Jump to content

Մասնակից:TaMiLil/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդ գիտնական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտը վաղ տարիքից խիստ հակվածություն է ցուցաբերում սովորելու նկատմամբ։ Նա սկզբում սովորեց Քոլեգիում Ֆրիդերիկում, որն ավարտեց 1740 թ․ ամռանը։ 1740 թվականին, էւ տարեկանում նա ընդունվեց Քյոնիգսբերգի համալսարանում, որտեղ նա ծավալեց իր ողջ աշխատնաքային գործունեությունը[1]։ Կանտը ուսումնասիրել է Գոթթֆրիդ Լայբնիցի և Քրիստիան Վոլֆի փիլիսոփայությունը Մարտին Քնութզենի մոտ (Տրամաբանության և Մետաֆիզիկայի դոցենտ 1734 թվականից մինչ մահը), ով ռացիոնալիստ էր, ինչպես նաև ծանոթ էր բրիտանական փիլիսոփայությանն ու գիտությանը և Կանտին ծանոթացրել էր Իսահակ Նյուտոնի մաթեմատիկական ֆիզիկային։ Քնյութզենը մտափոխում է Կանտին նախասահմանված հարմոնիայի տեսությունից, որը նա համարում էր « ծույլ ուղեղի բարձ»։ Նա Կանտին նաև մտափոխում է իդեալիզմից՝ այն մտքից, որ իրականությունը լոկ մտային է, որը 18֊րդ դարում շատ փիլիսոփաներ համարում էին բացասական լույս։ Տրանսցենդենտալ իդեալիզմի տեսությունը, որը Կանտը զարգացրեց իր «Զուտ բանականության քննադատություն»֊ում, ավանդական իդեալիզմ չէ և գրքի երկրորդ նույնիսկ առարկում է ավանդական իդեալիզմը։

Նա 1746 թվականին ընդհատեց իր ուսումը հոր կաթվածի ու դրան հաջորդող մահվան պատճառով։ 1748 թվականի օգոստոսից կարճ անց Կանտը հեռացավ Քյոնինգսբերգից[2], բայց վերադարնալու էր 1754 թ․ օգոստոսին[3]։ Նա դարձավ մասնավոր ուսուցիչ Քյոնինգսբերգի շրջակայքի քաղաքներում, բայց շարունակում էր իր գիտական հետազոտությունները։ 1749 թ․ նա հրատարակեց իր առաջին փիլիսոփայական աշխատությունը՝ «Մտքեր կենդանի ուժերի իրական գնահատման մասին» (Thoughts on the True Estimation of Living Forces) գրված 1745-47 թթ․[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The American International Encyclopedia (New York: J.J. Little & Ives, 1954), Vol. IX.
  2. Kuehn 2001, p. 94.
  3. Kuehn 2001, p. 98.
  4. Eric Watkins (ed.), Immanuel Kant: Natural Science, Cambridge University Press, 2012: "Thoughts on the true estimation...".