Մասնակցի քննարկում:Emilia PTH

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուտակային ավանդների ավտոմատացումը ըստ վճարային տերմինալների[խմբագրել կոդը]

Տերմինալները վճարային համակարգով աշխատող սարքավորումներ են, որոնց միջոցով իրականացվում են տարատեսակ վճարային գործընթացներ: 2007 թ-ին տեղադրվեցին ավտոմատացված վճարային համագարգեր, որոնք անվանվեցին TellCell տերմինալներ: Այդ տերմինալերն արագ, հուսալի և հարմարավետ միջոց են բջջային հեռախոսների, կոմունալ ծառայությունների վարձերի, ինտերնետր և այլ ծառայությունների վարձերի վճարման համար:
Տերմինալներն անընդհատ կապի մեջ են պրոցեսինգային կենտրոնի հետ, ինչը մեծապես ապահովում է գործարքների արագ մշակումը և տերմինալների աշխատանքի շուրջօրյա վերահսկումը:
Ծրագրային ապահովումը մշակվել է ՀՀ-ում` << Սմարտ-Տեխ >> ՍՊԸ-ի կողմից, որը մեծ փորձ ունի տարբեր էլեկտրոնային վճարային համակարգերի մշակման ոլորտում , որոնցից էին ԱրՔա Պորտալը և E-Card Banking համակարգերը:
Այս հանգամանքը հնարավորություն է տալիս վճարային տերմինալների համակարգի անընդհատ կատարելագործմանը, ինչպես նաև տարբեր նորամուծությունների իրականացմանը և առավելագույնս արագ ներդրմանը: Եվ այդ համակարգի համար նորամուծություն բանկերի կուտակային ավանդների վերաբերյալ: Որպեսզի ավանդատուն իր կուտակային ավանդի հաշվեհամարին գումար փոխանցելու համար ամեն անգամ ստիպված չլինի հասնել բանկ և գործարքը կատարել բանկի աշխատողի միջոցով, առաջարկում եմ Tell Sell վճարային տերմինալների ծառայությունների թվին ավելացնել ևս մեկը, որը կկոչվի “կուտակային ավանդ”: Տերմինալի էկրանին ավելանում է մի պատուհան, որտեղ գրված է կուտակային ավանդ: Հաճախորդը մոտենում է տերմինալին, ընտրում այդ նշանը: Այնուհետև հայտնվում է պատուհան որտեղից հաճախորդը ընտրում է այն բանկի անվանումը, որի հետ պետք է կատարվի գործարքը: Ընտրությունից հետո հայտնվում է պատուհան որտեղ մուտքագրում է հաշվեհամարը, որին պետք է գումար փոխանցվի: Վերջնականապես մուտքագրում է թղթադրամն ու հաստատում գործարքը:
Գործարքի ավարտից հետո վերցնում է անդորրագիրն ու հեռանում: Դա արագ է, արդյունավետ և քիչ ժամանակատար: