Մասնակցի քննարկում:Haybird

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օմար Խայրաթ[խմբագրել կոդը]

Օմար Խայրաթ

Օմար Խայրաթ,- արաբ կոմպոզիտոր, դաշնակահար, ինչպես նաև “Օմար Խայրաթ խմբի” հիմնադիր դիրիժորն է: Ծնվել է 1948 թ. նոյեմբերի 11-ին Կահիրեում: Համարվում է բոլոր ժամանակների եգիպտացի ամենահայտնի և հաջողակ կոմպոզիտորներից մեկը:

Վաղ տարիները[խմբագրել կոդը]

Օմար Խայրաթը ծնվել է երաժշիտների ընտանիքում: Նրա հորեղբայրն է եգիպտացի հայտնի կոմպոզիտոր և ճարտարապետ Աբու Բաքր Խայրաթը, ով նաև Կահիրեի կոնսերվատորիայի հիմնադիրն ու առաջին տնօրենն է: 1959 թ. Օմար Խայրաթն ընդունվում է Կահիրեի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժին, ուր նրան ուսուցանում է իտալացի վարպետ Վինչենցո Կարրոն: Ավարտելուց հետո նա շարունակում է իր ուսումը Լոնդոնի Թրինիթի երաժշտական քոլեջում: Ստանալով դաշնակահարի երաժշտական կոչում՝ Օմար Խայրաթը սկսում է աշխատել հեռուստատեսության հետ և երաժշտություններ է գրում եգիպտական մի շարք ֆիլմերի համար: Նրա ստեղծագործությունն իր մեջ ներառում է արաբական, աֆրիկյան ազգային-ավանդական, եվրոպական դասական երաժշտության, ինչպես նաև ջազի, փոփի և բլյուզի տարրեր: Նրա ոճի տարբերակիչ հատկանիշ է համարվում արևմտյան և արևելյան երաժշտական գործիքների համադրումը:

Կարիերան[խմբագրել կոդը]

Օմար Խայրաթի երաժշտական կարիերայի սկիզբը, սակայն, համարվում է 1979 թվականը, երբ նրա աշխատանքները լայն ուշադրության և ճանաչման են արժանանում ոչ միայն ունկնդիրների, այլև երաժշտական քննադատների կողմից: Նա իր առաջին մեծածավալ գործը գրում է 1983 թ. “Ֆաթիմայի ձերբակալության գիշերը” ֆիլմի համար: Լայնորեն ընդունվելով հասարակության կողմից՝ այդ ֆիլմի երաժշտությունը դառնում է նրա առաջին հիթը: Առաջին անգամ Եգիպտոսի երաժշտական պատմության մեջ ֆիլմի երաժշտությունն ունեցավ առանձին կասետային ձայնագրություն և հանվեց վաճառքի: Սա նոր փուլ էր ոչ միայն Եգիպտոսի, այլև Միջին Արևելքի մյուս եկրների երաժշտա-արդյունաբերության մեջ ընդհանրապես: Խայրաթն արագորեն դառնում է ամենապահանջված երգահանը Եգիպտոսի պատմության մեջ:

Օմար Խայրաթը գրել է բազմաթիվ հաջողված գործեր, ինչպես օրինակ “Գուշակը”, ”Կախարդական օծանելիքը”, “Արաբական ռապսոդիան” (1992 թ.): Նա երաժշտություններ է գրել նաև միջազգային տարբեր նշանավոր իրադարձությունների համար, օրինակ Օմանի ազգային տոնի (1993 թ.), Ալեքսանդրիայի գրադարանի հանդիսավոր բացման (1996 թ) , Կարթագենի կինոփառատոնի (Թունիս), Ջերաշի (հին քաղաք Հորդանանում) փառատոնի (2003 թ.), եգիպտական կինոյի հարյուրամյա տարեդարձի տոնակատարության համար և այլն: Օմար Խայրաթի ֆիլմային երաժշտացանկն ընդգրկում է ավելի քան 50 գործ՝ “Վեցերորդ օրը”, “Ամուսնալուծված կինը”, “Ծառան”, “Էլհաննայի հարևանները”, “Ահաբեկիչը”, “Դժոխքը ջրի տակ”, “Ջայլամն ու սիրամարգը”, “Թոռների վեճը”, “Մի՛ գժվիր”, “Դեսպանատունը շենքում” և այլն: Նա երաժշտություններ է գրել նաև հեռուստասերիալների համար որոնցից կարելի է նշել “Ես և ժլատը”, “Լուսնի երեսը”, “Աղվեսը”, “Փախուստ դեպի բանտ”, “Ասպետական տարիք”, “Գործակալ 1001”, “Երկրի աղը”, “Կայսրը”, “Օրենքն իսլամում” և այլն:

Սկավառակագրություն[խմբագրել կոդը]

Հորեղբայր Ահմեդ, Արաբական ռապսոդիա, Թևնոցներ, Եգիպտական նախերգանք, Ֆաթիմա, Տիկին Հիքմաթի խիղճը, Ժամանակակից կինը, Երկրորդ հանդիպումը, Տեսիլքըhttp //www.omarkhairat.com/en/:

Մրցանակներ[խմբագրել կոդը]

Օմար Խայրաթը արժանացել է ավելի քան 20 մրցանակի ֆիլմերի համար գրած իր երաժշտությունների համար, որոնցից են եգիպտական ռադիոյի և հեռուստատեսության միության (1997 թ.), եգիպտական կինոհանրության (1997 թ.), Թեբեսսայի փառատոնի (Ալժիր 2001 թ.), Ալեքսանդրիայի միջազգային կինոփառատոնի (2001 թ.) կողմից, ինչպես նաև եգիպտական կինո օսկար մրցանակները՝ տրված 2003 և 2005 թթ. եգիպտական կինո-ընկերության կողմից: 2008 թ. Օմար Խայրաթն արժանանում է “Միջին Արևելքի երաժշտական մրցանակին” (MEMA): Նա նաև արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և պատվոգրերի՝ Ալեքսանդրիայի միջազգային երգի փառատոնի պատվոգիր (2006 թ.), Կահիրեի 30-րդ միջազգային կինոփառատոնի պատվոգիր (2006 թ.) և բազում այլ մրցանակների:

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]

http://www.omarkhairategypt.com/Biography.html http://www.omarkhairat.com/en/bio.swf http://www.imdb.com/name/nm0451032/bio http://www.omarkhairat.com