Մասնակից:Vache2001

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շեղատառ տեքստ Ամենափրկիչը

Արյունարբու թաթար Լենկթեմուրը եկել հասել էր հայոց աշխարհ մինչև Մոկս:Սակայն Արևելքի աշխարհակալը Մոկսում ծանր հիվանդացավ և անկողին ընկավ… Հետզհետե հիվանդի վիճակը ծանրանում էր, և պալատական բժիշկը չեր կարողանում բուժել բռնակալին: Հիվանդին դեղ գտնելու համար Լենկթեմուրի մարդիկ սար ու ձոր ընկան շատ տեղերում եղան:Վերջապես նրանք հասան գետափի ժայռերի մեջ ծվարած վանքըը, ուր կես դար շարունակ ապրում էր ծեր մատենագիր ու բժիշկ Առաքել Մոկացին: Նա մենակ էր ապրում այն օրից ի վեր, երբ թշնամին գերեվարել էր նրա կնոջն ու գեղանի աղջկան: Այս ծանր հարվածից հետո Առաքելը մութ խուցերից մեկում ձեթի ճրագի աղոտ լույսի տակ, կորեկ հացով անքուն գիշերներ էր անցկացնում պատմությունններ էր գրում իր ժողովրդի սև ճակատագրի մասին արագ բուժող դեղեր էր պատրաստում հիվանդների համար: Նրա բժշկական համբավը տարածվել էր ամբողջ լեռնաշխարհում: ՈՒստի Լենկթեմուրի ուղարկված մարդիկ եկան և նրան տարան անկողնու մեջ պառկած աշխարհակալի մոտ: Ծերունուն նկատելով՝ Լենկթեմուրը հուսադրվեց,շարժվեց անկողնու մեջ: - Բուժիր աստծո ստրուկին, ծերուկ, - թույլ ձայնով աղաչեց թաթար բռնակալը,- Մուհամեդը վկա՝ ինչ որ ուզես կտամ… ոսկի, արծաթ, հարստություն, իշխանություն: Թախծոտ ժպիտը սահեց ալևոր ծերունու շրթունքներին:Նա կարոտ չեր իշխանության փառքի ու շռայլ կյանքի: Աշխարհակալի նենգ աչքերը փայլեցին: Նա պատրաստ էր ազատել հազար-հազար գերիների և տալ 40 ուխտաբեր հարստություն, միայն թե մահը հեռանար իրենից:Եվ զարմացած ծերունու համեստ պահանջից մտածեց.<<Սատանան իր հետ,փոքրիկ վանքն ինչքան կարող է պարփակել հայոց անհհամար գրքերից ու գերիներից:Թող նրա ուզածը լինի, միայն թե ինձ ազատի մահից>>: Բռանակալը հրաման տվեց,որ վերադարձնեն հափշտակված բոլոր գրքերն ու հաը գերներին՝ դրանք ուղարկելով Մոկսի վանքը: Լենկթեմուրի հրամանը կատարեցին:Գերիները ձորամիջից շարժվեցին դեպի փոքրիկ վանքը: Վանքի դռնից սկսեցին ներս մտնել անթիվ-անհամար տղամարդիկ.վանքը չէր լցվում:Այդ մասին հայտնեցին Լենկթեմուրին, և նա կարգադրեց ուղարկել ևս 1000 հոգի:Հրամանը կատարեցին, սակայն վանքը նորից չլցվեց:Լենկթեմուրը զարմացավ և ցանկացավ գնալ ու իր աչքով տեսնել հրաշքը: Բայց հիվանդությունը կաշկանդել էր նրան:<<Եթե այդ կախարդ ծերունին փոքրիկ վանքի մեջ կարող է 1000-1000 գերի տեղավորել ինձ անպայման կբուժի>>,-մտածեց նա և հանգստացավ:Ապա կարգադրեց բոլոր գերիներին ուղարկել վանք, պահել միայն Մոկաց նախարարին և 7 իշխաններին: Կատարեցին բռնակալի հրամանը.նախարարից և իշխաններից բացի բոլորին ուղարկեցին վանքը : Այդ մասին իմանալով՝Մոկացին սուրհանդակ ուղարկեց հիվանդ աշխարհակալի մոտ և հիշեցրեց,որ Մոկաց նախարարը, իշխաններն ու նրանց ընտանիքները նույնպես պետք է ուղարկվեն,որպեսզի վանքը լցվի, ու աշխարհակալի խոստումը կատարվի: Մահից ու ծերունու հրաշագործությունից սարսափած՝ Լենկթեմուրն այդ էլ կատարեց և իր մարդկանցից մեկին հրամայեց. - Գնա տես թե ինչպես է այդ ծերունին փոքրիկ վանքի մեջ այդքան մարդ տեղավորել: Աշխարհակալի հրամանը կատարեցին:Վերջին գերու հետ վանք մտավ թաթար զորապետը:Նա ահով տեսավ որ երբ ծերունին ձեռքը դնում է ներս մտնող գերների վրա նրանք փոքրանում դառնում են բազմերանգ թիթեռներ և վանքի լուսամուտից դուրս թռչելով գնում են հարազատ լեռները: Թաթար զորապետը չգիտեր չէր տեսնում որ այդ թիթեռները թռչելով հազարաբույր և հազարերանգ ծաղիկների վրայով իջնում էին հաըրենի օջախները նորից մարդ դառնում և կյանքով լցնում ամայացած բնակավայրերը : Նա փախավ վանքից և իր տիրոջը պատմեց այն ամենը ինչ տեսել էր այնտեղ: Լենկթեմուրը նստեց անկողնում. Զարմանքն ու երկյուղը բռնել էին նրա աչքերը, դժգույն ճակատը պաղ քրտինքով էր պատվել:Նա թուլացած բազուկները երկինք պարզեց և աղոթեց Աստծուն: Նույն երեկոյան նա ծերունի Առաքելից մի սրվակ սպեղանի ստացավ , այն խմեց մինչև լուսաբաց, արեվածագին ոտքի ելավ և իր վայրագ զորաբանակներով , փղերով, ուղտերով անդարձ հեռացավ Հայոց աշխարհից … Գերությունից փրկված ժողովուրդն այդ օրվանից Մոկաց վանքը կոչեց<<Ամենափրկիչ>>: w