Մասնակից:-tado-mi/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածում ընդհանուր գծերով ներկայացված են Մասաշի Քիշիմոտոյի «Նարուտո» մանգայի ու անիմեի աշխարհի նկարագրությունը։ Աշխարհի օրիգինալ կոնցեպցիան ամբողջովին պարունակվում է միայն մանգայում, իսկ անիմեում, լիամետռաժ ֆիլմերում ու OVA-ներում սցենարիստները միայն մասամբ են պահպանում օրիգինալ աշխարհը։

Մանգան ու անիմեի իրադարձությունները զարգանում են հնարված Նինջաների աշխարհում, որ երկրպագուների շրջանում հայտնի է նաև որպես Շինոբիների աշխարհ (ճապ.՝ 忍の世界, Շինոբինո Սեքայ).

Ստեղծումն ու կոնցեպցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Քիշիմոտոն ստեղծում էր բնակավայրերը, կենտրոնացած էր Քոնոհագաքուրեյի ձևավորման վրա, քանի որ այն առանցքային տարածաշրջանն էր լինելու։ Քոնոհայի նախատիպը հեղինակի Ճապոնիայի Օքայամայի տունն է։ Այդուամենայնիվ, Քիշիմոտոն վստահեցնում է, որ ձևավորումը ստացվել է միանգամից ու առանց երկար մտածելու։

Քիշիմոտոն ստեղծել է Քոնոհան, առանց մտածելու, թե նման բնակավայրեր որտեղ ու որ թվականներին են եղել իրական աշխարհում։ Նա պարզապես ուզեցել է ստեղծել վայր, որ «կարծես ափիդ մեջ լինի»։ Չունենալով որոշակի կոնկրետ ժամանակշրջան, Քիշիմոտոն ներառել է ժամանակակից խանութները, կենցաղային տարբեր տեխնոլոգիական ձեռքբերումներ, բայց իսպառ բացառել է հրազենը։ Ճիշտ միջավայր ստանալու համար Քիշիմոտոն ուսումնասիրել է ճապոնական մշակույթն ու հարցազրույցներից մեկում ասել է, որ հաճախ է այցելում Ճապոնական այգիներ ու Կաբուկի թատրոն։

Քիշիմոտոն ասել է նաև, որ Նարուտոյի «ճապոնական ֆենտզի աշխարհում ապրելու» պատճառով ստեղծողը «պարտավոր է հստակ կանոններ հնարել», որպեսզի կարողանա «տեղ հասցնել պատմությունը»։ Քիշիմոտոն ուզեցել է ներմուծել նաև չինական կենդանակերպի նշանների ավանդույթը, որը երկար ժամանակ է, ինչ արկա է Ճապոնիայում․ այստեղից են հայտնվել ձեռքի նշանները՝ կնիքները։ Ինչ վերաբերվում է զենքին, արդեն ասվել է, որ «Նարուտո»-ում հրազեն չպիտիտ լինի։ Քիշիմոտոն ասել է, որ կարող էր ներառել մեքենաներ, ինքնաթիռներ ու ցածր մակարդակի համակարգիչնեռ, բայց չի ներառի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի քարտեզը

Նինջաների աշխարհում երկրները գործում են որպես ինքնուրույն քաղաքական միավորներ ու ունեն ղեկավարներ՝ Դայմյո(ճապ.՝ 大名)։ Յուրաքանչյուրն ունի իր թաքնված գյուղ (ճապ.՝ 隠れ里, կակուրեզաթո), նինջաների՝ մարտերում գերբնական ուժ օգտագործող զինվորների բնակավայրեր։ Դրանք բավական մեծ օգուտ են տալիս այն երկրկներին, որտեղ գտնվում են․ հատկապես էկոնիկայի իմաստով։ Այնտեղ զինվորներին պատրաստում են փոքր տարիքից ու վարձատրվող հանձնարարություններ տալիս։ Թաքնված գյուղերի նինջաները նաև ռազմական ուժ են ներկայացնում ու պաշտպանում երկրները։

Գյուղերի լիդերները՝ Կագեները, համապատասխան երկրների Դայմյոների հետ հավասար կարգավիճակ ունեն ու իրենց գյուղի ուժեղագույն շինոբին են համարվում։ Հինգ երկրներ՝ «Հի նո Քունի(ճապ.՝ 火の国)»` Կրակի, «Քազե նո Քունի(ճապ.՝ 風の国)»` Քամու, «Ցուչի նո Քունի(ճապ.՝ 土の国)»` Հողի, «Միզու նո քունի(ճապ.՝ 水の国)»` Ջրի ու «Քամինարի նո Քունի(ճապ.՝ 雷の国)»` Կայծակի, հայտնի են որպես «Շինոբի Գոդայգոքոքու»(ճապ.՝ 忍び五大国)` «Շինոբիների Հինգ Մեծ Երկրները»։ Սրանք ամենաուժեղ երկրներն են։

«Նինջաների Չորրորդ Համաշխարհային Պատերազմի» ընթացքում Հինգ երկրները միավորվեցին՝ որպես «Նինջաների Միավորված Բանակ», որպեսզի դիմակայեն Աքացուքիին՝ Յաքուշի Քաբուտոյի վերակենդանացվածների ու Շիրո Զեցուի հարյուր հազարանոց բանակին։

Ավել փոքր ազգաբնակչությամբ երկրները անվանվել են, թե անիմեում, թե մանգայում, բայց դեռ պիտի հետազոտվեն։

Կրակի երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակի երկիր(ճապ.՝ 火の国Հի նո Քունի) - առաջին երկիրն էր, որ ստեղծեց սեփական շինոբիների գյուղը։ Կրակի եկրի քագեն Հոկագեն է, ունեցել է թվով յոթ Հոքագե ` Հաշիրամա Սենջու, Տոբիրամա Սենջու, Հիրուզեն Սարուտոբի, Մինատո Նամիկաձե, Ցունադե Սենջու, Հատակե Կակաշի, Ուզումակի Նարուտո։

Նինջաներ։ մակարդակներ, անուններ ու կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի նինջա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նարուտո»-ի աշխարհում ակադեմիան նինջաների ուսումնական հաստատություն է, ուր մեծանալուց շինոբի դարձող երեխաների մեծամասնությունը սովորում է հիմնական տեխնիկաներ՝ ջուցուներ, մարտարվեստներ, զենք տիրապետելու արվեստ, ինչպես նաև՝ դասական դպրոցական առարկաներ՝ մաթեմատիկա, գիտություն, պատմություն կամ կռվելու հատուկ մարտավարություններ։ Ու, ամենակարևորը՝ նինջայի ճանապարհը։

Կատեգորիա:Նարուտո