Մասնակցի քննարկում:EDMON/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղատուն-թանգարան  — դեղատուն և թանգարան, որը գտնվում է Դրագամանով,(11) փողոցի վրա, շուկայի հրապարակի մոտ գտնվող <<Հին Լուցկ >> պատմամշակութային արգելոցի մոտ:

Պատմություն[խմբագրել կոդը]

Այժմ հստակ հայտնի չէ, երբ են հայտնվել առաջին դեղատները քաղաքում, սակայն XVI դարում Լուցկում կային որոշ քաղաքային և հիվանդանոցային դեղատներ, իսկ շուկայի հրապարակում կային 6 դեղատնային կրպակներ:Շենքը, որտեղ գտնվում է դեղատունը-թանգարանը կառուցվել է XVIII դարի վերջում:1845 թվականին այնտեղ հրդեհ բռնկվեց:Այդ ժամանակ քիմիկոս վերլուծաբան Ադամը և նրա եղբայր Պյոտր Զլոցկին վերանորոգեցին շենքը և դեղատուն հիմնեցին:Դեղատան նկուղում դեղերի և լաբարատորիայի պահեստն էր:Վերևի մասում գտնվում էր սեփականատիրոջ առանձնասենյակը և առևտրի կենտրոն:Դեղատանը կային հին լատինական, գերմանական և լեհական գրքեր դեղեր պատրաստելու համար: XIX դարի վերջում Կոսաչեյի ընտանիքը Լեսյա Ուկրաինկաի հետ ապրում էին քաղաքում, որոշ դեղեր նրանց համար պատրաստում էր այդ դեղատունը:Այդ ժամանակ դեղատան դեղագործներ էր Գիլյարով Չերվինսկին հետո նրա կինը Ելենան, իսկ սեփականատերը Ֆրանցիշեկ Զլոցկին:

ХХ-րդ դարի առաջին կեսում արտադրվեցին 50-55 քսուքներ, 25-30 թուրմ, 15-20 օշարակ:Դեղերի արտադրության համար օգտագործվում է 220 բույս:Բույսերը հավաքելու և պատրաստելու գործով զբաղվում էին դեղատան աշխատողները: 1935 թվականին դեղատան մոտ 110 մետր խորության վրա կատարվեց հորատանցում և ստացան հանքային ջուր: Այստեղ ջրին ավելացրին մրգային օշարակ, բերված Գերմանիայից և Պաղեստինից:

1966 թվականին որոշ իրեր դեղատանից տեղափոխեցին Լվովի դեղատուն-թանգարան:Լուցկի դեղատունը թանգարան ավելի ուշ դարձավ:

Մինչև օրս դեղատունը աշխատում է:Գործում է նաև լաբարատորիան:Այստեղ կատարվում է մաշկաբանական դեղերի մասնագիտացված արտադրություն:

Ճարտարապետություն[խմբագրել կոդը]

Դեղատուն-թանգարանը հանդիսանում է մեկ հարկանի տուն, երկհարկանի նկուղով, գլանաձև կամարով:Հիմնական ճակատը ունի երեք պատուհաններ եւ մուտք:Տունը զարդարված է թիթեղապատ էլեմենտներով, պատուհանները ճաղերով են, լամպերով:Պատուհանները ունեն շրջակալ:Դեղատան կողքին գտնվում են այլ հին քարե տներ:

Էքսպոզիցիա[խմբագրել կոդը]