Մասնակից:XUKASABGARYAN/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1992-ի աշունն էր։Հայաստանի սահմաններում գնալով ավելի էին ակտիվանում ադրբեջանցիների նախահարձակ գործողություները։Հայրենիքը վտանգի մեջ էր։ Հայրենիքին պաշտպաններ էին հարկավոր։Լավագույն հայորդիները մեկնում էին ռազմաճակատ,մեկնում էին կամովին՝ հաղթելու և փառքով վեռադարնալու մղումով։Նրանց թվում էր Էջմիածնի Աղավնատուն գյուղի բնակիչ Ղուկաս Աբգարյանը։Խորհրդային բանակում Ղուկասը ծառայել էր ծովային հետեվակում։Կատարելապես տիրապետում էր զենքին և օժտված էր ֆիզիկական հիանալի հատկություններով։Երբ մեկնում էին ռազմաճակատ,ծնողները`Ամալյան և Նոբելը,օրհնուցյամբ ճանապարհ դրեցին,ինչպես հին սպարտացիներն էին իրենց որդիներին ճակատամարտ ճանապարհում։Նրանք պատգամեցին վերադառնալ հաղթանակով։ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում ծառայության առաջին իսկ օրերից զինակիցները սիրեցին և վստահեցին նրան։Կենսախինդ էր և ընկերասեր,անվախ և վճռական։ 

Ձկտում ուներ դեպի մարտական արկածները և ցանկանում էր լինել կռվի ամենաթեժ կետերում։Այս որակները,անշուշտ,չէին կարող վրիպել հրամանատարի աչկից։Այդպես եղավ 1992-ի նոյեմբերի 26-ին։Ղուկասենց փոքրաթիվ ջոկատը,մեկնեց սահմանամերձ գոտի`փոխարինելու դիրքերում գտնվող ընկերներին։ ՈԻՂՏԱՍԱՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Ջոկատը պատրաստ էր։Բոլորը մտան եկեղեցի,քիչ անց ամբողջ ջոկատը ցուցումներ ստանալու համար շարված էր եկեղեցու բակում։հրամանատարը կարճ ներկայացրեց առաջադրանքը`այնուհետև ասաց. -Տղաներ սա մեր Սարդարապատն,որտեղ վրեժխնդիր պետք է լինենք նաև ամիսներ առաջ այս տարացքի համար իրենց կյանքը տված մեր ընկերների համար։Պատրա՞ստ եք առաջադրանքի կատարմանը։ -Ճիշտ այդպես,- Մթության մեջ շշնջացին բոլորը։ Գյուղից դուրս եկան

գիշերվա ժ.1։40-ին։

Խումբը բաղկացած էր 41 հոգուց։Սկսվեց ձյունապատ ձորերով և բլուրներով վտանգավոր վերելքը։ Վերջապես խումբը հասավ Ոխտասարի ստորոտի հարթավայրին,տղաներից 4-ին հանձնարարվեց ստուգել թշնամու աչալրջությունը։Կես ժամից խումբը վերադարցավ և ասաց,որ ամեն ինչ կարգին է։Մինչև ժայռին հասնելը 200 մետր էր մնացել։Ուղիղ հակառակորդի դիրքերի դիմաց։Առավոտյան ժ. 6 անց էր 30 րոպե։ Խումբը կանգգ առավ ժայռի տակ,տղաներից նույն չորսը առաջացան որպեսզի վերջնականապես ճշտեն վերելքի ճանապարհը։Րոպեները անցնում էին իսկ խումբը չկար։Քիչ անց զգացվեց,որ ՆԳՆ-ի ու ՄՀՕՋ-ի տղաներից ոմանք վախեցել ու խուճապի են մատնվել։Ոմանք էլ տագնապած սկսեցին իրար փոխանցել,որ ճանապարհը կորցրելեն...Նրանց գլխավերևում 40-50 մետր բարձրության վրա տեղադրված էր հակառակորդի ծանր գնդացիրը (ԴՇԿ)։Բավական էր մի փոքր անզգույշ շարժում ու խմբից երևէ մեկը ողջ չէր մնա։Բարեբախտաբար տղաները 10 րոպե հետո վերադարձան և ժպտալով ասացին. -Դե՛ պարոն հրամանատար աստված մեզ օգնական։Երբ հասան գագաթի փոքր հարթությանը,արդեն 7-անց 15 րոպե էր։ Ընդանուր պայմանավորված ժամից ուշացել էին,բայց որևէ կողմից կրակոցներ չկային։Որոշեցին գործողություները սկսել 7/30 ։ Մեծաբեկոր քարից ուր նրանք դիրքավորվեցին՝5,6 մետր ցած թշնամու վրանն էր։Տղաներից երկուսը ուժանակի օղակները հանած սպասում էին հրամանին։Այդ պահին վրանից դուրս եկան 6 հոգի։ Տղաների նետած ուժանակների պայթունից տապալվեց միանգամից չորս հոգի։Մինչև մյուս երկուսը կհասցնեին փախչել սկսեցին ճայճայթել տղաների ինքնաձիգերը։Նրանցից մեկը գետնին տապալվեց իսկ մյուսը հավանաբար վիրավորվեց։Գնդացրորդներն էին՝Բենոն,Աշոտը,ՄՀՕՋ-ի և ՆԳՆ-ի մեկական զինվոր։Լուսաբացին սկսվեց նռնակեների,ինքնաձիքեր համերաշխ սիմֆոնյան։Կապավորին հանձնարարվել էր կապ հաստատել 3 և 4 Խմբերի հետ, սակայն պատասխան չկար։Մինչև ժամը 9 լռեցվեց թշնամու 6 կրակակետեր։հակառակորդի ծանր գնդացիրը հանկարծ մերոնց ուղությամբ 2 կարճ կրակահերթ տվեց։Շտապ կանչվեց ՄՀՕՋ-ի նռնակաձիգին,որի երկու արձակած նռնակից հետո գնդացիրը չլռեց։Վերջապես հրամանատարը կանչեց Արտավազդ Սրինգյանին ու ասաց. -Արտո մեր կատակին լրջություն է պետք։Նա դիրքավորվեց։Նրա նետած նռնակը գնդացրորդին մի կողմ շպրտեց։Տղաներից մեկը ասաց. -զինվորը այսպես պետք է լինի Ճլե-մլե բայց անվրեպ։Կապավորը փորձում էր կապի մեջ մտնել որևէ խմբի հետ։Վերձապես 9-ն անց 30-ին, կենտրոնի հետ կապը աշխատեց։Կապի մոտ էր Կիզողյանը,որին տեղեկացրին մարտի ընթացքի մասին և հայտնեցին մյոս խմբերի հետ կապ չկա։Նա ասաց,որ ինքն էլ է փորձում, բայց ապարձյուն։Ժամը 10-ի սահմաններում,նրանց աջ կողմից մեկ-մեկուկես կիլոմետր հեռավորությունից ճանապարին երեվաց《Որալ》մեքենա։Տղաները կրակ բացեցին։Մեքենան կանգ առավ,երկու կողմից վազելով ազերիները։Մերոնք տալեցին մի քանիսին։Նույն պահին Ուղտասարի աջ ձորակից համարյա մերոնց թիկունքից երևացին 5-10 ազերի։Փորձելով հարվածել թիկունքից։Տղաների և նրանց միջև եղած հեռավորությունը 500 մետրից ավելի չէր լինի։Տղաներից մեկը ցանկանալով տեսնել դիպուկ կրակահերթի արդյունքը,անզգուշորեն գլուխը վեր բարցրացնելով վիրավորվեց։Նա Արթուրն էր։Բոլորը մտածեցին,որ նա մահացել է։Կանչեցին բժշկին նա արագ վիրակապեց և ասաց,որ շտապ պետք է հիվանդանոց հասցնել։Դրանից հետո կապավորը կապ հաստատեց կենտրոնի հետ և հայտնեց վիրավորի մասին նաև վրդովմունք հայտնեցին խմբերի անհետանալու համար։Այս դեպքերը ոմանց խուճապի մատնեցին,բոլերին հայտնի էր, որ աջից պետքե 3-րդ խումբը լիներ։Իսկ նրանցից 2,3 կիլոմետր աջ 4-րդ խումբը։Ոմանք այն կարծիքին էին որ սա նախապես կազմակերպված ծուղակ էր։Ճակատագրական էր յուրաքանչուր ակնթարթը։Շտապ մի քանի տղաների հանձնարարվեց վիրավորին իջեցնել դեպի Ծիծեռնավանք։Այդ պահին կապավորը ասաց որ 4-րդ խմբի հետ արդեն կապ կա։Նրանք հաղորդեցին որ իրենց առջև դրված առաջադրանքը չեն կարող կատարել,քանի որ հակառակորդը գնդակոծում է ճանապարհ և հայտնեցին,որ նրանք նույն պես 3-րդ խմբից տեղեկություն չունեն։Այդ ժամանակ ՆԳՆ-ի մի խումբ `թվով 6-8 հոգի իջել էին ժայռից և անտառի եզրով գնում էին դեպի գյուղ։Ժայռի վրայից տղաները ձայն տվեցին, ուրեք փախչում դիրքավորվեք անտառի եզրին,սակայն նրանք չլսեցին և փախան։Այդ խմբի փախուստը,Արթուրի վիրավորվելը շատերին խուճապի մեջ գցեց,շրջապատման մեջ ընկնելու վտանգը սարսափեցրեց նրանց։ Քիչ անց ամբողջ շրջակայքը գնդակոծության ենթարկվեց,նրանք զգացին,որ 3-րդ և 4-րդ խմբերը իրենց առաջադրանքները չկատարելով ազերիներին թույլ տվեցին 4 ժամվա ընթացքում թիկունքից օգնություն ստանալ։Մի քանի անքամ գերակշռող հակառակորդի դեմ մենակ մնացին։Կապվեցին 4-րդ խմբի հետ և ասացին որ վիճակը գնալով վատանում է։Հարկավոր էր,ակտիվությամբ նրանց ուշադրությունը շեղել այլապես ողջ հարբածի թափը իրենց վրա է։նրանք ասացին որ առաջխաղացումը բացառված է։Կապի մեջ մտան Կիզողյանի հետ Նա ասաց,որ միայն Տիգիկ ձորում գտնվող 《Գրադ》 կայանքի հրետակոծությամբ կարողեն ապահովել նրանց նահանջը։Նա հրամայեց վերադասավորել ուժերը,նահանջել ու հրետանավորներին հայտնել իրենց գտնվելու վայրը։նաև ասաց հետևեք թե առաջին արկը ուր է ընկնում որից հետո նորից կապի մեջ կմտնեք։Ի զարմանս բոլորի առաջին արկը ընկավ նրանից 100-150 մետր հեռավորության վրա։Կենտրոնին հայտնեցին,որ սխալ են հարվածում։Քիչ անց 2-րդ արկը պայթեց նրանց գրաված ժայռի վրա։Մի քանիսը շփոթված ասացին որ,սա դիտավորություն է մեր հրետանին մեզ է հարբածում։Հակոբը զայրացած գոռաց. -պարոն Արամազդ այդ հիմարներին ասա,որ նման օգնություն մեզ պետք չէ։Նորից կապ հաստատեցին կենտրոնի հետ և տեղեկացրին կատարվածի մասին։3-րդ արկը սուրաց անհայտ ուղությամբ։Խնդրեցին դադարեցնել նրանց փորձարկումները։Մնացածները բաժանվեցին 2 խմբի,16 հոգանոց մի Խումը պետք է կասեցնեին հակառակորդին աջից,իսկ 2-րդը պետք է արագ իջներ անտառի եզրին դիրքավորվելու և առաջին խմբի վայրեջքը ապահովելու։Մինչև նրանք նահանջեցին և վերադասավորվեցին, Հակոբը իր խմբով ներքև հասավ։Այդ պահին Բենոն համարյա լացակումաց ասած,որ գնդացիրը փչացել է։Քանի,որ ժայռի վրա մերոնցական ոչ ոք չկար,Հակոբին հանձնարարվեց վիրավոր տեղափոխող խմբի անտառ մտնելուն պես,նրանք նունպես ետ քաշվեն և անտառ հասնելուց իր իսկ ձեռքով կարմիր ազդանշան տալ։《Որոշ ժամանակ անց դեպքերին ներկա Արամազդ Զաքարյանը`այս պատմության հեղինակը վիրավորվումում է և ուշագնաց լինում, այդ ժամանակահատվածի դեպքերը հայտնի չեն։Գիտակցության գալուց հետո նա հարցնում է թե որտեղեն Հակոբը և նրա հետ մնացած մարդիկ։Հակոբը և նրա հետ մնացած մարդիկ։Ասացին,որ նրանք հավանաբար հասցրեցին մտնել անտառ։Բայց նրանցից ոչ ոք կարմիր ազդանշան չեր նկատել։Այս խումբը վերադառնում է Ծիծեռնավանք,այստեղ հանդիպումեն Կիզողյանի հետ,նա խոստանում է որ օգնություն կուղարկի հակոբի ջոկատին։Հաջերդ օրը Գորիսի հիվանդանոց այցելած 4-րդ խմբի հրամանատար Վոլոդյան հայտնեց,որ Հակոբը և իր հետ մնացած խումբը չեն վերադառցել,իսկ օգնություն ուղարկել հնարավոր չի եղել,որովհետև ադրբեջանցիները անընդհատ կրակի տակեն պայել Ուղտասարի ողջ շրջակայքը։Նա հայտնեց նաև, որ Կիզողյանի հետ առաջին օրը մտելեն յոտերորդ ճամբար։Երորդ խումբը ամբողջությամ այնտեղ է եղել և, երբ նրանցից պատասխանեն պահանջել, թե՝ ինչու չեն մասնակցել մարտական առաջադրանքին,նրանց հրամանատար Կարոն պատասխանել է,որ իրենց խմբի կապի միջոցը չի աշխատել։Վոլոդիան հենց նույն պահին փորձարկել է այն և ապացուցել ,որ նա ստում է։ Դրանից հետո, կեղծ,հորինված օատմություներով,փորձել են խուսափել պատասխանատվությունից և ստորաբ ձգտել արդարանալ։Այնուամենայնիվ մարտական գործողություների ձախողման պատճառով զոհվեցին 21 նվիրյալ հայորդիներ,այդ թվում`Ղուկաս Աբգարյանը։Կային շատ լուրջ սխալներ,միտումնավոր գործված սխալներ,որոնց պարզաբանման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար առաջինը պետք է շահագրգռված լիներ Պաշտպանության Նախարարությունը։ Որոնք էին այդ սխալները. 1. 4-րդ խմբի հետախուզության ոչ ճիշտ տվյալները։ 2. 3-րդ խմբի դավաճանությունը։ 3. Գորիսի Խնածախ գյուղի բարձրունքներում տեղակայված հրետանին չօգտագործվեց։ 4. Մարտի վճռորոշ պահին մեր գրաված բարձրունքը՝Ուղտասարը, գնդակոծվեց հայկական հրետանու կողմից,որը մեծ խուճապ առաջացրեց մեր խմբերում։