Մասնակից:Vardanyan Gor
ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Ռեժիսոր, Պրադյսեր, Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972թ-ի հունիսի 12-ին, Երևանում:
1979-1989թթ. Սովորել է Մասիսի շրջանի գ.Այնթապի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1984թ. Սովորել է Նոր Խարբերդի Երաժշտական դպրոցում:
1989-1994թթ. Սովորել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի
քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն ֆակուլտետում:
1984թ.-ից սկսել է մարզվել կարատե և դյուդո մարզաձևերով:
1993թ. Ընդունվել է ՀՀ Նախագահի Անվտանգության Ծառայություն, թիկնապահ և
հակատեռորիստ մասնագիտությամբ:
1995թ. Ստեղծել է Ֆուլ Կոնտակտ Կարատեի մարզադպրոցը Հայաստանում:
1996թ. Ստեղծել է ՀՀ Ֆուլ Կոնտակտ Կարատեի Ազգային Ֆեդերացիան և հանդիսացել
տվյալ ֆեդերացիայի նախագահ:
1997թ. Ստեղծել է Հայաստանի Պրոֆեսիոնալ Մենամարտերի Լիգան:
1990-1994թթ. Մասնակցել է Հայաստանի ազգային մրցաշարերի և հաղթող ճանաչվել:
1993-1998թթ. Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի և հաղթող ճանաչվել:
1998թ. Չակ Նորիսի կողմից ստացել է Սև ԳՈՏԻ 4-րդ DAN վարպետական աստիճանը:
1998թ-ից ղեկավարում է Միջազգային Ֆուլ Կոնտակտ Կարատեի Ֆեդերացիան (IFCKF)-ը:
1998թ. Նոյեմբերին առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Միջազգային
Պրոֆեսիոնալ Լիգայի Աշխարհի Առաջնություն:
1998թ. Առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Ամերիկայի և Հայաստանի
թիմերի մրցաշար:
1999թ. Կազմակերպել է Ֆուլ Կոնտակտ Կարատեի «Աշխարհի Ոսկե Թագ
առաջնություն»-ը, և առաջին անգամ Հայաստան հրավիրել Հոլիվուդյան
կինոդերասան, աշխարհի չեմպիոն` Դոն «Դրագոն» Վիլսոնին:
2000թ. Անցկացրել է Ֆուլ Կոնտակտ Կարատեի առաջին Սև գոտիների սեմինար
դասընթացները:
2000թ. Մասնակցել է մանկավարժ-հոգեբանի տարբեր դասընթացների:
2001թ. Կազմակերպել է Աշխարհի Առաջնությունը Հայաստանում:
2003թ. Կազմակերպել է ՍՆԳ-ի և Հայաստանի հավաքականների խոշոր մրցաշար:
1997-2005թթ. Կազմակերպել է 50-ից ավելի ազգային առաջնություններ, մրցաշարեր և
պրոֆեսիոնալ մենամարտեր:
2003-2006թթ. Սովորել է Երևանի «Ալաշկերտ» իրավաբանական համալսարանում և
ստացել իրավաբանի մասնագիտություն:
1993-1998թթ. Աշխատել է ՀՀ առաջին նախագահի անձնական թիկնապահ:
1998-2007թթ. Աշխատել է ՀՀ երկրորդ նախագահի անվտանգության ֆիզիկական և
մարտական գծով գլխավոր պատասխանատու:
1995-2008թթ. Մասնակցել է բազմաթիվ հակաահաբեկչական սեմինար- դասընթացների:
1999թ-ից ներգրավված է ֆիլմարտադրության մեջ որպես պրոդյուսեր, ռեժիսոր,
սցենարիստ և դերասան:
Հանդիսանում է մի շարք ֆիլմերի հեղինակ`
1999-2000թթ. – «Խավարման օրը»
2000-2001թթ. – «Ընտրություն»
2002-2003թթ.- «Չգրված օրենք»
2004-2005թթ. – Dimond “Kick of Lotus- 4”
2005-2006թթ.- «Ճակատագիր»
2008թ. - «Վրիժառու»
2010թ - «Վրիժառու- 2»
2014թ. - «Ստվերները դրախտում»
2015թ.- «Հրեշների գայլը»
2018թ.- «Կոռուպցիա»
2007թ-ին Ճակատագիր հայ-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմը ԱՄՆ-ի
Քալաբասաս քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ
արժանացել է 4 նոմինացիայի`
- Լավագույն հանդիսատեսի համակրանք
- Լավագույն ռեժիսոր
- Լավագույն արտասահմանյան ֆիլմ
- Լավագույն դերասանական կազմի խաղ
- Ճանաչվել է հաղթող, որպես լավագույն հանդիսատեսի համակրանք:
2005-2007թթ. Աշխատել է Հոլիվուդի «360 Point» կինոստուդիայում:
2006թ. ԱՄՆ-ում հիմնադրել է Դուքենդո ամերիկյան մարտարվեստի նոր ոճը`
Դուքենդոյի Աշխարհի Ֆեդերացիան (WDF)-ը, որտեղ կրկին ղեկավարում է
որպես նախագահ:
2007թ. ԱՄՆ-ում ստեղծել է «Golden Point Production» (GPP) կինոստուդիան:
2007թ. ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած «Armenian Golden Stars Awards»
մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասան»
մրցանակին:
2006թ. Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից պարգևատրվել է հատուկ
դիպլոմով, (որպես ռեժիսոր և պրոդյուսեր):
2008թ. Միացյալ ազգերի հանրային պարգևների խորհրդի կողմից արժանացել է մեդալի:
2007թ. Երևանում կազմակերպել է Աշխարհի Առաջնություն:
2009-2011թթ. Եղել է Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով
խորհրդականը:
2010թ. ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած «Armenian Golden Stars Awards»
մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսոր»
մրցանակին:
2010-2011թթ. Երևան քաղաքում սպորտի զարգացման աշխատանքները լավագույնս
կազմակերպելու համար, Երևանի քաղաքապետի կողմից արժանացել է պարգևի:
2012թ. ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած «Armenian Golden Stars Awards»
մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն պրոդյուսեր»
մրցանակին:
2014-2016թթ. Խրախուսվել և պարգևատրվել է սպորտում իր ներդրած նշանակալի
ավանդի և կատարած աշխատանքների համար:
2015թ. Պարգևատրվել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով, Երկրապահ հուշամեդալով
և «Վազգեն Սարգսյան» պատվոգրով:
2016թ. Ընտրվել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ:
2018թ. Երևանի քաղաքապետի խորհրդականը, Երևան քաղաքի սպորտի աշխատանքները համակարգող:
Թողարկել է իր գրված երաժշտությունների ձայնասկավառակը, որը գրել է իր նկարահանած ֆիլմերի համար:
Աշխատել է Ներքին Գործերի Նախարարությունում և ԱԱԾ-ում:
Ձեռք է բերել 10-ից ավելի մասնագիտություններ: Հանդիսանում է բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ: Ունի Սև ԳՈՏԻ 6-րդ DAN վարպետական աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի:
ֆիլմեր որոնց հեղինակն է
[խմբագրել | խմբագրել կոդը]1999-2000թթ. – «Խավարման օրը»
2000-2001թթ. – «Ընտրություն»
2002-2003թթ.- «Չգրված օրենք»
2004-2005թթ. – Dimond “Kick of Lotus- 4”
2005-2006թթ.- «Ճակատագիր»
2008թ. - «Վրիժառու»
2010թ - «Վրիժառու- 2»
2014թ. - «Ստվերները դրախտում»
2015թ.- «Հրեշների գայլը»
2018թ.- «Կոռուպցիա»
Տեսագրություներ Գոռ Վարդանյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]https://www.youtube.com/watch?v=qTL85JIDrnc
https://www.youtube.com/watch?v=USI3PLsKnoQ
https://www.youtube.com/watch?v=DWcFS5J9py0
https://www.youtube.com/watch?v=SREnOEKIqF8
https://www.youtube.com/watch?v=uDTA7YcVOG0
https://www.youtube.com/watch?v=kwctiBDLP6k
https://www.youtube.com/watch?v=ouDec63GIQs