Մասնակցի քննարկում:EnergySourcesGroup7/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջին եւ միակ արդյունաբերական բիոգազ գործարանը, որը վերամշակում է թռչնամսի օրգանակ թափոնները, գտնվում է Լուսակերտում՝Հայաստանի հյուսիում։ Գործարանը իր գործունեությունը սկսել է 2008 թ. հոկտեմբերի ամսին Կոտայքի մարզում։ Գործարանի շինարարությունը մեկնարկել է 2007 թ. օգոստոսին եւ տեւել է մեկ տարի։ Մաքուր զարգացման ոլորտում Լուսակերտի բիոգազ գործարանը (ԼԲԳ) առաջինն էր Հայաստանում: Կիոտոյի արձանագրության շրջանակներում այն գրանցվեց ՄԱԿ-ում 2006 թ. սեպտեմբերին։ Քանի որ ԼԲԳ-ն ենթադրում է հետագա հնարավոր վերականգնվող էներգետիկ նախագծեր, հետեւաբար այն շատ կարեւոր է Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման համար:

Էներգիայի ստացման համար գործարանը օգտագործում է Լուսակերտի թռչնաբուծական գործարանի գոմաղբը։ Այս գործարանի գլխավոր նպատակն էր աստիճանաբար վերացնել կենդանիների արտանետումները դեպի ջուր եւ օդ։ Արտանետումների քանակի պակասեցումը հետեւանք կհանդիսանա գործարանի թափոնների կառավարման համակարգ բարելավման։


Սեփականատերեր

58% Մաքս Կոնցերն(Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր),

16% Նորվեգական «Վեկստ» կազմակերպություն,

13% «Բիգադան» ընկերություն,

13% Դանիական ներդրումային հիմնադրամ զարգացող երկրների համար