Մասնակից:The Arpi/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Էպիզոդ 18, Պենելոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին դրվագում ներկայացվում են Մոլլի Բլումի մտածմունքները, երբ նա պառկած է անկողնում՝ ամուսնու կողքին: Էպիզոդի ութ նախադասություններում բացակայում են կետադրական նշանները: Մոլլին մտածում է իր նախկին երկրպագուների՝ Բոյլանի ու Բլումի, ինչպես նաև լեյտենանտ Ստենլի Ջ. Գարդների, օրվա իրադարձությունների, Ջիբրալթարում անցկացրած մանկության, և երգչուհու իր ավարտված կարիերայի մասին: Ակնարկ է արվում նաև երիտասարդ տարիքում ունեցած իր լեսբիական հարաբերություններին՝ Հեսթեր Սթենհոուփ անունով մանկության ընկերոջ հետ: Այս մտքերը երբեմն ընդհատվում են գնացքի սուլոցի կամ միզելու անհրաժեշտության պատճառով: Դրվագի վերջում, ինչպես հայտնի է, Մոլլին վերհիշում է Բլումի կողմից ամուսնության առաջարկության և իր համաձայնության մասին. "նա ինձ հարցրեց արդյոք այո կասեմ այո իմ լեռնային ծաղիկ ու սկզբում ես գրկեցի նրան այո ու քաշեցի դեպի ինձ այնպես որ նա կարողանար ամբողջությամբ զգալ կրծքերիս օծանելիքի բույրը այո իսկ նրա սիրտը խենթի նման էր զարկում և այո ես ասացի այո կամուսնանամ այո": Դրվագը նաև կապված է Մոլլիի դաշտանային ցիկլի վաղ սկսվելու հետ: Նա համարում է, որ ցիկլի վաղ սկսվելը կապված է Բոյլանի հետ ունեցած իր ապամուսնական կապերի հետ, ու կարծում է, որ իր աճող սեռական քաղցի պատճառը հենց դաշտանային շրջանում գտնվելն է:

Մոլլին համապատասխանում է Պենելոպային` Հոմերի էպիկական պոեմում, ով Օդիսեյի քսանամյա բացակայության ընթացքում հավատարիմ է մնում իրեն՝ չնայած շատ երկրպագուներ ունենալուն:


Հրատարակության Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ, Փարիզի Rue de l'Odéon 12 փողոցում (Shakespeare & Co.-ի գտնվելու վայրը): «1922-ին Սիլվիա Բիչը այս տանը հրատարակել է Ջեյմս Ջոյսի Ուլիսեսը»:

Ուլիսեսի հրատարակման պատմությունը բարդ է: Եղել է առնվազն 18 հրատարակություն, և յուրաքանչյուր հրատարակությունից ստացված տպավորությունները տարբեր են:

Համաձայն գիտնական Ջեք Դալթոնի, Ուլիսեսի առաջին հրատարակությունը պարունակում էր ավելի քան երկու հազար սխալ, բայց, միևնույն է, ամենաճշգրիտ տպագրված հրատարակությունն է:[1] Ամեն հաջորդ հրատարակություն փորձում էր ուղղել այս սխալները՝ իր մեջ ներառելով ավելի շատ սխալներ: Այս գործը թարգմանելն ավելի է դժվարանում ընթերցողին մարտահրավեր նետելու համար Ջոյսի կողմից արված դիտավորյալ սխալների պատճառով (տե՛ս, էպիզոդ 17)[2]:

Հայտնի հրատարակություններն են.

  • առաջին տպագրությունը, որը հրատարակվել է 1922 թվականի փետրվարի 2-ին Փարիզում (Ջոյսի 40 ամյակին) Սիլվիա Բիչի կողմից Shakespeare and Company–ում: Դիջոնում տպագրված թվով 1000 օրինակները բաղկացած են ստորագրված հոլանդական ձեռագործ թղթի վրա տպագրված 100 նմուշից, արքյան թղթի վրա տպագրված 150 նմուշից, և ձեռագործ թղթի վրա տպագրված 750 օրինակից[3], գումարած գրադարանների եւ մամուլի համար տարբեր թղթերի վրա տպագրված լրացուցիչ 20 չհամարակալված պատճեններից[4][5][6]:
  • առաջին անգլերեն հրատարակությունը՝ Հերիեթ Շոու Ուիվերի կողմից «Էգոիստ» թերթում: Լույս է տեսել 1922 թվականի հոկտեմբերին Լոնդոնում: Իրավաբանական պատճառներից ելնելով, գիրքը տպագրվել է «Egoist Press»-ի անունից Ջոն Ռոդկերի կողմից, օգտագործելով նույն տպիչն(Darantiere), որն օգտագործվել էր Փարիզում առաջին հրատարակության համար: Այս հրատարակությունը բաղկացած էր վաճառքի համար նախատեսված 2000 նմուշից՝ ձեռագործ թղթի վրա տպագրված[7], ինչպես նաև մամուլի, հրապարակայնության եւ գրադարանների համար նախատեսված 100 չհամարակալված օրինակից[8][9][10][11]: Ջոյսի, Ուեյվերի ու Ռոդկերի կողմից տեղադրվեց վրիպակների ցուցակ, որը պարունակում էր 201 ուղղում[12][13]: Ինչպես նշվում է Shakespeare & Co.-ի հետագա տպագրություններում, գրեթե 500 օրինակ այրվել է Նյու Յորքի փոստային բաժանմունքի կառավարիչների կողմից[14]:
  • 1929 թ. Նյու-Յորքում հրատարակված «Սամուել Ռոթ» հրատարակությունը: Ամերիկյան առաջին չարտոնագրված հրատարակությունը նախագծվել էր Shakespeare & Company-ի 1927-ի 9րդ տպագրությունը նմանակելու համար, սակայն վերարտադրության ժամանակ բազմաթիվ սխալներ եղան[15]: Հաղորդվում է, որ 2000-3000 օրինակ տպագրվել է, սակայն մեծամասնությունը գրավվել եւ ոչնչացվել է 1929 թ. Հոկտեմբերի 4-ին Նյու Յորքի հասարակության կողմից: Այս հրատարակության պատճենը անհայտորեն օգտագործվել է Բեննեթ Քերֆի կողմից, որպես 1934-ին տպագրված առաջին լիազորված ԱՄՆ հրատարակության հիմք` կրկնելով նախորդ հրատարակության սխալներից շատերը[16]:
  • 1932 թվականի հրատարակությունը Համբուրգում, «Odyssey Press»-ի կողմից, որը թողարկվել է երկու հատորով: Այս հրատարակության տիտղոսաթերթում նշվում է, «Սույն հրատարակությունը կարելի է համարել վերջնական ստանդարտ հրատարակություն, քանի որ հեղինակի խնդրանքով հատուկ վերանայվել է Ստյուարտ Գիլբերտի կողմից»: Այս հրատարակությունը դեռեւս պարունակում էր սխալներ, սակայն չորրորդ անգամ վերանայված տպագրությունից հետո (1939 թ. ապրիլին), այն համարվում է տեքստի առավել ճշգրիտ տարբերակը, եւ հետագայում հիմք է հանդիսացել Ուլիսեսի բազմաթիվ հրապարակումների համար[17][18][19]:
  • 1934 թ. ԱՄՆ-ում Random House-ի հրատարակությունը: Այն տպագրվել է «ԱՄՆ-ն ընդդեմ Ուլիսես անունով գրքի» գործով որոշումից հետո, որում նշվում է, որ գիրքը անպարկեշտ չէր(քննարկված է ստորև "գրաքննություն" բաժնում)[17]:
  • 1936 թ. Անգլիայում տպագրված և հրատարակված առաջին հրատարակությունը (The Bodley Head)[20]
  • 1960 թ. վերանայված Bodley Head հրատարակությունը
  • 1961 թ. վերանայված ժամանակակից գրականության հրատարակությունը (Bodley Head-ի 1960 թ.-ի հրատարակության վերականգնված տարբերակը)
  • 1984 թ. Գաբլերի քննադատական եւ սինոպիկ հրատարակությունը:

Գաբլերի "սրբագրած հրատարակությունը"[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս ՈՒոլթեր Գաբլերի 1984-ի հրատարակությունը ճշգրիտ տեքստ ստանալու ամենաերկարատև փորձն էր, սակայն արժանացավ շատ քննադատությունների, հատկապես Ջոն Քիդի կողմից: Քիդի գլխավոր տեսական քննադատությունը Գեբլերի կողմից հատուկ բնօրինակի ընտրությունն էր, որպես իր պատճեն-տեքստ (հիմնական հրատարակությունը, որի հետ խմբագիրը համեմատում է յուրաքանչյուր տարբերակը), սակայն այս սխալը բխում է գիտական խմբագրման անգլո-ամերիկյան ավանդույթի մասին ենթադրությունից, այլ ոչ թե ֆրանսիական եւ գերմանական խմբագրական տեսությունների խառնուրդներից, որոնք, փաստորեն, Գաբլարի հիմնավորումն են[21]: Պատճեն-տեքստի ընտրությունը կարծես թե խնդրահարույց է որոշ ամերիկյան խմբագրիչների աչքերում, ովքեր մեծամասամբ հավանություն են տալիս ցանկացած գործի առաջին հրատարակությանը[21]: Այնուամենայնիվ, Ուլիսեսի պահպանված բնօրինակի շուրջ կեսը համարվում է "մաքուր պատճեն", որ Ջոյսը գրել էր պոտենցիալ գնորդի վաճառելու նպատակով (ինչպես պարզվեց, իռլանդա-ամերիկյան իրավաբան և կոլեկցիոներ Ջոն Քուինն է գնել ձեռագիրը): Այս մեղադրանքը որոշ չափով մեղմացնում է այն հանգամանքը, որ վերջնական աշխատանքային նախագծերի (այժմ կորցրած) տեսությունը Գաբլերի սեփականությունն է: Կասկածվող դրվագների համար գոյություն ունեցող մեքենագրած ձեռագիրը վերջին վկայությունն է: Գաբլերը փորձեց տարբեր աղբյուրներից հավաքելով Ջոյսի գրվածքները վերաստեղծել այն, ինչ կոչում էր «շարունակական ձեռագիր տեքստ» ("the continuous manuscript text"), որը երբեք ֆիզիկապես գոյություն չի ունեցել: Դա թույլ տվեց Գաբլերին ստեղծել «սինոպտիկական տեքստ», որում տեղադրված էր յուրաքանչյուր հավելված: Քիդը և նույնիսկ Գաբլերի անձնական խորհրդատուներից ոմանք կարծում էին, որ այս մեթոդի պատճառով գրեթե 2000 մասում կկորեն Ջոյսի վերջնական փոփոխությունները [21]: 1985 թ.-ին, Ժերոմ ՄքԳանը մանրամասն նկարագրում է Գաբլերի խմբագրական սկզբունքները Criticism թերթի իր հոդվածում: Հակասության արդյունքում դեռեւս այլ մեկնաբաններ մեղադրեցին, որ Գաբլերի փոփոխությունները հիմնավորված էին նոր հեղինակային իրավունքի ապահովման և ևս յոթանասունհինգ տարի վարձավճար ստանալու ցանկության վրա:

1988 հունիսին, Ջոն Քիդը հրատարակում է «Ուլիսեսի սկանդալը» Նյու Յորքի գրքերի վերանայում ամսագրում[21], մեղադրելով, որ ոչ միայն Գաբլերի փոփոխությունները փոխել են Ջոյսի վերջին փոփոխությունները, այլ նաև չորս հարյուր տեղերում Գաբլերը չի հետևել որևէ բնագրի: Քիդը մեղադրում էր Գաբլերին Ջոյսի ուղղագրությունը, կետադրությունը, շեշտադրությունն ու այլ մանր դետալներ անտեղի փոխելու մեջ, ու պահանջում էր դրանք վերականգնել: Փոխարենը, Գաբլերն իրականում հետևում էր ոչ թե բնօրինակին, այլ հետագայում տպագրված հրատարակություններին: Դեռ ավելին, Գաբլերը իրական կոպիտ սխալներ է թույլ տվել, որոնցից ամենահայտնին պահպանված բնօրինակում ձեռագրի անհամաչափության հիման վրա իրական հերոսների՝ իռլանդացի Հարրի Թրիֆթի անունը «Շիֆթ»-ի և կապիտան Բուլլերին «Քուլլեր» փոխելն էր (այս «ճշգրտումները» Գաբլերը չեղարկեց 1986 թ.-ին): Քիդը հայտարարում էր, որ Գաբլերի սխալներից շատերը բնօրինակի փոխարեն ֆաքսիմիլների օգտագործման արդյունքն է:

1988 թ. դեկտեմբերին Չարլզ Ռոսսմանի «Նոր Ուլիսես. Թաքնված վիճաբանությունը» New York Review զեկույցում պարզ դարձավ, որ Գաբլերի խորհրդատուները կարծում էին, որ շատ փոփոխություններ են կատարվում, բայց հրատարակիչները ջանում էին հնարավորինս շատ փոփոխություններ ստեղծել: Այնուհետև, Քիդը 174 էջանոց քննադատություն է պատրաստում: Այս «Ուլիսեսի հետազոտություն. ճշգրտված տեքստը» հաջորդ տարի տպագրվում է որպես գիրք և ձայնագրվում սկավառակի վրա Բոսթոնի համալսարանում Քիդի «Ջեյմս Ջոյս» հետազոտական կենտրոնի կողմից: Գաբլերը և ուրիշները մերժում են Քիդի քննադատությունը, և գիտական կոմիտեի նորից համաձայնության չի գալիս:

Գաբլերի հրատարակությունը դադարեցվում է. հրատարակիչները վերադառնում են 1960/61 հրատարակություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ.-ին Գաբլերի ամերիկյան հրատարակիչ Random House- ը, գիտական կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո, փոխարինեց Գաբլերի 1961 թ.-ի հրատարակությունը[22], իսկ Մեծ Բրիտանիայի Bodley Head տպագրատունը վերականգնեց 1960 թ.-ի տարբերակը: Ե՛վ Մեծ Բրիտանիայում, և՛ ԱՄՆ-ում Everyman's գրադարանը նույնպես վերահրատարակեց 1960 թ.-ին գրված Ուլիսեսը: 1992-ին, Penguin-ը դադարեցնում է Գաբլերի հրատարակությունն ու վերահրատարակում 1960թ.-ի տեքստը: Գաբլերի տարբերակը հասանելի էր Vintage International-ում: 1922 թ. առաջին հրատարակության վերահրատարակությունները նույնպես լայնորեն հասանելի են, ինչը հիմնականում պայմանավորված է Միացյալ Նահանգներում այդ հրատարակության համար հեղինակային իրավունքի ժամկետը լրանալով:

Թեև շատ քրտինք է թափվել Գաբլերի հրատարակության թերությունների և տեսական հիմքերի վրա, Քիդի երկար սպասված հրատարակությունը դեռ պետք է հրապարակվի 2015 թվականին: 1992-ին Նորթոնը հայտարարեց, որ Քիդի «Ուլիսես» հրատարակությունը պետք է տպագրվեր որպես «Ջեյմս Ջոյսի ստեղծագործությունների դուբլինյան հրատարակություն» գրքի մաս: Այս գիրքը պետք է դուրս գար տպագրությունից, երբ Ջոյսի գործակալությունը առարկեց: Գործակալությունը մերժեց հովանավորել Ջոյսի աշխատանքների հետագա հրատարակությունները մոտ ապագայում, սակայն Wordsworth Editions-ի հետ գործարք կնքեց 2010 թվականի հունվարին նովելի շահավետ տպագրման համար՝ մինչ 2012-ին հեղինակային իրավունքի ժամկետի լրանալը[23][24]:

  1. Dalton, pp. 102, 113
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «mac» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «The Novel of the Century. James Joyce's Ulysses on the anniversary of Bloomsday. Ulysses -Early Editions». Lilley Library, Indiana University. Վերցված է 19 May 2018-ին.
  4. Gilbert, Stuart, ed. (1957). Letters of James Joyce. New York: The Viking Press. էջ 189. LCCN 57-5129.
  5. Gilbert, Stuart, ed. (1957). Letters of James Joyce. New York: The Viking Press. էջ 162. LCCN 57-5129.
  6. Slote, Sam (2004), Crispi, Luca; Fahy, Catherine (eds.), "Ulysses in the Plural: The Variable Editions of Joyce's Novel", The National Library of Ireland Joyce Studies 2004, The National Library of Ireland, էջ 47
  7. «UWM Libraries Special Collections:Ulysses. Egoist Press, 1922». University of Wisconsin Milwaukee library. Վերցված է 19 May 2018-ին.
  8. Houston, Lloyd (1 June 2017). «(Il)legal Deposits: Ulysses and the Copyright Libraries». The Library. 18: 131–151. doi:10.1093/library/18.2.131. {{cite journal}}: no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  9. «ON THIS DAY…12 OCTOBER». The James Joyce Centre, Dublin. Վերցված է 19 September 2018-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  10. Slote, Sam (2004), Crispi, Luca; Fahy, Catherine (eds.), "Ulysses in the Plural: The Variable Editions of Joyce's Novel", The National Library of Ireland Joyce Studies 2004, The National Library of Ireland, էջ 47
  11. Gilbert, Stuart, ed. (1957). Letters of James Joyce. New York: The Viking Press. էջ 194. LCCN 57-5129.
  12. James, Joyce (1922). Ulysses. Egoist Press.
  13. «A Centennial Bloomsday at Buffalo - Exhibition organised and compiled by Sam Slote, et al. in 2004». Buffalo University. Վերցված է 20 May 2018-ին.
  14. Brooker, Joseph (5 October 2014). «Chapter 2: Reception History». In Latham, Sean (ed.). The Cambridge Companion to Ulysses. Cambridge University Press. էջ 20. ISBN 9781107423909.
  15. Slote, Sam (2004), Crispi, Luca; Fahy, Catherine (eds.), "Ulysses in the Plural: The Variable Editions of Joyce's Novel", The National Library of Ireland Joyce Studies 2004, The National Library of Ireland, էջ 48
  16. «The James Joyce Collection: Archiving The Ephemeral An Exhibit in Occasion of NEMLA 2000 at Buffalo». University of Buffalo Library. Վերցված է 19 May 2018-ին.
  17. 17,0 17,1 «The Novel of the Century. James Joyce's Ulysses on the anniversary of Bloomsday. Ulysses - Later Editions». Lilly Library, Indiana University. Վերցված է 19 May 2018-ին.
  18. McCleery, Alistair. «The Reputation of the 1932 Odyssey Press Edition of "Ulysses"». The University of Chicago Press on behalf of the Bibliographical Society of America. JSTOR 24293831. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. «The James Joyce Centre : ON THIS DAY...1 DECEMBER». The James Joyce Centre. Վերցված է 20 May 2018-ին.
  20. «The Novel of the Century. James Joyce's Ulysses on the anniversary of Bloomsday. Ulysses - Later Editions». Lilly Library, Indiana University. Վերցված է 19 May 2018-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 Kidd, John (June 1988). «The Scandal of Ulysses». New York Review of Books. Վերցված է 13 July 2010-ին.
  22. McDowell, Edwin, "Corrected 'Ulysses' Sparks Scholarly Attack", The New York Times, 15 June 1988
  23. Max, D.T. (19 June 2006). «The Injustice Collector». The New Yorker. Վերցված է 26 March 2009-ին.
  24. Battles, Jan (9 August 2009). «Budget Ulysses to flood the market». The Sunday Times. London. Վերցված է 30 November 2009-ին.