Մասնակցի քննարկում:Գրիգորի 2004

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gnome-emblem-important.svgՄասնակիցը նախընտրում է, որպեսզի իրեն դիմեն մասնակցային անվամբ։
Արխիվ
Արխիվ
Այստեղ են գտնվում իմ նախկին քննարկումները։ Հետաքրքրության համար համեցի՛ր այստեղ։ :-)

«Մոլորակի շուրջը» նախագիծ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Գրիգորի 2004
Around the planet(transparent).png
«Մոլորակի շուրջը» հետազոտական վիքի-նախագծի համակարգող անձնակազմը ի սրտե շնորհակալություն է հայտնում Հայերեն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, միամսյակների թեմատիկ հոդվածներով մեր հանրագիտարանի հարստացման անշահախնդիր գործի համար։ Մեր նպատակն է համացանցային ազատ բովանդակությունը հասանելի դարձնել հայ ընթերցողի համար և այս նպատակի իրագործման ճանապարհին մեր առջևի ծառացած և առկախված խնդիրներից է որակյալ բովանդակության ստեղծման երաշխիքների ապահովումը։ Գնահատելով նախորդ միամսյակների ընթացքում Ձեր կողմից կատարված որակյալ խմբագրումները՝ սիրով հրավիրում ենք մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և զարգացնել Իտալիայի թեմատիկային (պատմություն, աշխարհագրություն, մշակույթ, պետական կարգ, քաղաքականություն և այլն) վերաբերվող կարևորագույն հոդվածները։ Իտալիայի թեմատիկ հոդվածների վերաբերյալ բովանդակալից ցանկը տեսնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։ Նախքան աշխատանքի սկսելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել նախագծի կանոնները, ինչպես նաև Հայերեն Վիքիպեդիայի հոդվածի շափանիշների վերաբերյալ կանոնակարգը։ Անկախ հանգամանքներից և իրողությունից (բացառությամբ վերոնշյալ հղման մեջ նշված դեպքերի)՝ հոդվածը պետք է ունենա 3000 բայթ որակական ծավալ, ներքին և արտաքին հղումներ, ինչպես նաև ծանոթագրությունների կամ գրականության կարգավիճակ ներկայացված վստահելի աղբյուրներ։ Միացե՛ք մեզ և հարստացրե՛ք մեր հանրագիտարանը Իտալիայի թեմատիկ հոդվածներով։

Հ․գ․, որպես համաձայնության նշան, մայիսի 10-ից հետո ստորև տեղադրեք Ձեր կողմից նախագծի շրջանակներում Իտալիայի թեմատիկ ցանկից ստեղծված առաջին հոդվածը։ Շնորհակալություն ևս մեկ անգամ: