Մասնակից:Tsolak Mlke-Galstyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանդխտության երգը[խմբագրել | խմբագրել կոդը]

                                                     Տարածքը բացահատող Ժամանակակից պար
                                      Ներկայացումը ոգեշնչված է Հերիքնազ Գալստյանի ստեղծագործություններից:

Տևողությունը՝ 40 րոպե

Առաջնախաղը՝ 2018 թվականի հոկտեմբերի 2, Հայաստան, Երևան

Ստեղծագործական անձնակազմ.

Պարաբեմադրիչ (խորեոգրաֆ) և ներկայացման գաղափարի հեղինակ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան

Բեմի ձևավորումը ներշնչված է Հերիքնազ Գալստյանի քանդակներից՝ ի դեմս «Պանդխտության երգը» աշխատանքի:

Հագուստի ձևավորումը՝ Ցոլակ Մլքե-Գալստյան

Երաժշտություն՝ Ժողովրդական երգերի և շարականների (հայկական միջնադարյան եկեղեցական երաժշտություն) մշակումը՝ Տիեզերք Բենդ

Բեմում 5 կատարող։

5 մենակատար՝

Պանդուխտ-Ցոլակ Մլքե-Գալստյան

Ուխտավոր-Պետրոս Ղազանչյան

Փախստական-Լուսինե Մլքե-Գալստյան

Թափառաշրջիկ-Էլիզա Բաղդիյան

Գաղթական-Աստղիկ Մամիկոնյան


Պարամտածողություն (խորեոգրաֆիա)

Քարն ունի շարժում նույնիսկ քարացած վիճակում: Շարժումը միանում է քարի հետ և մարմինն ու քարը միաձուլվում են: Ձայնը հնչում է մարմնի հետ հավասար և քարը դառնում է ձայնի շարունակությունը: Պարամտածողությունը քարացած չի. այն մշտական շարժման մեջ է: Շարժումը բարդից դեպի պարզը ճանապարհի մեջ է, որտեղ պարզը ներկայանում է որպես ավարտուն բարդություն:


Գաղափար

Պանդխտության երևուjթն այնքան է հաստատել իրեն հայ իրականության մեջ, որ իր արտացոլումն է գտնում մշակույթի մեջ՝ դառնալով թեմատիկ տարր բազմաթիվ երգերի, գրական երկերի ու արվեստի այլ ձևերի համար։ Պանդուխտի համար հայրենիքը խտացած է երգերի ու Հայրենիքի հավերժական խորհրդանիշի՝ քարի մեջ: Քարը հայի աշխարհընկալման ամենաբնորոշ տարրն է: Այն կրողն է մշակույթի տարբեր շերտերի: Այն հիմքն է կյանքի շարունակականության և մխված է յուրաքանչյուր հայի ազգային հիշողության մեջ, ու դառնում է նաև նրա կարոտի կրողը, երբ սկսվում է պանդխտության ճանապարհը: Պանդխտությունը դառնում է կարոտի ու կորուստների մի անվերջանալի գործընթաց, որն արտահայտվում է ձայնի միջոցով: Պանդուխտի հույսը փոխարինվում է կարոտով ու վհատությամբ: Նա հիշողությամբ ամուր թելերով միշտ կապված կմնա իր քարքարոտ հայրենիքի հետ՝ հյուսելով իր անսահման կարոտն արտահայտող երգեր ու զգալով հայրենիքը խորհրդանշող քարերի պակասությունն իր կեցության մեջ: Ճանապարհը չունի ավարտ և պանդուխտն ունի սփոփանք միայն կարոտի մեջ: Հայրենիքը դա միայն տարածք չի, դա այն մարդիկ են, որոնց ինքը մշտապես կկարոտի: Ու միգուցե, երբ-որ նա վերադառնա, այն բոլոր մարդիկ, ովքեր իրեն սպասել են, արդեն վերածված կլինեն խաչքարերի (հայկական խորհրդանշական քար, որն օգտագործվում է պատմական իրադարձություն նշելու ու հանդերձյալներին հիշելու համար):

Ես խոսում եմ պանդխտության մասին իմ ձևով… կամը (հայկական հնագույն գյուղատնտեսական գործիք) խորհրդանիշն է դառնում հայրենիքի, և մարդիկ, որոնց համար հայրենիքը փոքր է, դուրս են գալիս դրանից, բայց միևնույն է թելերով կապված են… և էդ կապը՝ բազում տարբեր թելերով, դառնում է կարծես ուրիշ մի գորգ, մեր պատկերն է դառնում....

Հերիքնազ Գալստյան