Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ60

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիլյոմ-Անրի Դյուֆուր[1][2][3] [4] [5]), շվեցարացի գեներալ, ճարտարագետ, քարտեղագիր, քաղաքական գործիչ։ Մեծ դեր է ունեցել Սոնդերբունդի պատերազմում հաղթանակի մեջ, պատերազմ, որը կարևոր դեր է խաղացել ժամանակակից Շվեցարիայի ստեղծման գործում։ Նա նաև Շվեցարիայի առաջին ճիշտ տեղեկագրությամբ քարտեզի հեղինակն է, որը իր պատվին անվանվել է Դյուֆուրի քարտեզ։ Թեոդոր Մոնուարի, Գուստավ Մուանիեի, Լուի Ապիայի հետ միասին համարվում է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության համահիմնադիրներից մեկը, մինչպս նաև Թունի կենտրոնական դաշնային քաղաքական դպրոցի տնօրեններից մեկը։ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը Շվեցարիայի պատմության կարևորագույն դեմքերից մեկն է, ի պատիվ որի անվանվել է Շվեցարիայի ամենաբարձր գագաթը ՝ Դյուֆուրը, որի բարձրությունը հասնում է 4634 մետրի։ Մեծ բանակի սպաներից մեկն է։ Նա մասոն էր և հանդիսանում էր շվեցարական մեծ Ալպինա ժողովարանի անդամ [6]։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլյոմ-Անրի Դյուֆուրը Ժնևյան Ազգային ժողովի պատգամավոր և ժամագործ Բենեդիկտ Դյուֆուրի և Պերնետ Դյուֆուրի որդին էր։ Նրա ընտանիքը 1782 թվականին Ժնևում տեղի ազնվականների կողմին կազմակերպված անկարգությունների հետո ապաստան է գտնում Կոնստանսում։ Ֆրանսիական հեղափոխությունից քիչ անց Ժնևում ևս տեղի ունեցավ հեղափոխություն ինչը հնարավորություն տվեց Դյուֆուրներին վերադառնալ Ժնև որտեղ էլ Գրլոմ֊Անրին ստացավ իր կրթությունը։ Նա ունեցել է այնպիսի ֆիզիկայի ուսուցիչ ինչպիսին Մարկ֊Օգյուստ Պիկտեն է, որը նրա մեջ սեր է առաջացել դեպի ֆիզիկան և մաթեմատիկան։ Երիտասարդ տարիքում նա մեկնում է Ֆրանսիա և ընդունվում է Ֆրանսիային պոլիտեխնիկական դպրոց[4] , որտեղ նա սովորում է քաղաքացիական և ռազմական տեխնիկայի հիմունքները, այնուհետև նա շարունակում է իր կրթությունը Մեց քաղաքի Հրետանու կիրառման և սակրավորության դպրոցում, որն ավարտելուց հետո նա անցնում է ծառայության ֆրանսիական բանակում որպես սակրավոր սպա։[4] ։ Նրան ուղարկում են Կորֆուր՝ Յոթ կղզու հանրապետության մայրաքաղաքը , որը այդ ժամանակ օկուպացված էր ֆրանսիացիների կողմից։ Նա այնտեղ մասնակցեց անգլիացիների դեմ մղվող մարտերին։ Նա այնտեղ վարպետացավ ամրաշինությունների կառուցման գործում[7]։ 1813 թվականի հունիսի 13֊ին նա վիրավորվում է այն բանից հետո, երբ Պարգա ուղևորվելու ժամանակ նրանց նավի վրա են հարձակվում անգլիացիները։ 1814 թվականին կապիտան Դյուֆուրը ֆրանսիական պատվրակության անդամ է դառում, որը Կորֆուրում սկսեց բանակցույթունները անգլիացիների հետ ։ Բանակցություններից հետո նա մեկնում է Ժնև։ Ֆրանսիայում Հարյուր օրի ընթացքում նա ծառայության է անցում Լիոնի պաշտպանական ամրություններում [8][9]։ Նապոլեոն Բոնապարտի գահընկեցությունից հետո, Բուրբոնների արքայական դինաստիան ստիպում է նրան հեռանալ Ֆրանսիայից իր բոնապարտիսիտ լինելու պատճառով։ Նա վերադառնում է Ժնև, որը այն ժամանակ արդեն իսկ դադարել էր ֆրանսիական քաղաք լինելուց և մեկը մյուսի հետևից դառնում է Ժնևի ակադեմիայի մաթեմատիկայի դասախոս, շրջանային ամրությունների պատասխանատու այնուհետև Ժնևի շրջանային ճարտարագետ, որը իր մեջ ներառում էր նաև քաղաքի ռազմական հարցերը և քաղաքաշինությունը:

1817 թվականից սկսած Դյուրֆուրը առաջարկում էր Շվեցարիայի դաշնային դրոշը, որը իրենից ներկայացնում էր կարմին գույնի 25 քառկուսի, որոնցից հինգ կենտրոնականը սպիտակ գույին խաչ էին կազմում ։Այս դրոշը առաջին անգամ օգտագործվել է 1821 թվականի և ընդունվել է 1833 թվականին Արգովիում։ 1840 թվականին ներկայացուցչական ժողովը այս դրոշը ընտրում է որպես Դաշնային բանակի դրոշ իսկ 1848 թվականի սահմանադրությամբ այն ենթարկվում է աննշան էսթետիկ փոփոխությունների[10]։

1819 թվականից նա դառնում է Թունի կենտրոնական դաշնային քաղաքական դպրոցի հիմնադիրներից մեկը[4], որտեղ էլ նա եղել է ինժիներական և հրետանային զորքերի հրամարատար և հրահագիչ։ 1827 թվականին նա գնդապետի կոչում է ստանում և 1831֊ից 1834 թվականների ստանձնում է քաղաքական դպրոցի տնօրենի պաշտոնը։ Այդ շրջանում նա այնպիսի աշակերտներ է ունեցել ինչպիսին Նապոլեոն III֊ն էր։

Որպես ճարտարագետ և քաղաքաշինության պատասխանատու նա Ժնևում բազմիաթիվ քաղաքաշինական բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են օրինակ նոր նահամատույցների, կամուրջների, կամրջակների, պատվարների կառուցումը, Ռուսոյի կղզու բարեկարգումը։ 1823 թվականին նա Մարկ Սեգինի և Մարկ֊Օգուստ Պիկտեի հետ կառուցեց Եվրոպայում առաջին մետաղական ճոպանով կախովի Սեն Անտոնիո կամուջը[11]։ Այդ կամուրջը կշռում էր ութ տոննա և կարող է դիմանալ մինչև տասը ու կես տոննա ծանրությանը և ուներ երկու մետր լայնությամբ ճանապարհի երթևեկելի հատված: Որպես զորաբնակարանապես[4], նա սկսեց ղեկավարել քարտեզագրական աշխատանքները և 1838 թվականից հիմնեց Քարտեզագրական դաշնային բյուրոն , որի գլխավոր նպատակը դարձավ բարելավել Շվեցարիայի ազգային քարտեզները։ Շվեցարիայի առաջին աբողջական քարտեզը, անվավեց ի պատիվ նրա Դրյուֆուրի քարտեզ, որի ստեղծման աշխատանքները ավարտվեցին 1864 թվականին։ Ինչպես նաև Շվեյցարիայի ամենաբարձր գագաթը 1863 թվականի Հունվարի 28-ին Դուբլինի Դաշնային խորհրդի որոշմամբ անվանվեց Դյուրֆուր ի պատիվ հայտնի քարտեզագրի [12]։

1847 թվականին նա գլխավորել է շվեցարական բանակը որպես գեներալ։ Այդ նույն տարում նա ղեկավարեց Սոնդերբունդի պատերազմը՝ յոթ կաթոլիկ անջատողական կանտոնների դեմ և քսան յոթ օրվա պատերազմում բոլոր կողմերի համար նվազագույն կորուստներով խաղաղություն ձեռք բերեց իր ռազմավարական տաղանդների շնորհիվ: Այս պատերազմի ընթացքում նա հրամայել էր իր զինվորներին գթալ բոլոր վիրավորների, գերիներին և բոլոր նրանց, որվեր անպաշտպան են։ Ներկայացուցչական ժողովը նրան անվանեց է խաղաղարար և նոր Դաշնային Շվեցարիան ստեղծվեց 1848 թվականին։ 1852 թվականին նա դառնում է Լիոն֊Ժնև երկաթուղային ընկերության հիմնադիրներից մեկը և նրան է լիազորվում պլանավորել երկաթգծի շինարարությունը։ 1852 թվականի հունվարի 15֊ին Գիլյոմ-Անրի Դյուֆուրին շնորհվել է Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի շքանշան [1]։ 1856 թվականին Պրյուսիայի հետ Նյոշտելյան քաղաքական ճգնաժամի ընթացքում նա որպես դիվանագետ փորձում էր Նապոլեոն III-ի հետ հասնել հաշտության, սակայն 1856 թվականի դեկտեմբերի 19 Դաշնային խորհուրդը, անբավարար գտնելով կայսեր երաշխիքները և կազմում է դաշնային ռազմական վարչություն, գնդապետ Ֆրիդրիխ Ֆրեյ-Հերոսեի գլխավորությամբ։ Այդ վարչությունը կազմված էր գնդապետներ Ադոլֆ Ֆիսշերից, Ժոան Կոնրադ Էգլոֆ, Քրիստոֆ֊Ալբերտ Կրուզ, Ֆեդերիկ Վեյիլոն, Էդուարդ վոն Սալիս, Ժակոբ Ստեյլին, Լուի ֊Հենրի Դելարագե։ 1856 թվականի դեկտեմբերի 30֊ին Շվեցարիայի դաշնային խորհուրդը Գիլյոմ-Անրի Դյուֆուրին նշանակում է շվեցարական բանակի հրամանաար։ Գեներալ Դյուֆուրը վերջնականապես լքել է Դաշնային Գլխավոր շտաբի և բոլոր պետական պաշտոններ 1867 թվականին և մահացել է 1875 թվականին 87 տարեկան հասակում իր ժնևյան Eaux-Vives ընտանեկան կալածքում և թաղված է տեղի թագավորական գերեզմանատանը։


Գիլյոմ-Անրի Դյուֆուրը և Կարմիր Խաչը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենիր Դուանի կողմից Կարմիր Խաչի ստեղծումից հետո Գիլյոմ-Անրի Դյուֆուրը ակտիվ ներգրավված է եղել կազմակերպության զարգացման ծրագերում։ Նա 1863֊ից 1864 թվականների եղել է Վեհաժողովի Կոմիտեի նախագահ իսկ այնուհետև զբաղեցրել է պատվավոր նախագահի պաշտոնը։ Նա 1864 թվականի օգոստոսին Վեհաժողովի Կոմիտեի համար Ժնևում կազմակերպել է առաջին միջազային կոնֆերանսը, որի արդյունքը եղավ «Զինված ուժերում վիրավոր զինվորների վիճակի բարելավման մասին կոնվենցիա»։ Այս առաջին կոնվենցիան ներառում էր մարտի դաշտում փրության առաջին միջոցները և սահմանում էր վիրավորների իրավունքները ինչն էլ թույլ է տալիս նրանց հոգ տանել իրեց մասին և օգտվել համապատասխան օգնությունից։ Հենրի Դյուրանը և Գիլյոմ-Անրի Դյուֆուրը վաղուց էին ծանոթ միմյանց, չնայած տարիքային տարբերությանը ( քառասուն տարի), գեներալը լավ գիտեր Հենրի Դյուրանի ընտանիքին[13]հատկապես այն բանից հետո, երբ 1859 թվականին Գիլյոմե Հենրի Դուֆուրը դարձավ Անրի Դունանի «Սոսիետե անոնիմ դե Մուլինս դե Մոնս-Ջեմիլա» -ի տնօրենների խորհուրդի անդամ։ Կարմիր խաչի զարգացման գործում Դուֆուրը կարևոր և ակտիվ դեր է խաղացել: Նրա բանակցային հմտությունները թույլ են տալիս նրան վերահսկել կոնֆերանսներ եւ բանավեճեր: Քանի որ նա սերում էր աղքատ ընտանիքից նա ուներ աղքատներին հասկանալու ունակություն, ինչպես նաև նա կարող էր չեզոք տեսակետ հայտնել ։ Ուստի զարմանալի չէ, որ նա Կարմիր Խաչի կոմիտեի նախագահ է նշանակվել, ով հայտնի էր իր չեզոքությամբ։ Նրա համարում էին «Քրիստոսի խոնարհ և ջերմեռանդ աշակերտ»։ Գիլյոմ-Անրի Դյուֆուր խիզախ սպա էր, ով միջոցներ էր փնտրում ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար։ [14]։ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը մասնակցել է Կարմիր Խաչի 227 ժողովներից 214֊ին։ Նա շատ հավատարիմ էր կազմակերպությանը և աջակցեց Կարմիր Խաչին մինչև իր մահը (1875 թվական)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի որոք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշան՝ 1866 թվականի հունվարի 25֊ին։ Նա ֆրանսիական բանակում տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ նապոլեոնյան դարաշրջանում 1814 թվականի հոկտեմբերի 19֊ից նա եղել ասպետ, Լուի֊Փիլիպի ժամանակաշրջանում՝ 1832 թվական հունվարի 11֊ից եղել է սպա [4], 1849 թվականի մարտի 16֊ից հրամատար և 1852 թվականի հունվարի 10֊ից ավագ սպա։
  • Մոնտե Ռոզա լեռնազանգվածում գտնվող Շվեցարիայի ամենաբարձր գագաթը 1863 թվականից կրում է ԴյուՖուրի անվանումի ի պատիվ նրա։

Հետմահու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նրա ձիարձանը 1884 թվականից տեղադրված է Ժնևի Նյով հարապարակի կենտրոնում՝ իր նախկին գրասենյակից ոչ հեռու[15]։
  • Նրա դիմանկարը հայտնվել է Շվեյցարիայի Ազգային բանկի կողմից թողարկված 5-րդ շարքի 20 ֆրանկ թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ էր 1956-ից 1980 թվականներին։
  • Նրա պատվին անվանակոչված բազմաթիվ փողոցներ և հրապարակներ կան Շվերցարիայի բազմաթիվ քացաքներում ( Աարաու, Բազել, Բերն, Բիբիիստ, Չիասսո, Բիել, Ժնեւ, Լա Չաու-դե-Ֆոնս, Լուգանո, Լենցբուրգ, Ռորշախ, Սբ. Գալլեն, Թուն, Վայնֆելֆեն, Վետտեն, Վիլ, Զոլիկոն, Ցյուրիխ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կաղապար:Base Léonore.
  2. Voir la page 7 de la Convention de Genève de 1864.
  3. Voir aussi la dernière page du document titré « Dufour, de Corfou à Genève ».
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 « Dufour, Guillaume Henri (X 1807 ; 1787-1875) ».
    Le document manuscrit de 1807 et années suivantes est consultable en cliquant sur l’icône représentant ce document en format « tiff ».
  5. Կաղապար:DHS.
  6. "Dufour appartenait à la G∴L∴S∴. Alpina où il est curieusement enregistré sous deux de ses quatre prénoms qui ne sont pas ceux habituellement cités, soit Jean Etienne. Il est signataire des "Loix" de la Loge militaire connue sous le titre distinctif de "Loge Léonard et Augustin Bourdillon". Maurice-Robert Morel, Les Trois temples, Loge des trois temples à l’Orient de Carouge, 1788-1988, plaquette commémorative – Կաղապար:200e de la création de la Loge, Carouge, 1988, P.15-20. ; reproduite sur le site de la Loge Les Trois Temples
  7. (31 cm). {{cite book}}: |format= requires |url= (օգնություն); External link in |lire en ligne= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |auteur2= ignored (օգնություն); Unknown parameter |auteur3= ignored (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |lieu= ignored (|location= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |sous-titre= ignored (օգնություն); Unknown parameter |titre chapitre= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |tome= ignored (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  8. . ISBN 9782600050692 https://books.google.fr/books?id=7-8LnQ9iF04C&pg=PA281. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  9. (PDF) http://www.patrigest.ch/Dufour-22a1.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  10. « À pas savants dans les rues de Genève », Le Temps, Կաղապար:Date-. Une exposition commémorant le Կաղապար:450e de l’université de Genève.
  11. Կաղապար:Structurae
  12. Կաղապար:DHS consulté le 30 mars 2016.
  13. Micheline Tripet, Guillaume-Henri Dufour dans son temps 1787-1875, Genève.
  14. Le Journal de Genève, Le Temps, archives, 1937, Art. « Le général Dufour et la vie internationale » [(letempsarchives.ch)]
  15. [1], photographie historique sur le site : notrehistoire.ch.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • {{cite book}}: Empty citation (օգնություն)
  • M. L. C. M., Ponts suspendus. Analyse des ouvrages de M.Dufour de Genève, dans Annales des ponts et chaussées. Mémoires et documents relatifs à l'art des constructions et au service de l'ingénieur, 1832, 2e semestre, 85-123 էջեր et planche XXIX (lire en ligne)
  • G.-H. Dufour, Pont construit à Genève avec chaînes de suspension en dessous, dans Annales des ponts et chaussées. Mémoires et documents relatifs à l'art des constructions et au service de l'ingénieur, 1835, 1er semestre, 180-210 էջեր et planche XCIV (lire en ligne)
  • G.-H. Dufour, Nouvelles épreuves d'un pont suspendu en fil de fer, construit à Genève de 1822 à 1823, dans Annales des ponts et chaussées. Mémoires et documents relatifs à l'art des constructions et au service de l'ingénieur, 1844, 2e semestre, 89-97 էջեր et planche XCIV (lire en ligne)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]