Մասնակցի քննարկում:Diana Hovsepyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'Ռուսական մենեջմենթի առանձնահատկությունները[խմբագրել կոդը]

ԽՍՀՄ առաջին տարիներին կազմակերպությունների գիտական կառավարումը ստացավ պետական մակարդակ: Լենինի որոշմամբ ստեղծվեցին տարատեսակ ինստիտուտներ և կազմակերպություններ, որոնք անմիջական կապված էին կառավարման հետ, դրանցից են՝

  • Աշխատանքի և գիտական կառավարման միասնական պետական կենտրոն,
  • Գիտավերլուծական ինստիտուտներ և լաբորատորիաներ,
  • Գլխամասային կառավարման կազմակերպություններ,
  • Վերլուծական բաժանմունքներ,
  • Ինքնաստեղծ հասարակական կազմակերպություններ:

HOT կազմակերպական համակարգի ստեղծումը պետք է լուծում տար եռաստիճան խնդրի լուծմանը. այն է՝ վերլուծություն – կրթություն – ձեռքբերումների փորձնական իրականացում՝ կազմակերպությունների կառավարման զարգացման առումով: Հարկ է նշել, որ Լենինը՝ որպես պրոգրեսիվ լիդեր, կազմակերպական գործառույթի մեջ տեսնում էր այն միջոցը, որը <<10նապատկում է ուժը>>, և ինքն անմիջական կերպով մասնակցում էր կազմակերպության ընդհանուր նպատակների մշակմանը: Նրա՝ կառավարման հանդեպ ունեցած հայացքները, մեծ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի կառավարչական մտքի զարգացման վրա ավելի քան 7 տարի:

   Առանձնահատուկ դերը HOT-ում պատկանում էր Գիտությունների ակադեմիային: 

Հարկ է նշել, որ 20րդ դարի սկզբին Ռուսական գիտությունների ակադեմիան ուներ միայն մի քանի ամբիոններ և 5 լաբորատորիաներ՝ 18-19րդ դարերի տեխնիկայով: Առանձին դահլիճներ անգամ չունեին էլեկտրական լուսավորություն: Եվ ահա հիմա ակադեմիան հնարավորություն էր ստացել կազմակերպել վերլուծական ինստիտուտներ՝ գիտական հայացքները ուսումնասիրելու համար: Ինստիտուտների աշխատանքները կոորդինացնելու, արդյունքները ստուգելու նպատակով գիտատեխնիկական փորձաքննության կազմակերպությունները և բարձրագույն ազգային խորհրդի տնտեսությունը միասին 1918թվականին ստեղծեցին <<գիտատեխնիկական բաժանմունքը>>: Առաջին ինստիտուտը, որը լայն հնարավորություններ ուներ վերլուծությունների, կրթության և փորձարարական աշխատանքների կազմակերպման գործում, դա <<Աշխատանքի կենտրոնական ինստիտուտն>> էր, որը ստեղծվեց 1920թվականին Գաստևի կողմից:

Աշխատանքի կենտրոնական ինստիտուտում կարևոր նշանակություն էր տրվում ուսումնասիրությունների անցկացման տեխնիկային: Այս մեթոդները մեծապես օգնեցին HOT–ի կողմից տրված եռաստիճան խնդրի լուծմանը: Դրանք լայնորեն օգտագործվում էին այլ ինստիտուտներում և ուսումնասիրման բաժանմունքներում և մեծ ազդեցություն էին ունենում աշխատողների մտածելակերպի ձևավորման վրա: 

<<Աշխատանքային տեղակայումների>> հանրահայտ գաղափարը, որը թույլ էր տալիս համակարգել և տեխնոլոգիապես հագեցնել արտադրության և կառավարման բոլոր գործընթացները, ընդլայնեց HOT-ի ուսումնասիրությունների սահմանները մինչև ռուսական մենեջմենթի մեթոդի ուսումնասիրությունը: Աշխատանքի կենտրոնական ինստիտուտի վերլուծությունների գործընթացը, որպես կանոն, կազմված էր հետևյալ հաջորդական քայլերից՝

  1. Ստեղծել անալիտիկ սխեմաներ ուսումնասիրության ենթակա արտադրության և մասնագիտության համար,
  2. Կազմել որակյալ բնութագրեր գրաֆիկների տեսքով,
  3. Որակի գրաֆիկի հիման վրա կառուցել լաբորատորիական ուսումնասիրությունների և փորձարկությունների մեթոդիկան,
  4. Իրականացնել սարքավորումների տեխնիկական ապահովումը,
  5. Զարգացնել տեխնիկան լաբորատորիական և բնական փորձարկումների միջոցով,
  6. Իրականացնել տեխնիկայի պարբերական թարմացումներ կլինիկական անալիզի հիման վրա:
Այս ձևով վերլուծական գործունեությունը ծածկեց մեծ չափով փորձարարական աշխատանքներ: Դրանց իրագործման և հետագա զարգացման համար ինստիտուտը օգտագործում էր մասնագիտացված կայաններ, որոնք ստեղծվել էին հենց իր կողմից կազմակերպություններում և ձեռնարկություններում: 

Աշխատանքի կենտրոնական ինստիտուտի և այդ բաժանմունքների միասին աշխատանքը, որը մտնում էր կազմակերպությունների և ձեռնարկությունների կառուցվածքի մեջ, թույլ էր տալիս իր ուսումնասիրություններով ներգրավվել կառավարչական աշխատանքների տարբեր գործընթացների բոլոր ոլորտներում, ինչպես նաև մշակել արդյունավետ սխեմա գիտական արդյունքների ներդրման համար: Որպես կանոն, իրականացված ուսումնասիրությունները թույլ էին տալիս բավականին արագ լավացնել կառավարման ապարատի աշխատանքը, պարզեցնել գործավարությունը, բարելավել արտադրության գործընթացը: Ներդրման արագության վրա ազդում էր նաև մտածված կազմակերպությունը: Տեխնիկայի վրա աշխատանքը տարվում էր ինստիտուտի լաբորատորիաներում, իսկ գործառնական զարգացումը՝ փորձագիտական գործարաններում: Հետագայում տեխնիկան ընդունվում էր ներդրող բրիգադի կողմից, որը կազմված էր որակյալ կազմակերպիչներից, տեխնոլոգներից, հավաքողներից և մասնագետներից: Աշխատանքի կենտրոնական ինստիտուտում մշակվում էին անձնակազմի կառավարման մեթոդներ:

3-ից 6 ամսվա ընթացքում նրանք պատրաստում էին որակյալ աշխատողներ 

/համեմատության համար՝ ֆաբրիկա-գործարանային դպրոցներում մարդկանց սովորեցնում էին 3-4 տարվա ընթացքում/: 1922թ. Առաջին կեսին Աշխատանքի կենտրոնական ինստիտուտում միաժամանակ բացվեցին հետևյալ բաժինները՝

  1. Արտադրության հրահանգիչներ
  2. Արդյունաբերական մենեջերներ
  3. Արդյունաբերական հրահանգիչներ

1922թ.-ի 2րդ կեսին բացվեց մենեջերների ֆակուլտետ: Հատկանշական է այն, որ կառավարչական աշխատողների պատրաստման ընթացքում գիտելիքի փոխանցման հետ միասին դրվում էին նաև խնդիրներ՝ կապված ապագա մենեջերների դիմացկունության հետ: Կարճ ժամանակամիջոցում Աշխատանքի կենտրոնական ինստիտուտը դարձավ 1-ին և ամենահզոր կենտրոնը և մեծ ազդեցություն ունեցավ կառավարման տեսության և փորձնական վերլուծությունների իրագործման վրա: Ռուսական կառավարման մոդելի համար կարևոր իրադարձություն դարձավ 1926թ.-ի որոշումը Տեխնիկայի Պետական Ինստիտուտի ստեղծման մասին: Իր ստեղծման օրից ինստիտուտը սկսեց թողարկել <<Կառավարման տեխնիկա>> հանդեսը, որում ուսումնասիրությունների հիմնական ուղղվածությունը ընդունվում էր սոցիալիստական արտադրության գիտական կառավարման մեթոդոլոգիան: Հենց այս գիտական ընկերությունում էին մշակվում արտադրական գործընթացներից դեպի կառուցվածք և ֆունկցիաներ անցման մեթոդները: 1930ական թվականների սկզբից մինչև 1980ական թվականների կեսերը ռուսական կառավարման մոդելը իրագործվում էր տնտեսության համաձայնեցված կառավարման և մեկ միացյալ կենտրոնով կառավարման հիման վրա: Մեծ ավանդ ունի այս գործում Ս.Գ.Ստրումիլինը: Նրա տնտեսության պլանային կարգավորման մասին գաղափարը, ժողովրդի սնանկացման և աղքատության պայմաններում, գտավ շատ կողմնակիցներ:

Խորքից գրված տող

Ստուգումների և սխալների ճանապարհով նրանք ստեղծում էին սկզբունքորեն նոր մոտեցումներ և մեթոդներ տնտեսության ժողովրդական կառավարման մեջ: Տնտեսական պլանավորման զարգացումը պահանջում էր ստեղծել մեթոդաբանության տեսական և պլանային գործիքավորում: Կազմակերպությունների կառավարման արվեստին և գիտությանը սահմանված էին լուրջ սահմանափակումներ՝ կապված արտադրության կառավարման և ռեսուրսների հետ, որոնք որոշվում էին միասնական տնտեսական ծրագրով և դրա պարտադիր կատարմամբ:

Խորքից գրված տող

Բոլոր կազմակերպություններն ու ձեռնարկությունները ուղղակի կախվածության մեջ էին գտնվում ռեսուրսների պլանավորված ծավալից և արտադրության թողարկումից: Այս դեպքում մենեջերների գործառույթները կրճատվում էին՝ ի հաշիվ այդ ծրագրի ուսումնասիրությունների և դրա կատարման:

Խորքից գրված տող

Պլանավորման գործառույթը դիտվում էր որպես կառավարման հիմնական գործառույթ: Այդպիսի մեծ ծավալի պլանավորման կազմակերպումը պահսնջում էր հատուկ մոտեցումներ, ինչպիսիք են կազմակերպությունների միավորումը, խմբերի բաժանումը ենթախմբերի, համաձայնեցումը, օպտիմալացումը /լավագույն որոշման ընտրությունը՝ ընդունված չափանիշից կախված/ և այլն: Այդպիսի բարդ գործընթացները պահանջում էին հաշվառման, հավաքման, վերամշակման, պահպանման և տեղեկատվության օգտագործման նոր համակարգ: 1923թ. Փետրվարին Ստրումիլինը Գոսպլանում հանդես եկավ զեկույցով, որը վերաբերում էր ժողովրդական տնտեսությանը, դրա կառուցվածքին և պլանավորման գործընթացում դրա օգտագործման հնարավորություններին:

Խորքից գրված տող

Պլանավորման հաշվառման մեթոդները օգտագործվել են ժողտնտեսության կառավարման միասնական կենտրոնական գոյության ամբողջ ժամանակաշրջանում: Հարկ է նշել, որ էկոնոմիկայի կառավարման համար պլանավորմամբ ստեղծվել է հզոր գիտական սպասարկման համակարգ: Տնտեսական մակարդակով իրականացվում էին համալիր ուսումնասիրություններ գիտությունների ակադեմիայի, տարբեր այլ ինստիտուտների կողմից: Տնտեսական վերլուծությունների սեկտորում աշխատողներիթվաքանակը կազմում էր աշխարհի գիտնականների մեկ քառորդը: Կառավարչական գործունեության իրականացման համար պատրաստվում էին որակյալ կադրեր: Էկոնոմիկայի կառավարման կենտրոնական խնդիրները շատ բարդ էին լուծման համար: 1980ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում գործում էին 100.000 ընկերություններ, որոնք արտադրում են մի քանի միլիոն անուն ապրանքներ և մատուցում ծառայություններ: Յուրաքանչյուր նախարարություն պատրաստի ծրագրի իրագործման համար օգտագործում էր կես միլիոնից ավել փաստաթղթեր, իսկ Գոսպլանում ԽՍՀՄ-ին էր վերաբերում 7միլիոնից ավելի փաստաթղթեր՝ ներառյալ 47 միլիոն ցուցանիշները:

Խորքից գրված տող

Այդ պատճառով պատրաստի ծրագրի համար իրականացվում էր 83 միլիարդ հաշվարկ: Այս թվերը արտացոլում են կառավարման բարդության միայն մի կողմը, բայց և այդ կողմն էլ պահանջում էր օգտագործվող մենեջմենթի հայեցակարգային վերանայում: Տնտեսության կառավարման զարգացման ուղիներից մեկն էլ դա ավտոմատացված կառավարչական համակարգի օգտագործումն էր: Դրա մշակմանը ներգրավվեցին ԽՍՀՄ գրեթե բոլոր հետազոտական և նախագծային կազմակերպությունները, ինչպես նաև կիրառական կողմով զբաղված հարյուրավոր արդյունաբերական և տրանսպորտային կազմակերպություններ: 1965-1980ական թվականները կազմավորվեց ավտոմատացված կառավարչական համակարգ և ներդրվեց արտադրության մեջ: Մեծ ներդրում եղավ նաև հաշվողական տեխնիկայի կառավարման գործընթացում կազմակերպությունների կողմից նոր մասնագիտությունների ստեղծումը, ինչպիսիք են՝ կիբերնետիկա, տնտեսական կիբերնետիկա, հաշվողական տեխնիկա և այլն, որոնք առաջընթաց ստեղծեցին կազմակերպությունների կառավարման հնարավորությունների մեջ, սակայն չլուծեցին այն գլխավոր խնդիրը, որը դրված էր կառավարության կողմից:

Խորքից գրված տող

Տնտեսւթյան կառավարումը ավտոմատացված համակարգով չպարզեցվեց, այլ դարձավ ավելի թանկ: Կառավարման համակարգի կենտրոնացումը գիտնականների շրջանակում ավելի հաճախ սկսեց անվանվել <<ծանրագին>>: Այդ համակարգի կառավարման խորը վերլուծությունը, որը իրականացվեց ռուս գիտնականներ Վ.Ս.Նեմչինովի և Դ.Վ.Վալովիի կողմից, օգնում էին հասկանալ, որ պետք է փոփոխություններ իրականացվեն տնտեսության կառավարման մեջ: 80-90ական թվականների սկզբներից 20րդ դարի գիտնականները մշակում էին բազմաթիվ գաղափարներ և ծրագրեր, կառավարման զարգացման համար, որոնցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ մակարդակում հանգում էր շուկայական հարաբերություններին: 1990ական թվականների սկզբներին Ռուսաստանը ընտրեց շուկայական հարաբերությունները, կենտրոնական պլանավորման մեթդաբանությունը անհամատեղելի էր դարձել մասնավոր սեփականության հետ, կառավարման կենտրոնական հմակարգը փլուզվել էր և նրա փլատակների վրա սկսեց կառուցվել ռուսական մենեջմենթի նոր մոդելը:

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Diana Hovsepyan, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:55, 2 Հունվարի 2012 (UTC)|}