Մասնակից:Syuzi Yeranyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Յարութիւնի Չիթունի (Չիթչեան, Չթչեան) (1881, ապրիլի 22, Վան — 1960, հոկտեմբերի 19, Փարիզ), հայ բանահաւաք-բանասէր, գրող։[խմբագրել | խմբագրել կոդը] Նախնական կրթութիւնն ստացել է Վանի Մ․ Անանեան եւ Հիսուսեան վարժարաններում։ 1898-ին աւարտել է Երամեան բարձրագոյն վարժարանը։ 3 տարի ուսանել է Կարինի Սանասարեան դպրոցում։ 1910-ին հաստատուել է Կ․ Պոլսում, հիմնել «Հայագիտում» հրատարակչութիւնը։ 1940-ական թթ․ սկզբին տեղափոխուել է Փարիզ։ Աշխատակցել է Կ․ Պոլսի եւ սփիւռքահայ պարբերականներին։ Փոխադրել եւ հրատարակել է «Լեյլի Մեջնուն» (1911) հայ-քրդական սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913) գրքոյկը։ Ազգագրական-բանահիւսական աշխատութիւններից առաւել ուշագրաւ է տոհմիկ՝ խաղերի եւ ժամանցների «Արեւելեան խաղաշխարհ» (հ․ 1-2, 1919, Հ․ Իզմիրեան մրցանակ, 1907) ժողովածուն։ Սպարկերտցի եւ կառկառցի բանասացներից գրի է առել «Սասնայ ծռերի» 4 տարբերակ, համադրել մինչ այդ հրատարակուած տարբերակների հետ եւ հրատարակել «Սասունական» (հ․ 1, 1942) խորագրով։ Մամուլում հանդէս է եկել Վրոյր, Ես, Հեռագէտ, Այգեցի, Շեմիր եւ այլ ծածկանուններով։ Չիթունուց Վանի ժողովրդական երգէր է գրի առել Կոմիտասը։

Երկեր

Սասմանց տուն, ԿՊ, 1910։ Հուշիկք Հայաստանի, ԿՊ, 1919։ Համբարձման «վիճակ», ԿՊ, 1919։ Բյո՜ւր ակ․․․ հազա՜ր ակ․․․, Փարիզ, 1941։ Սասանական, Բեյրութ, 1960։