Մասնակից:VarduhiAnanyan/Ավազարկղ
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
![ՎՔԵԿ Լոգո](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/%D5%8E%D5%94%D4%B5%D4%BF.jpg/220px-%D5%8E%D5%94%D4%B5%D4%BF.jpg)
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է 2014թվականին ժուռնալիստների <<Ասպարեզ>>[1] ակումբի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսավորմամբ:
Կենտրոնի հիմնական գործառույթներն են.
• Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար
• Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում
• Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
• Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցների օգտագործող հաստատություների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում և իրականացում:
Հիմնադրված օրվանից կենտրոնն իրականացրել է մշտադիտարկումներ Լոռու մարզի մի շարք բժշկական հաստատություններում,դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Մշտադիտարկել է նախընտրական փուլերում վարչական ռեսուրսների չարաշահմները:
ՏԻՄ,ԱԺ ընտրություններին,Սահմանադրական հանրաքվեին Վանաձոր ՔԵԿ – ը իր մեծաթիվ և փոքրաթիվ դիտորդներով դիտարկել է ընտրության ընթացքը, կազմակերպել ասուլիսներ՝ համագործակցելով դիտորդական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ: Կենտրոնը գործում է Վանաձոր քաղաքում, Տերյան 4/38 հասցեում: Այն բաց տարածք է քաղաքացիների համար: 2018 թվականի նոյեմբեր ամսից կենտրոնն ստացել է իրավաբանական անձի կարգավիճակ և գրանցվել որպես <<Սինեմարթ>> երիտասարդական հասարակական կազմակերպություն: Կենտրոնը և ՀԿ-ն ունեն իրենց էջերը ֆեյսբուք սոցիալական ցանցում :
Կենտրոնը համակարգում է Վարդուհի Անանյանը:
- ↑ «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման — …sed magis amica veritas». Վերցված է 2019-02-14-ին.