Մասնակից:TheDedushka/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության արևելյան հատվածում Մարտակերտի շրջանում նախկին Խաչեն գավառում Ջայնաթաղ,Ղազանչի,Նոր Մաղարա գյուղերի արանքում:

Վաղանցյալ շրջանում  գյուղի գոյության մասին սկզբնաղբյուրները լռում էն:Սակայն շինարարական գործերի ընթանցքում հայտնաբերվել են նախաքրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ տաճարների հիմնաքարեր:

18րդ դարի երկրորդ կեսին Ղարաբաղի խաների ճնշումների տակ այդ գյուղի մի մասը հայաթափվել էր: Մինչև խոհրդային կարգերի հաստատումը Խաչենագետի ստորին հասանքի նախկին հայկական բնակավայրերի տարացքները քոչվորների համար որպես  ձմեռանոցներ էին ծառայում:

Խորհրդային տարիներին Ադրբեջանի կառավարության որոշմամբ թուրք մի քանի ընտանիքներ վերաբնակվեցին  ներկայիս Նոր Ջրաբերդի  տարացքում:Գյուղը ստացավ Գալայչիլար անվանումը:

1923թ լեռնաին Ղարաբաղի Ինքնավար Մարզ:Սահմանները ճշտող հանձնաժողովը նորաստեղծ ինքնավար մարզի վարչական ենթակայությունից դուրս թողեց վերոհիշյալ բնակավայրը:Այն հայտնվեց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Աղդամի շրջանի կազմում:


1993թ Արցախի հանրապետության պաշպանության բանակի հարվածների տակ Գալայչիլարը ազատագրվեց: 1996թ սկսվեց բնակավայրի վերաբնակեցման գործնթացը: Այնտեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղտաց և Մարտակերտի շրջանի գյուղերից մի քանի ընտանիքներ:Գյուղը ստացավ պատմական Ջրաբերդ բնակավյրի Նոր Ջրաբերդ անվանումը:


Գյուղը էլեկտրոֆիկսված է:Բնակավայրը ներառված է Նոր Հայկաջրի կազմում:Նոր Ջրաբերդում 2010թ կար 31 տուն, 78 բնակիչ, 2018թ. 2 տուն 75 բնակիչ:Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: