Մասնակից:Syuzi Eranyan/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ս․ Տեր–Գաբրիելյան փողոց (այժմ՝ Եզնիկ Կողբացի) N 63 տունը (տախտակ 8, 9, 10): Կառուցման թվականի մասին ճշմարիտ տեղեկություններ չկան, սակայն ճարտարապետական ձևերը, շինությունը և ներքին հարդարանքը հիմք են տալիս կառուցման ժամանակը վերագրել 19-րդ դարի առաջին կեսին:

Տունը երհարկանի էր` կառուցված քարից, ճակատը երեսպատված թրծած աղյուսով, որով շինված են նաև դալանի և առաջին` ոչ բնակելի հարկի թաղերը: Մուտքը դալանով էր, որի ձախ անկյունում գտնվող սանդուղքը տանում էր երկրորդ հարկ:

Առաջին հարկը ծառայել է տնտեսական կարիքների, իսկ ամբողջ երկրորդը` բնակության համար: Շքասենյակը, գլխավորապես առաստաղը, ճոխ հարդարված է եղել: Բակի կողմից երկրորդ հարկի պատուհանների միջև եղած միջնապատերը զարդանախշված էին:

Իր ճարտարապետությամբ այս տունը Երևանի ժողովրդական բնակարանի լավագույն նմուշներից էր:

..................

Ֆրիկի փողոցի (Կոնդ) N 2 տունը (տախտակ 11, 12, 13, 14): Կառուցված էր քարից 19-րդ դարի սկզբին և երեսպատված էր աղյուսով:

Հյուսիս-արևմուտքից, գլխավոր ճակատի կողմից առաջին հարկը կիսագետնափոր էր:

Բակի կողմից երկհարկանի ճակատը լուծված է երկհարկ պատշգամբով: Հյուսիս-արևելյան կողմից տանը կից էր տնտեսական կցաշենքը:

Ճակատի կոմպոզիցիան խիստ սիմետրիկ էր: Տան փոքր-ինչ ծանրանիստ որմնախարիսխն ամուր հիմք է ամբողջ` ճակատի համար:

........

Սպանդարյան այժմ` Արամի փողոց նրբանցքի N 3 երկհարկանի տունը (տախտակ 15, 16): Կառուցվել է 19-րդ դարի 60-ական թվականներին, պատկանել է Բակլաչյան ընտանիքին:

Տունը շինված էր անմշակ քարերից և շարքերը հավասարեցնելու նպատակով շարել էին աղյուսե գոտիներ: Ճակատը գաջված էր:

Առաջին հարկում տեղավորված էր օժանդակ մասը, իսկ երկրորդ հարկն ամբողջովին հատկացված էր բնակելի սենյակներին: Հարավ-արևելք նայող մեծ շքասենյակը ելք ուներ դեպի փայտաշեն բարձակավոր պատշգամբը:

..........

Ֆրիկի փողոցի (Կոնդ) N 21 տունը (տախտակ 17, 18, 19): Կառուցել է Մեխակ Աթանեսյանը 19-րդ դարի կեսերին, քարից կամ հում աղյուսից: 1917-ին կառուցվել է տնտեսական շինության մասը, վերակառուցվել է դռնակավոր դարպասը:

Բնակելի սենյակները երկրորդ հարկում էին, իսկ քարե թաղակապ նկուղը տնտեսական նպատակների էր ծառայում: Հարավ-արևմտյան հատվածում գտնվող դալանը տունը կապում էր փողոցի հետ:

Տան ճարտարապետության հիմնական մոտիվը կամարաձև ու ռիթմիկ կրկնվող լուսամուտներ էին:

...........

Նախկին Լերմոնտովի փողոցի N 2 տունը (տախտակ 20, 21, 22, 23): Կառուցվել է 1820-25 թվականներին: Հողամասը չորս կողմից շրջապատված էր քարե պարսպով, փողոցի կողմից ուներ դարպաս ու դռնակ: Տունը պատկանելիս է եղել Աբգար Գուլամիրյանցին:

Քարուկիր կառուցվածքով երկհարկանի տան ճակատները սվաղված էին: Տան ճարտարապետությունը լուծված էր թրծած աղյուսե պարակալներով ձևավորված լուսամուտների բացվածքների համաչափ կրկնությամբ:

........

Խուդաբաշյանների տունը Ս․ Տեր–Գաբրիելյան փողոց (նախկին Թումանյան N 65, այժմ Եղնիկ Կողբացի) (տախտակ 24, 25, 26, 27, 28): Կառուցված էր 1847-50 թվականներին, քարից ու աղյուսից: Բակահայաց ճակատի առաջին հարկն ուներ աղյուսաշեն կամարասրահ, իսկ երկրորդը` փայտաշեն պատշգամբ:

Տնտեսական ու բնակելի սենյակներից կազմված առաջին հարկը թաղածածկ էր:

Երկրորդ հարկի բնակելի սենյակները հարուստ հարդարանք ունեին:

Հատակագծային ու ճարտարապետական լուծմամբ այդ տունը կատարյալ բնակարանի հրաշալի նմուշ էր, որում օրգանապես զուգակցվում էր Հայաստանի ժողովրդական ճարտարապետության լավագույն ավանդույթները:

...........

Կոնդի Ռուսթավելու փողոցի դարպասը (տախտակ 29, 30): Կառուցելու ճիշտ թվականը հայտնի չէ: Այն քաղաքի անվանի մեծահարուստ Մելիք-Աղամալյանի տան շքամուտքն է եղել և հավանաբար կառուցվել է տան հետ միաժամանակ 19-րդ դարի առաջին կեսում:

Քարաշեն կառույց է` ճակատից ու կողերից երեսպատված աղյուսներով:

Չնայած ոչ մեծ չափերին` Կոնդի այդ դարպասը, հաջող ընտրված մասշտաբի, համաչափությունների և լավ մշակված մանրամասների շնորհիվ բակի մուտքի լուծման այդ ժամանակաշրջանի լավագույն նմուշներից է:

........

Սպանդարյան (այժմ Արամի) փողոցի N 31 երկհարկանի տունը (տախտակ 24, 25, 26, 27, 28): Կառուցվել է 1862 թվականին և պատկանել է Կամսարական ընտանիքին:

Տան հատակագիծը տիպական էր այդ ժամանակաշրջանի վերնախավի բնակարաններին, որոնց սենյակները խմբված էին ոչ մեծ նախասենյակի երկու կողմերում: Նախասենյակ էին մտնում բակի պատշգամբից:

Ճարտարապետության գերիշխող դարրը ճակատի կենտրոնական մասի բարձակային, լայն պատշգամբն էր, որի սյունամիջյան կամարները և բազրիքները մշակված էին ցանցկեն զարդանախշերով: