Jump to content

Մասնակից:Vahenr/sandbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիդ Համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիդ /անգլերեն grid – ցանց բառից/ համակարգը համատեղում է համակարգչային ռեսուրսներ` տարբեր ցանցային տիրույթներում հասնելու հիմնական նպատակի: “Գրիդ” համակարգում տարբեր համակարգիչներ կարող են աշխատել միևնույն խնդրի վրա, հետեւաբար այդ համակարգիչները գործում են որպես սուպերհամակարգիչ: Սովորաբար, “Գրիդ” համակարգն աշխատում է տարբեր խնդիրների շրջանակներում, բայց այն նաեւ կարող է աշխատել կոնկրետ ծրագրի համար: Այն նախագծված է լուծելու մեծ խնդիրներ, որոնք չափազանց մեծ են սովորական համակարգիչների համար` միաժամանակ ապահովելով ճկունություն` լուծելու բազմաթիվ փոքր խնդիրներ միաժամանակ: “Գրիդ” համակարգը ներկայացնում է բազմաթիվ օգտագործողների (multi-users)ենթակառուցվածք, որը կարող է բավարարել խոշոր տեղեկատվության վերամշակման անընդհատ պահանջարկը: “Գրիդ” համակարգը առավել հաճախ օգտագործվում է գիտական ​​կամ տեխնիկական խնդիրների համար, որոնք պահանջում են մեծ թվով համակարգչային ռեսուրսներ կամ շատ մեծ քանակությամբ տվյալներ:”Գրիդ” համակարգի ամենահայտնի օրինակներից մեկն է Եվրոպական “Գրիդ” ենթակառուցվածքները ( EGI ), որի ռեսուրսների կենտրոնները տարածվում են ավելի քան երեսուն եվրոպական երկրներում,և որն այժմ աջակցում է ավելի քան 22,000 հետազոտողների:

Գրիդ համակարգի առավելությունները

  • տարբեր ռեսուրսների առավել արդյունավետ շահագործումը:

Դա նշանակում է օգտագործել տարբեր ցանցերի ռեսուրսները (համակարգիչները) բարձր արդյունավետությամբ` չթողնելով դատարկ կամ կիսով չափ զբաղված ռեսուրս: Այստեղ կան առնվազն երկու նախադրյալներ այս պայմանը բավարարելու համար. 1. խնդիրը պետք է հնարավորություն ունենա կատարվել հեռակա կարգով 2. համակարգիչը պետք է համապատասխանի տվյալ խնդրի hardware, software և ռեսուրսների պահանջներին:

  • Զուգահեռ CPU կարողությունները.

Լայնածավալ զուգահեռ պրոցեսների կարողությունների ներուժը բարձրացնելը մեկն է այն առավել տարածված տեսլականն ու գրավիչ հատկանիշը “Գրիդ” համակարգին:Բացի զուտ գիտական ​​կարիքներից, այսպիսի համակարգչային հզորությունը առաջ է բերում նոր զարգացում տարբեր ոլորտներում` ինչպիսիք են պիո-բժշկությունը, ֆինանսական մոդելավորումը, նավթի հետախուզությունը, եւ այլն:

  • Վիրտուալ ռեսուրսների եւ վիրտուալ կազմակերպությունների համագործակցություն:

Գրիդ համակարգն առաջարկում է կարեւոր չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս շատ տարասեռ համակարգերի աշխատել միասին` ձեւավորելով մի մեծ վիրտուալ հաշվողական համակարգ: “Գրիդ” համակարգի օգտագործողները կարող են դինամիկ ընդգրկվել մի շարք վիրտուալ կազմակերպությունների մեջ, յուրաքանչյուրը տարբեր քաղաքականությամբ և պահանջներով, և այդ վիրտուալ կազմակերպությունները կարող են կիսվել իրենց ռեսուրսները մեկ հավաքական մարմին.

  • Հուսալիություն

Գրիդ համակարգի բոլոր հանգույցները օգտագործում են բարձր հուսալիության մեքենաներ և ծրագրեր, որոնք ապահովում են օգտագործողի աշխատանքի բարձր արդյունավետությունը և հուսալիությունը:

  • Կառավարում

Գրիդ համակարգը ստեղծել է նոր հնարավորություններ, որպեսզի ավելի լավ և հեշտ կառավարել մեծ քանակով համակարգիչներ, ինչպես նաև կրճատել տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումների ծախսերը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Grid Computing Info Centre