Մասնակից:Voskanyan/Նավասարդ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավասարդ Զավենի Առստամյան
17 սեպտեմբերի, 1967 - 20 մարտի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարտունի
Մահվան վայրԼՂՀ Մարտունու շրջան

Նավասարդ Առստամյան (17 սեպտեմբերի, 1967, Մարտունի - 20 մարտի, 1993 Մարտունու շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավասարդ Առստամյանը ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 17-ին Մարտունի քաղաքում։ Ութամյա կրթություն է ստացել տեղում։ Ապա սովորել է պրոֆտեխուսումնարանում և ստացել հյուսնի մասնագիտություն։ 1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղատնտեսության բնագավառում, նախ՝ որպես կթվոր, իսկ այնուհետև՝ տրակտորիստ։ Աշխատել է նաև շրջկենտրոնի շինարարական կազմակերպություններից մեկում՝ որպես բանվոր։ Ղարաբաղյան պայքարի ակտիվ մասնակիցներից էր։ Կռվել է թշնամու մի շարք կրակակետերի ոչնչացման համար։ Զոհվել է 1993 թ. մարտի 20-ին Մարտունու շրջանում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Մարտունի քաղաքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Սեպտեմբերի 17 ծնունդներ Կատեգորիա:1967 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 20 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Մարտունի քաղաքում ծնվածներ