Jump to content

Մասնակից:Zephayk/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրունզե Շաբոյի Եսայան, ծնվել է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում 1928 թ. դեկտեմբերի 27-ին, մահացել է 2022թ մարտի 21-ին: Ավարտել է Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցը: 1951 – 1956 թթ. սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Վայոց Ձորի մարզի Խաչիկ և Աղավնաձոր գյուղերում 44 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Իրականացրել է կուսակցական և հասարակական մի շարք աշխատանքներ, մասնավորապես, երկար տարիներ եղել է դպրոցի կոմունիստական կուսակցության քարտուղար, արհմիության նախագահ, գյուղի ընկերական դատարանի նախագահ և այլն: Աշխատանքի բերումով սերտորեն առնչվել է հասարակության տարբեր շերտերի հետ, իրականացրել է փաստահավաք գործունեություն կապված գյուղի և տարածաշրջանի պատմության, ծեսերի, ավանդույթների, սովուրույթների, կրոնական հավատալիքների և այլն հետ: 1982 թվականից սկսած ձեռնամուխ է եղել Աղավնաձոր գյուղի պատմության գրքի ստեղծմանը, այն գրավոր փաստերի, սերնդե–սերունդ անցած բանավոր տեղեկությունների, ժամանակակիցների ու իրադարձությունների մասնակից անձանց տեսածի, լսածի վերարտադրություն է: ,,Աղավնաձորի պատմությունը,, հատկապես կարևորվում է նրանով, որ հեղինակը մանրամասն անդրադարձել է գյուղի հիմնադիրներին, ապրող և ապրած տոհմերին և այսօրվա շառավիղներին: Սկսած 13-րդ դարից կան հիշատակումներ տարածաշրջանի և գյուղատարածքին հարող ճանաչված վայրերին, կրոնական, քաղաքացիական կառույցներին, ինչպես նաև իշխանական տոհմի իշխաններին: Ֆրունզե Եսայանը հեղինակ է մի շարք այլ գրքերի և հրապարակախոսական աշխատանքների:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]