Մասնակից:SyuziG/ԱվազարկղSyuziG
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե , քաղաքագետ, դիվանագետ, Հայաստանում Լիտվայի դեսպան[1] [2] [3] [4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ծնվել է Լիտվայի Վիլնյուս քաղաքում 1977 թվականի ապրիլի 20-ին։ 1995-1999 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժնում, քաղաքագիտության բակալավրիատ է։ 1999-2001 թվականներին սովորել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժնում, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոս է: 1998 թվականին սովորել է Կոպենհագենի DIS ուսումնական հաստատությունում [5]։
1999-2000 թվականներին աշխատել է Լիտվայի կառավարությանն առընթեր Եվրոպական հանձնաժողովի Ինտեգրացիոն ռազմավարության Ծրագրերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ: 2000-2004 թվականներին աշխատել է նույն բաժնում՝ որպես Ինտեգրացիոն վերլուծության բաժնի ղեկավարի տեղակալ։ 2004 թվականին աշխատել է Լիտվայի Հանրապետության Կառավարության գրասենյակի Արտաքին քաղաքականության բաժնում՝ որպես խորհրդատու: 2004-2009 թվականներին եղել է խորհրդատու Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ԵՄ ոլորտային քաղաքականության համակարգման բաժնում: 2009-2012 թվականներին աշխատել է որպես խորհրդական, ապա 2012-2014 թվականներին՝ նախարար խորհրդական Լիտվայի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն Եվրոպական միությունում: 2014-2017 թվականներին եղել է Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետի տեղակալ, ապա 2017-2019 թվականներին՝ վարչության պետ: 2019 թվականի օգոստոսի 19-ից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության Արտակարգ եւ Լիազոր դեսպան[6] [7] [8] [9]։ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն (հիմնական իմացություն), ֆրանսերեն (հիմնական իմացություն) լեզուներին։ Ամուսնացած է,ունի 3 դուստր։
2016 թվականին Արտաքին գործերի նախարարության կողմից պարգևատրվել է «Լիտվական դիվանագիտության մեջ ներդրած ավանդի համար» մեդալով[10] [11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://mediamax.am/am/news/interviews/38181/
- ↑ https://www.aravot.am/2020/07/15/1123672/
- ↑ https://www.aravot.am/2020/06/20/1119065/
- ↑ https://www.mlsa.am/?p=24833
- ↑ https://forequalrights.org/march-8-fair-2/
- ↑ http://www.urm.lt/am/hy/news/--17
- ↑ https://www.gov.am/am/news/item/14049/
- ↑ http://nla.am/4047/
- ↑ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13696&year=2021&month=2&day=19
- ↑ «Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե».
- ↑ https://mil.am/hy/news/6992