Մասնակից:Tigran Harutyunyan
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հեռուստառադիոլրագրող, բազմաթիվ տեղեկատվական-երաժշտական, ժամանցային ծրագրերի հեղինակ-վարող, համերգների, շոու ծրագրերի, կորպորատիվ, ինչպես նաև հարսանեկան երեկոների հանդիսավար:
Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության առաջին ալիքում, «Նորք» հեռուստատեսությունում, «Հայ էֆ էմ» ռադիոկայանում, «Այգ» հեռուստաընկերությունում, «Արմենիա» հեռուստատեսությունում, «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքում, «Պրոմեթևս» Հ2, «Կենտրոն» հեռուստաընկերություններում, Հայպետֆիլհարմոնիայում:
Ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում:
Ծնվել է մայիսի 7-ին` ռադիոյի և հեռուստատեսության օրը, Երևանում:
1998թ. Ավարտել է Երևանի թիվ 109 ռուսական միջնակարգ դպրոցը:
1996թ. Ավարտել է Հայկական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1997թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագիտացել է ինտերնատուրայում` ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությամբ:
1999թ. Ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի հեռուստառադիոլրագրության ֆակուլտետը: