Jump to content

Մասնակից:Thug343/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                                                ՍԻԶԻՓՈՍՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Աստվածներից հզորագույնը՝ Զևսը, մոլեգնած էր․ երկրի վրա խախտվել էր նրա սահմանած կարգը։ Դաժանությամբ ու խաբեբայությամբ մրցակիցը չունեցող Կորնթոսի թագավոր Սիզիփոսը նենգաբար կալանել էր մահվան աստծուն, որի պատճառով մարդիկ դարձել էին անմահ, իսկ աստվածները՝ զրկվել էին զոհաբերություններից։ Որոշելով պատժել հանդուգն մահկանացուին՝ Զևսն իր կայծակնացայտ թրով կտրում է կալանվածի շղթաները, իսկ Սիզիփոսի հոգին տանում խավարի դժխեմ թագավորությունը։Սակայն խորամանկ մահկանացուն այստեղից էլ է սպրդում։Մահվանից առաջ կնոջը պատվիրել էր, որ իր մարմինը չթաղի և աստվածներին զոհեր չմատուցի։

  Ժամանակն անցնում է, մռայլաշունչ տիրակալները զոհեր չեն ստանում։ Պատեհ առիթն օգտագործելով՝ Սիզիփոսը դարձյալ ստորաբար խաբում է խավարի թագավորին՝ երդվելով իրեն արձակելու դեպքում երկրի վրա առատ զոհեր մատուցել ու վերադառնալ։
  Նա, իհարկե, չի վերադառնում․ ավելին՝ անհոգ ապրում է՝ շարունակելով իր վայրագությունները, զվարճանալով արբշիռ խրախճանքների մեջ, և իսպառ մոռանում տված երդումը։Մի օր, սակայն, կրկին հայտնվում է մահվան աստվածը՝ահազարհուր ու սարսափազդու, և Սիզիփոսի՝ մեղքերի մեջ խարխափող հոգին արդեն անվերադարձ հայտնվում է ստորերկրյա խավարում, որտեղ նրան դաժան պատիժ էր սպասում․ նա դատապարտված էր մի ծանր քար գլորելով լեռան գագաթը բարձրացնելու։
  Արևածագից մինչև մայրամուտ Սիզիփոսը գլորում էր հսկա քարը դեպի լեռան՝ ամպերի մեջ կորած բարձրունքը։ Ու երբ թվում էր՝ որ որ է կհասնի նպատակին,քարը դուրս էր պրծնում ձեռքերից,ահեղադղորդ գահավիրժում ցած։

Եւ այսպես՝ ամեն օր։

  Ասում են՝ Սիզիփոսը մինչ օրս գլորում է քարը՝ ընդմիշտ անհաղորդ մնալով աշխատանքի արդյուքնը տեսնելու բերկրանքին։
  Այս առասպելից է ծնվել «սիզիփոսյան աշխատանք» դարձվածքը, որը նշանակում է տաժանակիր, ավերջանալի և ապարդյուն աշխատանք։