Jump to content

Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ է համարվում 1939 թվականի սեպտեմբերի 1-ը ,երբ նացիստական Գերմանիան հարձակեց Լեհաստանի վրա,սակայն այդ պատերազմի նախադրյալները սկիզբ էին առել շատ ավելի վաղ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը,որն ավարտվեց Անտանտի երկրների հաղթանակով,աշխարհում և մասնավորապես Եվրոպայում առաջ բերեց ուժերի նոր հարաբերակցություն : Եվրոպայում հաղթանակած երկրները՝ Ֆրանսիան և Անգլիան դարձան հեգեմոն երկրներ:Գերմանիան ընկավ բավականին ծանր կացության մեջ:Ահռելի ռազմատուգանքները, ածխահանքերով հարուստ Էլզասի և Լոթարինգիայի բռնի անջատումը և օկուպացումը,երկրում գործազրկության աճը բնակչության շրջանում առաջ բերեցին ազգայնական տրամադրություններ: Գերմանիան զրկված էր նաև մեծաթիվ զինված ուժեր ունենալու իրավունքից , Ռայխսվերը՝ բանակը, իր թվականակով սիմվոլիկ բնույթ ուներ :Երկիրը ցնցում էին մերթ այստեղ,մերթ այնտեղ տեղի ունեցող խռովությունները,տնտեսության ծանր վիճակն էլ վատթարացնում էր ամիսներ շարունակ տևող գործադուլները: Այս ամենը առաջ էր բերում դժգոհություն և ռևանշիստական տրամադրություններ: Ի վերջո 1933 թվականին իշխանության է գալիս նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ : Նացիստների իշխանության գալով Գերմանիան կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական կուրսը ՝հիմք ընդունելով Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը : Միաժամանակ սկսվեց նոր Գերմանիայի ռազմականացումը,զինված ուժերի թվաքանակի և սպառազինության կտրուկ աճը ,արդյունաբերության անցումը ռազմական ռելսերի վրա : 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա :Ի պատասխան դրան՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատերազմ են հայտարարում Գերմանիային: 1939 թվականին Ֆրանսիան գտնվում էր լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ:Ֆրանսիական զինվորական վերնախավը պատերազմը և մասնավորապես Գերմանիայի հետ բախումը շատ հանգիստ էր պատկերացնում ՝վստահ լինելով Գերմանիայի անխուսափելի կործանման մեջ: Նրանց նպատակը հնարավորինս քիչ առճակատման դուրս գալն էր:Ֆրանսիայի դաշնակիցներ Լեհաստանը, Չեխոսլովակիան, Հարավսլավիան և այլ երկրներ դատապարտված էին Գերմանիայի առաջին զոհերը լինելուն ,սակայն Ֆրանսիան,նպատակ չունենալով ճակատամարտել երկրի սահմաններից դուրս ,օգնություն ցույց չի տալիս դաշնակիցներին: 1940 թվականի մայիսին Գերմանիան շարժվում է դեպի Արևմտյան ճակատ: Առաջին հարվածը գերմանացիները հասցնում են Ֆրանսիային Բելգիայի և Հոլանդիայի տարածքներով: <<Մաժինոյի գիծը>>, որի հետ այնքան մեծ հույսեր էր կապում ֆրանսիական հրամանատարությունը չի արդարացնում իրեն: Հունիսի 10-ին Ֆրանսիան պատերազմ է հայտարարում Իտալիային,իսկ այդ ժամանակ գերմանական զորքերն արդեն մոտեցել էին Փարիզին: Ռեյնոյի գլխավորած կառավարությունը լքում է մայրաքաղաքը և տեղափոխվում Բորդո: Հունիսի 16-ին Ռեյնոյի կառավարությունը հրաժարական է տալիս :Նոր կառավարությունը գլխավորում է 84-ամյա մարշալ Ֆիլիպ Պետենը,ով կողմնակից էր պատերազմի դադարեցմանը և Գերմանիայի հետ հաշտության պայմանագրի կնքմանը:Նա առանց երկմտելու դիմում է գերմանացիներին պատերազմը դադարեցնելու և հաշտության պայմանագրի պայմանները քննարկելու խնդրանքով: Ֆրանս-գերմանական հաշտության պայմանագիրը ստորագրվում է 1940 թվականի հունիսի 22-ին Կոմպյենեում: Այսպիսով,Ֆրանսիայի 2/3 մասը և Փարիզը օկուպացվում են :Ֆրանսիայի այսպես կոչված ազատ գոտին ՝հարավային մասը վերահսկվում է Պետենի կողմից :Պետենի կառավարությունը կենտրոնանում է փոքրիկ առողջարանային քաղաք Վիշիում : Վիշիի կառավարության երկրորդ դեմքը Պիեռ Լավալն էր: ՆացիստականԳերմանիայի կողմից օկուպացվելուց հետո Ֆրանսիան թևակոխում է պայքարի մի նոր փուլ ՝ Դիմադրական շարժման,որը գլխավորում է 20-րդ դարի նշանավոր ռազմական,քաղաքական և պետական գործիչ Շառլ դը Գոլը: 1949 թվականի ապրիլին ˂˂բլից-կրիգի˃˃ շրջանակներում նացիստական Գերմանիան կարճ ժամանակահատվածում գրավում է Դանիան և Նորվեգիան,ապա նաև Ֆրանսիան: Մայիսի 10-ին լյուֆտվաֆեն ռմբակոծում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքը:Գերմանացիները դրանում մեղադրում են ֆրանսիացիներին և օգվելով այդ պրովոկացիայից՝ առանց պատերազմ հայտարարելու ներխուժում են Բելգիա, Հոլանդիա և Լյուքսեմբուրգ ՝ դրանով իսկ ճանապարհ բացելով դեպի Ֆրանսիա: Ի հեճուկս ֆրանսիական բարձրագույն հրամանատարության կանխատեսումներին ՝ վերմախտը շրջանցում է ˂˂ Մաժինոյի գիծը˃˃ և շարժվում դեպի մայրաքաղաք: Երբ մայիսի 15-ին Հոլանդիան կապիտուլյացիայի է ենթարկվում , Ռեյնոն դիմում է Անգլիային ՝խնդրելով զենք և զինամթերք: Ֆրանսիական կառավարությունում ամրապնդվում են կապիտուլյացիայի կողմնակիցների դիրքերը :Ֆրանսիական և անգլիական զորքերը նահանջում են Դյունկերկ: Մայիսի 31-ին ծայրահեղ խուճապի մթնոլորտում անգլիական և ֆրանսիական զորքերը էվակուացվում են Դյունկերկից: Հունիսի 3-ին գերմանացիները գրավում են կիսաքանդ քաղաքը: Մոտ 40 հզր ֆրանսիացի զինվորներ և սպաներ գերի են ընկնում : Գերմանական զորքերը շարունակում են ճեղքել ֆրանսիակն պաշտպանությունը: Վերջիններս նահանջում են երկրի հարավ:Միևնույն ժամանակ Իտալիան պատերազմ է հայտարարում ֆրանսիային: Հունիսի 14-ի առավոտյան Փարիզը օկուպացվում է Գերմանիայի կողմից : Ֆրանսիայում նախարարների մեծ մասը պահանջում էր Գերմանիայի հետ հաշտության պայմանգրի կնքում: Նախարարների խորհրդի նախագահ ընտրված մարշալ Պետենը նույն օրը տալիս է իր համաձայնությունը :Ֆրանսիան հաշտության խնդրանքով դիմում է Գերմանիային Իսպանիայի դեսպանատան միջոցով: Սակայն Հիտլերը չի շտապում որոշում կայացնել :Նա նպատակ ուներ Ֆրանսիային թողնել այնպիսի իրավիճակում,որ վերջինս չկարողանա այլևս մասնակցել պատերազմին որպես Անգլիայի դաշնակից: Գերմանիան ձգտում էր չեզոքացնել ֆրանսիական նավատորմը և գաղութները: Ֆրանս-գերմանական զինադադարը կնքվում է 1940 թվականին Կամպեյն քաղաքում,իսկ ֆրանս-իտալական զինադադարը կնքվում է հունիսի 25-ին Հռոմում: Այսպիսով երկրի 2/3 –ը ՝ներառյալ Փարիզը օկուպացված էին: Ֆրանսիայի հարավային մասը՝ այսպես կոչված ազատ գոտին և գաղութները օկուպացված չէին և վերահսկվում էին Պետենի կողմից :Պետենին իրավունք էր տրվում ունենալ 120-130 հզր զինվոր,իսկ օկուպացված տարածքների անվտանգությունն ապահովում էին գերմանական զորքերը: Ֆրանսիայի պարտությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով. նախ զինվարական պատրաստվածությունը չէր համապատասխանում 30-ական թվականների պատերազմական պահանջներին (˂˂Մաժինոյի գիծը˃˃ սխալմամբ համարվում էր անձեռնմխելի),ստրատեգիական սխալները, ռազմական արդյունաբերության վատ աշխատանքը,դաշնակիցների կողմից օգնության բացակայությունը: Իհարկե,հաշտության պայմանագիրը հանգեցրեց Ֆրանսիայի մասնատմանը և թուլացմանը:1940 թվականին Ֆրանսիայից անջատվում են Էլզասը և Լոթարինգիան: Սկսվում է ֆրանսիացիաների զանգվածային տեղահանումը այդ տարածքներից: Պետենի գլխավորած կառավարությունը գերմանական զորքերի վերահսկողությամբ Բորդոյից տեղափոխվում է Վիշի առողջարանային քաղաք: Պետենի գլխավորած կառավարությունը հրապարակում է ˂˂սահմանադրական ակտեր˃˃,որոնք չեղյալ էին համարում 3-րդ հանրապետության սահմանադրությունը: Գործադիր և օրենսդիր իշխանությունը տրվում են Պետենին,իսկ փոխնախագահ է նշանակվում Պիեռ Լավալը: Սակայն ոչ բոլորը հետևեցին մարշալ Պետենի և մյուս կապիտուլյանտներին:1940 թվականի հունիսի 18-ին գեներալ դը Գոլը ելույթ է ունենում Լոնդոնի ռադիոյով և պայքարը շարունակելու կոչ անում. ˂˂Երկար տարիների ընթացքում ֆրանսիական բանակը գլխավորած զինվորական-ները կազմավորեցին կառավարություն: Վկայակոչելով մեր զորքերի պարտությունը, այդ կառավարությունը բանակցությունների մեջ է մտել հակառակորդի հետ, որպեսզի դադարեցնի պայքարը… Բայց մի՟թե վերջին խոսքը ասված է: Մի՟թե սա վերջնական պարտությունն է: Ո՜չ: Ֆրանսիան միայնակ չէ… Ես՝ գեներալ դը Գոլս, գտնվելով Լոնդոնում, կոչ եմ անում ֆրանսիացի սպաներին և զինվորներին, որոնք գտնվում են Բրիտանիայում, ինժիներներին և աշխատավոր-ներին, զենքի արտադրության մասնագետներին կապ հաստատել ինձ հետ: Ֆրանսիական դիմադրության ոգին չպիտի մարի և չի մարի˃˃: Գերմանական բանակի կողմից Ֆրանսիայի օկուպացիայից և հարավում Վիշիի կառավարության ստեղծումից հետո թվում էր,թե պատերազմը ֆրանսիացիների համար ավարտված է:Ֆրանսիական զինված ուժերը պարտված էին, մի մասը էվակուացվեց Մեծ Բրիտանիա,երկրի 2/3-ը օկուպացված էր,գաղութները գտնվում էին գերմանացիների իշխանության ներքո, բոլոր քաղաքական և ռազմական խոշոր գործիչները կամ հեռացել էին երկրից, կամ համագործակցում էին թշնամու հետ: Չկար այն լիդերը,որը կհամախմբեր և կգլախավորեր երկրի դիմադրական ուժերը օկուպանտների դեմ պայքարում: Այդ պայմաններում անգնահատելի է մինչ այդ քչերին հայտնի գեներալ դը Գոլի դերը Ֆրանսիայի՝ տվյալ ժամանակաշրջանի պատմության մեջ:Նա, հաղթահարելով բազմաթիվ խոչնդոտներ, կարողացավ համախմբել ֆրանսիական ժողովրդին, ստեղծել հզոր,մարտունակ դիմադրական շարժում ինչպես երկրի օկուպացված տարածքներում,այնպես էլ գաղութներում ,մասնավորապես՝ հյուսիսաֆրիկյան գաղութներում: Դեռևս 1940 թվականին գտնվելով Լոնդոնում՝ դը Գոլը իր ռադիոելույթում դիմում է ֆրանսիական ժողովրդին՝կոչ անելով պայքարել երկրի ազատագրման համար:Նա դատապարտում է Վիշիի կառավարություն՝ անվանելով նրա վարած քաղաքականությունը դավաճանական երկրի և ժողովրդի հանդեպ: Չերչիլի կառավարությունը լիովին աջակցում է դը Գոլին,ճանաչում նրա գլխավորած ազգային խորհուրդը ՝որպես ֆրանսիական ժողովրդի իրավունքների միակ ներկայացուցիչ: Դը Գոլը անմիջապես անցնում է զինված ուժերի կազմավորման գործին: Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով բավականին շատ խոչընդոտներ կային: Դը Գոլը դեռևս չուներ այն մեծ քաղաքական հռչակը,որը ձեռք բերեց հետագա տարիներին: Դրան հակառակ ՝մարշալ Պետենը վայելում էր նախորդ պատերազմի հաղթանակողի դափնիները,համարվում էր Ֆրանսիայի ազգային հերոս:Դը Գոլի գործունեության հաջորդ խոչընդոտը Չերչիլի կառավարության վարած երկդիմի քաղաքականությունն էր նրա գլխավորած շարժման հանդեպ: Հայտարարելով իր անվերապահ աջակցությունը դը Գոլին՝ Չերչիլը հաճախ առաջացնում էր խոչընդոտներ: Պատճառներից մեկն էր նաև այդ երկուսի ՝ որպես անհատների բնավորության գծերը: Դը Գոլը, լինելով համարձակ,ուժեղ բնավորության տեր անձնավորություն, շատ հաճախ դիմադրություն էր ցուցաբերում Չերչիլին ,նրա անգլիական մեծապետական նկրտումներին,ֆրանսիական շահերի ոտնահարման փորձերին :Ֆրանսիական դիմադրությանը աջակցելով հանդերձ բրիտանական կառավարությունը միաժամանակ փորձում էր իր ազդեցության ոլորտում ընդգրկել ֆրանսիական գաղութները,մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում,Հյուսիսային Աֆրիկայի ֆրանսիական գաղութներում: Դը Գոլը ակտիվորեն դիմադրում էր այդ փորձերին : Ֆրանսիական դիմադրությունը ընդգրկում էր հասարակության բոլոր խավերը, քաղաքական տարբեր հոսանքները և ուղղությունները՝սկսած ձախ ռադիկալ կուսակցություններից մինչև աջ պահպանողականները,միապետական շարժումները: Դը Գոլի գլխավորած ազգային կոմիտեի մեծ առանձնահատկություններից էր այն,որ նա կարողացավ չտարանջատել,չջլատել սկզբնական շրջանում ստեղծված այդ տարերային ուժերը,այլ ընդհակառակը ՝միավորել դրանք՝ ստեղծելով հզոր, միասնական գործող դիմադրական շարժում: 1941 թվականին վերջնականապես ձևավորվեց ֆրանսիական դիմադրական շարժումը: Գլխավորող ղեկավար մարմինը Ազգային կոմիտեն էր գեներալ դը Գոլի գլխավորությամբ:Կոմիտեն դաշնակից երկրների ՝ Մեծ Բրիտանիայի,այնուհետև նաև ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ճանաչվեց ֆրանսիական ժողովրդի շահերի ներկայացուցիչ: Կոմիտեն ուներ իր տարբեր ոլորտները ղեկավարող սեկտորները՝ արտաքին քաղաքականության,ռազմական,ռազմածովային,ավիացիայի,ներքին գործերի և այլն: Այն,ըստ էության, հանդիսանում էր ստվերային կառավարություն : Ֆրանսիական դիմադրական շարժումը իր մեջ ներառում էր տարբեր քաղաքական ուղղության խմբեր, քաղաքական հոսանքներ ՝ սկսած ձախ ռադիկալ կուսակցություններից, կոմունիսատական սոցիալիստական կուսակցություններից մինչև աջ ծայրահեղական խմբավորումներ ,միապետականներ և այլն : Այդ պայքարին միացան նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, հայեր, հրեաներ,իսպանացիներ և այլք: Դիմադրությունը օկուպանտների դեմ դրսևորվում էր տարբեր ձևերով `գործադուլներ,սաբոտաժ ինչպես նաև զինված պայքարով: Ֆրանսիայի տարածքում ձևավորվեցին մի քանի խոշոր դիմադրական կենտրոններ: Դրանցից էին Ֆրանսիական ազգային ճակատը,որտեղ որոշիչ դեր ունեին կոմունիստները և սոցիալիստները:Երկրի հարավում գործում էին ˂˂Կոմբա˃˃, ˂˂Ֆրան-տիրեր˃˃ և ˂˂Լիբերասիոն˃˃ խոշոր կազմակերպությունները: Լոնդոնում գործող դը Գոլի ազգային կոմիտեն ձեռնամուխ եղավ այդ բոլոր դիմադրական կենտրրոնների միավորմանը մեկ ընդհանուր հրամանատարության ներքո, որով էլ ավելի ուժեղացրեց և արդյունավետ դարձրեց պայքարը օկուպանտների դեմ: 1941 թվականի գարնանը դը Գոլի կողմից որպես ներկայացուցիչ է նշանակվում Ժան Մուլեն,ով հանդիպումներ է ունենում տարբեր դիմադրական կազմակերպությունների հետ:Արդյունքում երկրի հարավում գործող 3 խոշոր կազմակերպությունները միավորվում են ˂˂ Գաղտնի բանակում˃˃,որի հրամանատար է նշանակվում գեներալ Դելեստենը:Դը Գոլը համաձայնություն է ձեռք բերում նաև ֆրանսիական կոմունիստական կուսակցության և Ազգային ճակատի հետ համատեղ կոորդինացված պայքար մղել թշնամու դեմ: Ֆրանսիական Դիմադրական շարժումը բազմազգ էր : Նրա կազմում բացի ֆրանսիացի հայրենասերներից մարտնչում էին նաև շատ զինված ազգային միավորումներ:Ասպես ,դիմադրության շարքերում էին գերմանացի հակաֆաշիստ-ներից կազմված պարտիզանական կորպուսը, իսպանացի հակաֆաշիստներից և բասկերից կազմավորված խոշոր միավորումը, ˂˂Ռուս հայրենասերների միություն˃˃ կոչվող զինած ջոկատը,որի կազմում էին ինչպես գերությունից փախած ռուս ռազմագերիներ,այնպես էլ Ֆրանսիայում ապրող էմիգրանտներ: Այդ շարքում առանձնահատուկ մեծ դեր ունի նաև ֆրանսիայի հայ համայնքը :Մի շարք հայորդիներ իրենց կատարած քաջագործություններով փառքով պսակեցին հայ ժողովրդի անունը ֆրանսիական Դիմադրության պատմության մեջ:Նրանցի շատերը պարգևատրվեցին ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգևներով, իսկ հայազգի մեծանուն գրող,թարգմանիչ Միսաք Մանուշյանը ,գլխավորելով տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած դիմադրական ջոկատը,դարձել էր ֆրանսիական Դիմադրության ղեկավարներից մեկը: Նրա գլխավորած ջոկատը իր կատարած 50 –ից ավելի հաջող օպերացիաներով սարսափ էր տարածել օկուպանտների և նրանց ֆրանսիացի կամակատարների շարքերում:Միսաք Մանուշյանը ձերբակալվեց 1943 թվականին և մահապատժի ենթարկվեց: Երկրորդ համաշխարհային պատերազմում ˂˂Ազատ Ֆրանսիայի˃˃ մասնակցությունը չէր սահմանափակվում միայն Ֆրանսիայի տարածքով: Ֆրանսիական դիմադրության ուժերը դաշնակիցների հետ մարտնչում էին նաև պատերազմի այլ ճակատներում :1941 թվականին ֆրանսիական դիմադրական ուժերը անգլիացիների հետ համատեղ Մերձավոր Արևելքում ՝ Սիրիայում և Լիբանանում, պարտության մատնեցին գերմանացիներին և Վիշիի կառավարության զորքերին՝ դրանով իսկ խափանելով գերմանական հրամանատարության ՝ Սուեզի ջրանցքը իր վերահսկողության տակ վերցնելու ծրագրերը: Ֆրանսիական դիմադրության մարտիկները մասնակցել են նաև արևելյան ճակատում տարվող մարտերին: 1942 թվականին ˂˂Ազատ Ֆրանսիան˃˃ սովետա-գերմանական ճակատ ուղարկեց ˂˂ Նորմանդիա˃˃ ավիացիոն էսկադրիլիան,որը հետագայում վերակազմավորվեց որպես գունդ: ˂˂ Նորմանդիան˃˃ ողջ պատերազմի ընթացքում ակտիվորեն մասնակցեց մարտական գործողություններին ՝ մասնակցելով մի շարք կարևոր խոշոր ռազմական օպերացիաների՝ Կուրսկի , Արևելյան Պրուսիայի, Մերձբալթիկայի և այլն: Նեմանի գետանցման ժամանակ էսկադրիլիայի ունեցած կարևոր դերի համար Ստալինի հրամանագրով վերջինիս տրվեց ˂˂Նեման˃˃ պատվանունը ,և այնուհետև էսկադրիլյան ստացավ ˂˂Նորմանդիա-Նեման˃˃ անունը: Ֆրանսիական զինված ուժերը ակտիվորեն մասնակցել են մի շարք խոշոր ռազմական օպերացիաների՝ Կորսիկայի ազատագրմանը, հարավ-ֆրանսիական օպերացիային,ափհանմանը Նորմանդիայում,Հյուսիսային Աֆրիկայում և այլն:

                                    Ազատագրմանը նախորդող ամիսներին Ֆրանսիան գտնվում էր ծայրահեղ լարված իրավիճակում: Երկրի տնտեսական վիճակը գնալով վատանում էր: Շարունակվում էր օկուպանտների կողմից տնտեսական կեղեքումը,տեռորը: 1944 թվականին Դիմադրության ազգային խորհուրդը կազմեց գործողությունների պլան, որի արդյունքում դաշնակից երկրների բանակների հետ համատեղ պետք է ազատագրվեր երկրի տարածքը: Դը Գոլը այդ գործողությունների հրամանատար նշանակեց գեներալ Քյոնիգին: Մայիսի վերջին Բրիտանական կղզիներում անգլո-ամերիկյան հրամանատարությունը կենտրոնացրեց զորքերի հզոր խմբավորում,որը պետք է դեսանտ իջեցվեր Ֆրանսիայում:Այսպիսով Եվրոպայում կբացվեր երկրորդ ճակատը: Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը շուրջ 5 հազար նավերի միջոցով սկսվեց Լա-Մանշի անցումը: Նրանց օդից աջակցում էին 200-ից ավելի ինքնաթիռներ: Մի քանի ժամ տևած օպերացիայից հետո Նորմանդիայի ափերից սկսվեց անգլո-ամերիկյան դիվիզիաների հարձակումը: Ֆրանսիական ներքին ուժերը դեռ մինչև այդ էին սկսել ակտիվ գործողությունները թշնամու թիկունքում: Դիմադրության ջոկատները ամենուրեք կտրում էին հաղորդակցության ուղիները,կատարում դիվերսիոն գործողություններ երկաթուղում,ավտոճանապարհներին՝ դրանով խափանելով գերմանական բանակին նոր օգնական ուժերի ապահովումը:Դիմադրության մարտիկները ամենուրեք ծավալել էին ակտիվ պարտիզանական գործողություններ՝ ջլատելով թշնամու ուժերը: Դրանով իսկ նրանք զգալիորեն հեշտացնում էին դաշնակից ուժերի առաջխաղացումը դեպի երկրի խորքը: Օգոստոսի 15-ին ամերիկյան ստորաբաժանումները և գեներալ դը Տասսինիի հրամանատարությամբ  առաջին ֆրանսիական բանակը ափհանեցին Ֆրանսիայի հարավում: Օպերացիան անցավ չափազանց բարենպաստ պայմաններում,քանի որ դեռևս մինչև օպերացիայի անցկացումը Դիմադրության ուժերը գրավել էին շրջանի մի շարք բնակավայրեր: Դաշնակիցների ափհանումից հետո ապստամբական շարժումը էլ ավելի ուժեղացավ:Շատ դեպքերում պարտիզանական ջոկատները դեռ մինչև դաշնակիցների մոտենալը արդեն ազատագրում էին տվյալ բնակավայրերը:Այսպես օկուպանտներից և վիշիստական զորքերից ազատագրվեցին Կենտրոնական և Հարավ-արևմտյան Ֆրանսիայի զգալի մասը:Ազգային ազատագրական պայքարի կուլմինացիան հանդիսանում է Փարիզի ապստամբությունը: Դաշնակիցների զորքերը, ազատագրելով Նորմանդիան և Բրետանը, ընդհուպ մոտեցան Փարիզին: Սակայն հրամանատարությունը պլանավորել էր առայժմ չգրավել քաղաքը,այլ շրջանցելով այն երկրի մյուս շրջաններում ծավալել մարտական գործողություններ: Բայց օգոստոսի 18-ին Փարիզում բռնկված ապստամբությունը ստիպեց դաշնակից հրամանատարությանը փոխել իր ծրագրերը:

Փարիզյան ապստամբությունը վաղօրոք ծրագրված էր ֆրանսիական ներքին ուժերի (ՖՆՈՒ) փարիզյան կենտրոնի կողմից:Քազաքը և արվարձանները բաժանվանծ էին 4 սեկտորների: Ապստամբ ուժերը կազմված էին շուրջ 25 հազար մարտիկներից և հայրենասիրական միլիցիայի ուժերից: Հիմնական խոչնդոտը վատ սպառազինությունն էր: Այնուհանդերձ օգոստոսի 18-ին Փարիզում տևական ժամանակ շարունակվող գործադուլներն ու ցույցերը վերաճեցին զինված ապստամբության: Օգոստոսի 21-ին ապստամբները արդեն վերահսկում էին քաղաքի 60-ից ավելի շրջանները:Ապստամբության 7-րդ օրը՝ օգոստոսի 25-ին օգնության հասած ուժերի հրամանատար գեներալ Լեկլերկը գերմանական պարետից ընդունեց Փարիզի կապիտուլյացիայի ակտը: Նույն օրը ազատագրված մայրաքաղաք ժամանած գեներալ դը Գոլը ձեռնամուխ է լինում ժամանակավոր վարչակարգի ձևավորմանը: Իշխանության մարմինների կազմավորումը ազատագրված երկրում գտնվում էր Դիմադրության երկու մեծ կուսակցությունների հսկողության ներքո՝դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեի և Լուի Սայանի ղեկավարությամբ գործող Դիմադրության ազգային խորհրդի ներքո: 1944 թվականի հունիսի 2-ին դը Գոլի կազմակերպությունը հայտարարեց իրեն ժամանակավոր կառավարություն: Ֆրանսիայի տարածքում ռազմական գործողությունների ավարտից հետո իշխանությունը անցավ ազգային ազատագրական դեպարտամենտների կոմիտեներին: Նրանք լուծարեցին վիշիստական վարչությունը և ստեղծեցին ազգային տրիբունալ և ոստիկանություն: Խոշոր քաղաքներում ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները դարձան այդպես կոչված ˂˂հանրապետության կոմիսարներ˃˃: 1944 թվականի հոկտեմբերին Ավինյոնում տեղի ունեցավ ազգային ազատագրական կոմիտեների համագումարը: Պատվիրակները ճանաչեցին ժամանակավոր կառավարության գերագույն իշխանությունը,պայմանով որ նրա կազմի մեջ պետք է մտնեին նաև ˂˂ներքին Դիմադրության ˃˃ խմբերի ներկայացուցիչները՝ այդ թվում նաև կոմունիստները: Պատերազմը Ֆրանսիային և ֆրանսիացիներին բերեց անլուր չարչարանքներ՝ օկուպացիա, զանգվածային դավաճանություն,մարդկային մեծ կորուստներ,երկիրը հասցրեց տնտեսական ահավոր ճգնաժամի: Ֆրանսիան ՝որպես պետություն կորցրեց իր հեգեմոն դերը աշխարհում և մասնավորապես Եվրոպայում: Այս բոլոր խնդիրներն էին ծառացած դը Գոլի ղեկավարած ժամանակավոր կառավարության առջև: Միաժամանակ դեռևս շարունակվող պատերազմի պայմաններում այդ խնդիրներից շատերը պահանջում էին շուտափույթ լուծում:Դը Գոլի կառավարությունը առաջնահերթ ձեռնամուխ է լինում երկրի ներքին քաղաքական կյանքի կազմավորմանը: Պատերազմը և չորս տարի տևած օկուպացիան պառակտել էին ազգը: Ազգաբնակչության մի զգալի հատված համագործակղել էր թշնամու հետ: Ազատագրումից հետո բնականաբար պետք է առաջանար այն խորը անջրպետը այդ հատվածի և Դիմադրությանը հարած հատվածի միջև: Քաղաքական կուսակցությունների պարագայում նույն վիճակն էր տիրում: Նախապատերազմյան մի շարք խոշոր քաղաքական կուսակցություններ, դրանց լիդերները իրենց վարկաբեկել էին դեռևս մյունխենյան գործարքով, այնուհետև նաև աջակցելով Պետենի կոլաբորացիոնիստներին:Դրան ի հակառակ՝ Դիմադրական շարժմանը ակտիվ մասնակցության շնորհիվ մեծ ժողովրդականություն էին ձեռք բերել ձախ գաղափարախոսության կուսակցությունները ,հատկապես՝ կոմունիստական և սոցիալիստական: Պատահական չէ,որ ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկվեցին այդ կուսակցություններից առաջադրված նախարարներ: Չնայած մեծաթիվ խնդիրներին՝ ժամանակավոր կառավարությունը կարողացավ երկրի ներքին քաղաքական կյանքում պահպանել կայունությունը,թույլ չտալ անարխիան: Թշնամու հետ համգործակցած բազմաթիվ անձինք՝ այդ թվում նաև Վիշիի կառավարության ողջ ղեկավար կազմը, դատապարտվեցին: Տնտեսության բնագավառում նույնպես իրականացվեցին ռադիկալ բարեփոխումներ: Ազգայնացվեցին տնտեսության մի շարք ճյուղեր՝ մեքենաշինության,ավիացոն, էներգետիկայի,ածխարդյունաբերական,բազմաթիվ խոշոր բանկեր և ապահովա-գրական ընկերություններ:Բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին նաև սոցիալական ոլորտում: Արտաքին քաղաքական բնագավառում նույնպես ծառացել էին բազմաթիվ խնդիրներ: Ֆրանսիային գնալով ավելի ու ավելի դժվարանում դիմակայել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աճող քաղաքական նկրտումներին ֆրանսիական գաղութների հանդեպ: Շատ դեպքերում Ֆրանսիան հաշվի չէր առնվում որպես խոշոր եվրոպական տերություն,դուրս էր մնում դաշնակից գլխավոր պետությունների միջև տարվող բանակցությունների շրջանակից: Դա հղի էր վտանգով,որ նա կզրկվեր որոշիչ դերից հետպատերազմական տարածքային վերափոխումների պրոցեսում : Անորոշ էր մնում Էլզասի և Լոթարինգիայի և Ռուրի ավազանի ապագան: Մյուս կողմից օգտվելով պետության թուլացումից՝ մի շարք գաղութներում սկիզբ էին առել ազգային ազատագրական պայքարներ:Դրանք հաճախ վայելում էին անգլիական իշխանությունների գաղտնի աջակցությունը: Վերջինս ձգտում էր տարածել իր ազդեցությունը ֆրանսիական գաղութներում : Ստեղծված իրավիճակում դը Գոլի կառավարությունը ` որպես հակակշիռ օգտագործեց ԽՍՀՄ-ի գործոնը: 1944 թվականի նոյեմբերին դը Գոլի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Մոսկվա,որտեղ երկու շաբաթ տևած բանակցությունների արդյունքում ստորագրվեց սովետա-ֆրանսիական <<Դաշնակցություն և փոխադարձ օգնություն>> պայմանգիրը: Դրանով Ֆրանսիան վերականգնեց իր միջազգային հեղինակությունը ` դառնալով հակահիտլերյան կոալիցիայի հիմնական պետություններից մեկը: Հետագայում Յալթայի կոնֆերանսում այդ փաստը արձանագրվեց: Ֆրանսիան դարձավ չորս պետություններից մեկը,որը իրավունք ստացավ Գերմանիայում ստեղծել օկուպացիոն գոտի: Հետագա տարիներին կարգավորվեցին հարաբերությունները ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ `որպես դաշնակիցների : ˂˂Մարշալի պլանով ˃˃ Ֆրանսիան մեծ օգնություն ստացավ ԱՄՆ-ից,1948 –ին միացավ Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ): 1946 թվականին տեղի ունեցավ նոր սահմանդրության հանրաքվե և դեկտեմբերի 24-ից Հանրապետության Սահմանադրությունը մտավ ուժի մեջ: Նույն թվականին տեղի ունեցան օրենսդիր իշխանության և նախագահական ընտրություններ :4-րդ Հանրապետության առաջին նախագահ ընտրվեց Վենսան Օրիոլը: Ֆրանսիան թևակոխեց պատմական նոր ժամանակաշրջան:




[1] [2]

  1. {{{վերնագիր}}}..
  2. Շվարց, Բորիս (1980). «Արամ Խաչատրյան». The New Grove Dictionary of Music and Musicians. Լոնդոն: Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն.