Մասնակից:Vahanmkrtchyan2001/Ավազարկղ
Թումո ԳյումրԻ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումո ստեղծարար տխնոլոգիաների կենտրոնը անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։
2015 թվականի մայիսի 25-ին Թումո Գյումրին դարձավ իրականություն. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց կենտրոնի բացումը Գյումրիի Տեխնոպարկի տարածքում։ Գյումրիի կենտրոնը Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախագիծն է։ Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին, իսկ մեկնարկային դրամահավաքը կազմակերպել է Շանթ հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը։
Թումոյի ընդհանուր կանոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախման կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասից բացակայելու դեպքում պետք է այդ մասին նախապես տեղեկացնել կենտրոնին մինչև դասի օրը ,ամենաուշը կեսօրին՝ 12։00-ին։
Ավելի ուշ կամ բացակայելուց հետո տեղեկացնելը չի ընդունվում որպես հարգելի։
Տկեղեկացնելիս նշեք պատճառը,որը կենտրոնն իրավունք ունի քննել և որոշել՝ հարգելի է, թե ոչ։Հարկավոր է նշել նաև անդամի անուն,
ազգանուն և հայրանուն ինչպես նաև Թումո քարտի 10 նիշանոց համարը։
Հաճախակի բացակայելու դեպքում Թումոն իրավունք է վերապահում սառեցնել անդամի հաշիվը։Երկարատև հիվանդության պարագայում ներկայացնել համապատասխան բժշկի տեղեկանք՝ բացակաները հարգելի համարելու համար։
Քարտը մեկ անգամ մորանալու դեպքում յուրաքանչյուր անդամ իրավունք ւնի դիմել գրանցման բաժին,որտեղ նրան կօգնեններս մտնել,սակայն երկրորդ և բոլոր մյուս դեպքերում քարտը մորանալու դեպքում անդամին չի թույլատրվի մուտք գործել կենտրոն։
Քարտի կերուստի կամ վնասվելու դեպքում հարկավոր է դիմել գրանցման բաժին այն վերաթողարկելու համար և վճարել 3,000 դրամ։
Վարքագծի կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ պատշաճ վարքագծի դեպքում անդամը կարող է ստանալ նախազգուշացում, որը կարտացոլվի անդամի ուսումնական պատմության մեջ։
Ոչ պատշաճ վարքագծի կրկնության դեպքում կենտրոնը կարող կայացնել պայմանագրի գործողության դադարեցման որոշում։