Jump to content

Մասնակցի քննարկում:Areg Alaverdian/sandbox

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլիցին, ամինաքացախաթթու, գլիկոկոլ, NH2CH2COOH, ալիֆատիկ շարքի պարզագույն ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 232—236°C (քայքայվելով), խտությունը՝ 1595 կգ/մ3 (15°C)։ Լուծվում է ջրում (lOOg-ում՝ 25 ցւ Գ․# 15°Շ-ում), սպիրտում, իսկ եթերում չի լուծվում։ Տիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր, շատ կատիոնների հետ՝ կոմպլեքս միացություններ, N—տրիալկիլ տեղա- կալված Գ-ի ներքին աղերը կոչվում են բետաիններ։ Բազմաթիվ բուսական և կենդանական սպիտակուցներ պարու–նակում են Գ․, որը մասնակցում է կենսա- սինթեզին։ Ստացվում է մետաքսի ֆիբ- րիոնի կամ կենդանական սոսնձի հիդրո- լիզից, իսկ արհեստական ճանապարհով՝ քլորքացախաթթվի և ամոնիակի փոխ- ազդմամբ։ Օգտագործվում է բուֆերա–յին լուծույթներ պատրաստելու, արծաթը և պղինձը քանակապես որոշելու համար ն օրգանական սինթեզում։ Գ․ են անվա–նում նաև լուսանկարչության մեջ որպես հայտածիչ օգտագործվող պարաօքսիֆե- նիլամինաքացախաթթուն (օքսիֆենիլգլի- ցին)։