Jump to content

Մասնակից:Zaruhi 98/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Best Life Հայ-ճապոնական սիրտ-անոթային բժշկական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Best life հայ-ճապոնական բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2019 թվականին։ Asahi intecc բժշկական սարքավորումներ արտադրող ճապոնական ընկերության հետ համագործակցության շնորհիվ ԲԿ-ն սպառազինված է գերժամանակակից սարքավորումներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։ 2021 թվականից գործում է նաև դիալիզի բաժանմունքը։ Կենտրոնին կից գործում է բազմապրոֆիլ պոլիկլինիկա։ Գլխավոր բժիշկն է ինվազիվ սրտաբան Կարեն Համբարձումյանը։

Contents[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը մասնագիտանում է սիրտ-անոթային միջամտությունների վրա։ Գործում են հետևյալ բաժանմունքները

  • Ինտերվենցիոնալ սրտաբանություն
  • Անոթային վիրաբուժություն
  • Սրտային վիրաբուժություն
  • Ինտենսիվ թերապիա

Դիալիզի բաժանմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիալիզի բաժանմունք

Սպառազինված է դիալիզի 8 սարքերով,որոնցից յուրաքանչյուրին կցված է անհատատական հեռուստացույց ականջակալներով, ինչը նպաստում է միջամտության մաքսիմալ աննկատ և հարմարավետ անցնելուն։ Միջամտության ողջ ընթացքում պացիենտները գտնվում են որակավորված բուժքրոջ ուշադրության ներքո։

Պոլիկլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Best life հայ-ճապոնական կենտրոնին կից գործող պոլիկլինիկան իրականացնում է 0-18 տարեկան և 18ից բարձր տարիքի բնակիչների հավաքագրում և և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում պոլիկլինիկայում հաշվառված քաղաքացիների համար, իրականացնում է լաբորատոր-գործիքային հետազոտություններ(24/7)և տնային կանչեր,տրամադրում է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին անհրաժեշտ դեղորայք:

Պոլիկլինիկայում Մատուցվում են հետևյալ մասնագիտական ծառայությունները

  • Թերապևտիկ
  • Մանկաբուժական
  • Ներզատաբանական
  • Ակնաբանական
  • Սրտաբանական
  • Նյարդաբանական
  • Քիթ-կոկորդ-ականջաբանական
  • Մանկաբարձա-գինեկոլոգիական
  • Մաշկավեներաբանական
  • Ուռուցքաբանական

Մասնակցությունը 2021 թվականի պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի ընթացքում Best Life ԲԿ-ն կանգնեց բանակի կողքին, առաջնագիծ ուղարկեց դեղորայք, տրամադրեց ռեանիմոբիլներ վիրավորների փոխադրման համար,բժիշկներից ոմանք իրենց մասնագիտական պարտքն էին կատարում հոսպիտալներում և առաջնագծից վիրավորներ տեղափոխող շտաբ օգնության բրիգադների կազմում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջատար կենտրոն 2020 ՝ Vorak.am
  • Հուսո աստղ-միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով հագեցած, բացառիկ վիրահատություններ իրականացնող տարվա սիրտ-անոթային ԲԿ՝ Համազգային Վստահության Խորհուրդ
  • Տարվա լավագույն սրտաբանական կենտրոն 2021՝ «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագիր
  • Առաջատար բժշկական կենտրոն 2021՝ Միջազգային որակի նշան
  • Վստահելի կլինիկա ՝ Հայաստանի «սպառողների ասոցիացիա» ՀԿ