Մասնակցի քննարկում:Araik Ghazarian

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, տրանսլիտ[խմբագրել կոդը]

Ողջույն Արաիկ և բարի՜ գալուստ հայերեն Վիքիփեդիա։ Նկատեցի որ Ֆրիդրիխ Նիցշե հոդվածում գրել եք տրանսլիտով։ Խնդրում եմ ի նկատի ունենալ, որ այս կայքը նախատեսված է հայատառ հայերեն նյութերի համար, և տրանսլիտով գրված հոդվածները ենթակա են հեռացման։ Եթե չեք կարողանում գրել հայերեն, ապա կարող եք օգտվել օրինակ այս փոխարկիչից։ ― Teak 23:59, 7 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]

Shnorhakal em ughman hamar.[խմբագրել կոդը]

patrastum em nor temaner...jete uneq aracharkner xndrum em aseq,urax klinem harstacnel haykakan wikipedian unem bazmativ temaner,kareli e asel anverj,ev amena karevore lurj aghbyurneric —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Araik Ghazarian (քննարկումներդրում) 16:24, 8 Հոկտեմբերի 2007 (UTC).[reply]

Ուրախ եմ և շնորհակալ վիքիփեդիայի զարգացմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Երևի ավելի ճիշտ կլինի նախ ստեղծել հոդվածները գրելու ձեզ հարմար հնարավորություններ։ Տրանսլիտով աշխատելը չնայած և օգտակար է այլ միջոցների բացակայության դեպքում, սակայն այնքան էլ հարմար չէ հաճախակի հայերեն գրելու դեպքում։ Բացի սրանից վիքիփեդիան ունի իր առանձնահատկությունները կապված հոդվածների ձևավորման և գրելու ոճի հետ։ Խնդրում եմ նաև ծանոթանալ հայերեն վիքիփեդիայի հոդվածների որոշ քանակի հետ որպեսզի ունենաք պատկերացումներ սրա մասին (ցավոք սրտի դեռ չունենք հստակ կանոնակարգ)։ Իսկ առաջարկների համար... գրեք այն բոլոր թեմաներով, որոնք հետաքրքրում են ձեզ։ Վիքիփեդիայի զարգացումը պետք է բերի հաճույք մասնակիցներին և ոչ թե լինի տաժանագին աշխատանք։ Ստորև ընդգրկում եմ ստանդարտ ողջույնի տեքստը, որտեղ կգտնեք որոշ օգտակար տեղեկություններ։ Մաղթում եմ ձեզ հաճելի և բարեհաջո՜ղ գործունեություն հայերեն վիքիփեդիայում։ ― Teak 16:09, 9 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]

Բարի՜ գալուստ։

Ողջու՛յն, Araik Ghazarian, և բարի գալուստ հայկական վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հույսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիյի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ ձեզ անում ծանոթանալ Ինչպես խմբագրել էջը հոդվածին։


Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ ― Teak 16:09, 9 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]