Մասնակից:Viktorya Manvelyan/Ավազարկղ 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու աչքը Նար-Դոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու աչքը
ՀեղինակՆար-Դոս
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1889թվական
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1989թվական

«Մարդու աչքը» Նար-Դոսի հեքիաթներից է, որը գրել է 1889 թվականին։ Հեքիաթը առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Նար-Դոսի «Երկերի ժողովածու», հատոր 1-ինում, որը լույս է տեսել 1989 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոս

Մի անգամ ոչ շատ հին և ոչ շատ նոր ժամանակներում, մի չքավոր մարդ, մի ինչ-որ բան է գտնում։ Այդ իրը փոքրիկ էր, փափուկ ու կլոր։ Նա տանում է տուն, իր կնոջը ցույց տալիս, հետո ում պատահի, ում տեսնում էր՝ ծանոթ, թե անծանոթ, բոլորին ցույց էր տալիս։ Մեկը ասում էր, թե ծառի պտուղ է, մյուսը՝ ադամանդե քար, մեկ ուրիշը` հասարակ քար։ Այսպես, մինչև լուրը հասնում է թագավորին։ Թագավորը շատ մեծ հետաքրքրասիրությամբ և ոգեորությամբ սպասում էր, թե երբ պետք է տեսնի, թե այդ ինչ է։ Հրամայում է, որ գնան ու բերեն այդ չքավորին ու այդ իրը։ Թագավորի մոտ են բերում, թագավորը նայում է, զննում, բայց ոչինչ չի հասկանում։ Քանի որ նորություն էր, չկրկնվող, նա ցանկանում էր, որ այդ իրը իրենը լինի։ Թագավորը հարցնում է չքավորին, թե այդ իրի դիմաց ի՞նչ կցանկան։ Չքավոր մարդը, համեստորեն, այդ իրի քաշով ոսկի է ուզում։ Թագավորը զարմանում է, որ այդքան փոքր է նրա ցանկությունը։ Միասին գնում են գանձարան։ Սկզբից ամենափոքր կշեռքով են կշռում, սակայն կշեռքի սլաքը ոչ մի կերպ չի շարժվում տեղից։ Հետո փոխեցին կշեռքը, ամենամեծ կշեռքով փորձեցին, գանձարանի բոլոր ոսկիները պարկերով դրեցին կշեռքի նժարին, բայց ոչ մի կերպ սլաքը չէր շարժվում ու չէր շարժվում։ Թագավորը բարկանում է չքավորի վրա, նրան մեղադրում խաբեության մեջ, ասելով, որ նա կախարդ է, եկել է, որ իրեն թալանի։ Չքավորը խեղճացած թագավորի ոտքերն է ընկնում, ասում, որ ինքը չգիտի, թե այդ ինչ է և ոչ մի կապ չունի ու չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Թագավորը հավատում է, խղճում, ասում, որ տեղից բարձրանա։ Հրամայում է, որ բերեն բոլոր իմաստուններին։ Իմաստունները գալիս են, թագավորը նրանց երկու ժամ ժամանակ է տալիս, որ հասկանան, թե ի՞նչ է դա։ Երկու ժամն անցնում է, բայց նրանք այդպես էլ չեն հասկանում, թե ինչ է դա։ Թագավորը բարկանում է և հրամայում գլխատեն նրանց։Նա չի հանգստանում, հրամայում է, որ ուրիշ իմաստունի գտնեն։ Շատ փնտրտուքներից հետո գտնում են մի զառամյալ իմաստունի և բերում թագավորի մոտ։ Թագավորը եղելությունը պատմում է իմաստունին և ասում, որ եթե ինքն էլ չկարողանա ասել, թե ինչ է, ինքն էլ կարժանանա մյուս իմաստունների բախտին։ Իմաստունը փոքրիկ կշեռք է ուզում թագավորից և մի բուռ հող։ Թագավորը զարմանում է, ասում, որ իրենք ամենամեծ կշեռքով են կշռել մի ամբողջ գանձարանի ոսկու հետ, այդ ինչպես է փոքրիկ կշեռքով կշռելու։ Իմաստունը կշռում է և սլաքները հավասարվում են։ Նա ասում է, որ դա մարդու աչքն է, որը միայն հողը կարող էր կշտացնել։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չքավոր մարդ

Թագավոր

Իմաստուններ

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի հեղինակը Նար-Դոսն է, հեքիաթն իր մեջ ամփոփում է մարդկային ագահությունը։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Նար-Դոս «Երկերի ժողովածու», հատոր 1, Երևան, 1989թ․