Մասնակցի քննարկում:Elushik

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • Պիցցայի սիրահարներին
  • Ըստ ավանդության` Ֆերդինանդ առաջին թագավորը 1751-1825 հաճախ էր հասարակ մարդու շորեր հագնում ու գաղտնի գնում Նապոլեոնի աղքատ թաղամասերից մեկը:Գիտեք թե ինչու?Նա ուզում էր ուտել մի բան, որը թագուհու հրամանով արգելված էր արքունիքում:Այդ ուտեստը ՊԻՑՑԱՆ էր:
  • Մեր օրերում, սակայն, պիցցա կաչելի է պատվիրել ամենուրեք, և եթե Ֆերդինանդը կենդանի լիներ այսօր, նա առանց որևէ դժվարության կվայելեր իր սիրած պիցցան:Ներկայումս Իտալիայում գործում է մոտ 30.000 պիցցերիա, որտեղ այնքան պիցցա է պատրաստվում, որ մեկ տարվա մեջ յուրաքանչյուր բնակիչ կարող է 45 տեսակի պիցցա համտեսել:
  • Ենթադրվում է, որ պիցցան ծնունդ է առել 1720թ.-ին Նեապոլում:Այն աղքատների կերակուր էր:Պատրաստվում էր շատ արագ:Վաճառողը պիցցան դնում էր պղնձե տարրայի մեջ, որպեսզի այն տաք մնար, և գլխին դրած շրջում էր փողոցով ու բարձրաձայն գովազդում այդ համեղ ւտեստը:
  • Մի օր, սակայն, արքունիքում Ֆերդինանդի գաղտնիքը իմացան բոլորը:Պիցերիաներից սկսեցին օգտվել նաև բարձր խավի մարդիկ:Շուտով փողոցում վաճառվող պիցցան սկսեց դառնալ մարդկանց սիրած ուտլիքը:Իսկ 1832թ.-ին Ֆերդինանդի թոռը` Ֆերդինանդ երկրորդ թագավորը, պատվիրեց փռեր սարքել Կապոդիմոնտե պալատի պարտեզներում: Նրա հարգարժան հյուրերը մեծ բավականություն էին ստանում, երբ վայելում էին տաք պիցցան:
  • Բայց արդյոք սննդարար է այն?Այսօր պիցցան սիրված է բոլորի կողմից:Բայց պետք է մի քանի բան հաշվի առնել:Որպեսզի պիցցան սննդարար լինի, պետք է պքտրքստված լինի առողջարար բաղադրամասերից, որոնց մեջ կան անհրաժեշտ քանակությամբ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, ինչպես նաև շատ վիտամիններ, հանքային նյութեր և ամինաթթուներ:Խորհուրդէ տրվում պատրաստելիս օգտագործել ձիթապտղի յուղ:Այն առաջացնում է խոլեստերինի այնպիսի տեսակ, որն մաքրում է բակտերիաները:
  • Եթե պիցցան լավ է պատրաստված, ապա այն հազվադեպ է մարսողության հետ կապված խնդիրներ ստեղծում:Մասամբ այդպիսի խնդիրներ չեն ծագում, որովհոտև ալյուրի մեջ եղող ածխաջրերը մեծ քանակությամբ ջուր ե ստանում հունցելու և խմորման ընթացքում:Դա է պատճառը, որ մարդիկ արագ են հագենում, և անգամ պիցցայի խենթ սիրահարները չեն կարողանում շատ ուտել:
  • Ինչ խոսք, շնորհակալ ենք Ֆերդինանդ առաջինին, ում շնորհիվ պիցցան սիրված ուտեստ դարձավ:Հաջորդ անգամ պիցցա պատրաստելիս թերևս հաճույքով հիշեք այս պատմությունը:
  • ♦Պիցցան ավելի համեղ է,
  • երբ պատրաստվում է փռի մեջ:
  • Փայտի ծուղը նուրբ բույր է հաղորդում,
  • իսկ մոխիրն իր հերթին յուրահատուկ համ է
  • տալիս պիցցային:
  • ♦Աշխարհի ամենամեծ պիցցան
  • պատրաստվել է 1990թ.-ին:Այն կշռել է
  • 12 տոննա, իսկ տրամագիծը եղել է
  • ավելի քան 37 մետր:
  • ♦Պիցցայի խմորը օդում պտտելու հին
  • սովորությունը պարզապես գեղեցիկ ցուցադրում չէ:
  • Պտտելու ընթացքում բացված խմորը բարակում է,
  • իսկ եզրերը թեթևակիորեն հաստանում են:Այդպիսով
  • կատարյալ <<հիմք>> է դրվում պիցցայի համար:

Ծովոզնու ինքն իրեն սրվող ատամիկը[խմբագրել կոդը]

   Օգտագործելով իր հինգ ատամիկները` ծովոզնին կարող է անցքեր բացել ժայռի մեջ ու թաքնվել այնտեղ:Չնայած ծամելուն և քերելուն` ծովոզնու ատամիկը սուր է մնում:<<Սա շատ ավելին է, քան ցանկացած կտրող կամ աղացող գործիք, որ մեզ հայտնի է>>,-ասում է Միացյալ Նահանգների Վիսքոնսին-Մադիսոն համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Պուպա Գիլբերտը:Իսկ որն է ծովոզնու գաղտնիքը?
   Նկատի առնենք հետևյալը: Ծովոզնու ատամիկը կազմված է բյուրեղիկներից, որոնք ամրացված են իրար: Սակայն, ինչպես նշում է Գիլբերտը, <<ատամիկի մեջ հատուկ հատվածներում կան թույլ կետեր>>:Այս հատվածների փխրուն օրգանական նյութի շնորհիվ ատամիկի շերտերը թղթի ծակոտագծերի նման հեշտությամբ առանձանում են`ստեղծելով նոր սուր ծայր: Քանի որ ատամիկը անընդհատ աճում է մի ծայրից, այն երբեք չի բթանում:Գիլբերտը ծովոզնու ատամիկը անվանում է <<բնության մեջ գոյություն ունեցող այն մի քանի կառուցվածքներից մեկը, որն ինքն իրեն սրվելու մեխանիզմ ունի>>:
   Ծովոզնու ինքն իրեն սրվող ատամիկի մեխանիզմն իմանալը գործիքներ ստեղծողների համար հրաշալի մտահաղացումների դուռ է բացում: Դրա շնորհիվ կարող են ստեղծվել նոր գործիքներ, որոնք օգտագործվելիս իրենք իրենց կսրվեն: <<Գաղտնիքը ծովոզնու մեջ գործող մեխանիզմն է>>,-ասում է Գիլբերտը:


http://www.google.ru/imgres?q=%D5%AE%D5%B8%D5%BE%D5%B8%D5%A6%D5%B6%D5%AB&um=1&hl=ru&newwindow=1&sa=N&biw=1280&bih=899&tbm=isch&tbnid=xiS3yjDNhOLEwM:&imgrefurl=http://www.thefullwiki.org/Echinoidea&docid=y-pw67uJSgRLjM&imgurl=http://images-mediawiki-sites.thefullwiki.org/11/6/6/4/096979876710002.jpg&w=250&h=188&ei=ICnnT479O6eB4ASj-5ygAQ&zoom=1