բնույթ ունեն եւ ինքնաբերաբար առաջ են գալիս անձի ընդհանուր ուղղվածության հիմքի վրա: Այդ խմբի դեռահասների համար բնորոշ են խիստ սրված ինքնասիրությունը, խորամանկությունը, սուտասանությունը, գրգռվածությունը, կամակորությունը, մարդկանց նկատմամբ անվստահությունը, աշխատասիրության բացակայությունը:

Մանկատան երեխաների երրորդ խմբի համար բնորոշը կոն‎ֆլիկտն է ձեւախեղված եւ դրական պահանջմունքների, հարաբերությունների, հետաքրքրությունների ու հայացքների միջեւ: Այս խմբի դեռահասները գիտակցում են իրենց կատարած օրինազանցությունների անվայել լինելը: Սակայն նրանց ունեցած բարոյական խիստ հայացքները համոզմունքներ չեն դարձել, եւ հաճույքներ ստանալու եսասիրական հակումները կամ իրավիճակներին հակադրվելու անկարողությունը հան•եցնում են հակահասարակական արարքների, իսկ սրանք, իրենց հերթին անբարոյական վարքի փորձի կուտակման : Այս խմբի դեռահասները աչքի եեն ընկնում ցուցադրական քաջությամբ, խորամանկությամբ, ստախոսությամբ /երկերեսանիությամբ/ հանգամանքներին հարմարվելու հակումով, հանրօ•ուտ կարեւոր •ործերի նկատմամբ անտարբերությամբ, մարդկանց նկատմամբ անվստահությամբ եւ իրենց անցյալը գովաբանելու սովորությամբ: Չորրորդ խմբում կազմում են թեթեւակիորեն ձեւախեղված պահանջմուքներ ունեցող երեխաները: Սրանց բնութագրող գծերն են, կամազրկությունը հեշտությամբ ներշնչվելը, թեթեւամտությունը, անկայունությունը, սեփական ուժերի նկատմամբ անվսատահությունը, ավելի ուժեղ կամքի տեր ընկերների առջեւ ստորաքարշություն անելը: Մանկատան երեխաներին հանրօգուտ գործունության մեջ ներգրավելու ուղղությամբ հետեւողական ու պլանաչափ աշխատանք պետք է կատարել, որը պետք է կազմակերպվի նրանց առանձնահատկություններն հաշվի առնելու հիմման վրա: Այդ գործունեության պայմաններն ու սկզբունքները պետք է մանրակրկիտ կերպով հաշվառման ենթարկվեն, եւ այն պետք է իրագործվի մանկատան կոլեկտիվների բազմապլանային ու սահող ձեւերի ճյուղավորված ցանցի օգնությամբ: Միայն նպատակասլաց կերպով կառուցված այդպիսի համակարգը կարող է աստիճանաբար հանգեցնել երեխաների հակասոցիալական վարքի վերացմանը, բայց ոչ թե դժվար դեռահասներին հատուկ բացասական գծերի համահարթեցման, այլ նրանցում անձի բարոյա-կամային կայուն ու դրական որակների ձեւավորման ճանապարհով: Մանկատան երեխաներին հանրօգուտ գործունեության համակարգի կազմակերպման էությունը, հիմնական բովադակությունը, սկզբունքներն ու հնարները նույնն են ինչ որ շեղումներ չունեցող դեռահասների համար: Սա նշանակում է , որ այդ համակարգը առավել սուր իրավիճակում փորձարկման ենթարկվելուց հետո, կարող է հղկված մոդել դառնալ մանկատան երեխայի հետ աշխատելու համար:

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Lianashahnazaryan, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով {{{1}}}|}