Մասնակցի քննարկում:Hmelkonyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԴԵՂԻՆ ԷՋԵՐ պատմությունը

Արդեն 100 տարուց ավելի «Դեղին Էջերը» ամբողջ աշխարհում ամենատարածված տեղեկատու գրքերն են և տեղեկատվական արտադրանքի շուկայի առաջատարները:

Իսկ ինչպե՞ս է այն առաջացել:

«Դեղին Էջեր» տերմինը առաջացել է ԱՄՆ-ում և հենց սկզբից էլ իրենից ներկայացնում էր կազմակերպությունների և ձեռնարկությունների մասին տվյալների գիրք: Տեղեկատվությունը դասակարգված էր առաջին հերթին ըստ գործունեության ոլորտների: Անունը կապված է այն բանի հետ, որ 100 տարուց ավելի է նրանք ավանդաբար տպագրվում են դեղին թղթի վրա /սպիտակ թուղթը օգտագործվում է մասնավոր հեռախոսահամարների, իսկ կապույտը՝ պետական մարմինների համար/: Ինտերնետի ստեղծումից հետո այդ տերմինը սկսեց կիրառվել նաև նույն պրոֆիլի օնլայն տեղեկատուների ընդգծման համար:

1883-ին Վայոմինգ քաղաքում մի տպագրիչի մոտ վերջացել էր սպիտակ թուղթը և նա ստիպված էր տպագրել այդ քաղաքի հեռախոսային տեղեկագիրքը դեղին թղթի վրա: 3 տարի անց՝ 1886 թվականին Ռեյբեն Համիլտոն Դոննելին (Reuben Hamilton Donnely) Չիկագո քաղաքում հիմնադրեց «R. H. Donnely» հրատարակչական ընկերությունը, պայմանագիր կնքեց Չիկագոյի Հեռախոսային Ընկերության հետ՝ այդ ընկերության հաճախորդների համար հեռախոսային տեղեկագրքեր տպելու/հրատարակելու մասին և տնտեսման նպատակով տեղեկագրքերը սկսեց տպել էժան դեղին թղթի վրա՝ այդպիսով պաշտոնապես ստեղծելով «Դեղին Էջեր» տեղեկագիրքը:

Այսօր «Դեղին Էջերը» օգտագործվում է և անգլիախոս և ոչ անգլիախոս երկրներում: ԱՄՆ-ում այն նշանակում է ոլորտ /գործունեության/, կատեգորիա, մինչդեռ մի շարք երկրներում այն գրանցված է որպես հատուկ անուն:

«Դեղին Էջերը» իրենից ներկայացնում է տեղեկագիրք որոշակի աշխարհագրական տարածքի կազմակերպությունների վերաբերյալ, որում տեղեկատվությունը ներկայացված է ըստ այդ կազմակերպությունների գործունեության ոլորտների:

Այսքանը ճարել եմ Ինտերնետից ու թարգմանել հայերեն: Բոլոր կարդացողներին, եթե ունեք որևէ ինֆորմացիա Դեղին Էջերի պատմության մասին, կամ գիտեք մի տեղ, ուր կարելի է այն գտնել բացի Վիկիպեդիա-ից, խնդրում եմ գրեք:


Հղումներ (Links). [1] A short history of the yellow pages [2] Yellow Pages Group [3] ThinkQuest Competition official web site [4] R.H. Donnelley offical web site

Հարգելի Hmelkonyan,

ձեր հոդվածը Դեղին Էջերի մասին տեղափոխեցի որպես առանձին հոդված։

-Սահակ 22:18, 20 Հուլիսի 2009 (UTC)[reply]