Մասնակից:Suzanna(AYB)/sandbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այբ կրթական հիմնադրամի կազմակերպված դպրոցական մրցույթներ

Այբ կրթական հիմնադրամը իր գործունեության ընթացքում կազմակերպել է տարբեր մրցույթներ

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը «Kangourou Sans Frontières» (KSF, «Կենգուրու առանց սահմանների», գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում) միջազգային ասոցիացիայի անդամ է և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի բացառիկ կազմակերպիչը Հայաստանում և Արցախում:

«Կենգուրու»-ն տրամաբանական և միևնույն ժամանակ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է,որը ծնունդ է առել Ավստրիայում 1980-ական թվականներին և անցկացվում է անմիջականորեն դպրոցներում:Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտները:Բոլոր մասնակից դպրոցներին և աշակերտներին տրվում են «Կենգուրու» միջազգային մրցույթի մասնակցության հավաստագրեր: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին շնորհվում են պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հաղթողները ստանում են նաև գլխավոր մրցանակ` արժեքավոր նվեր կամ ամենամյա միջազգային ամառային ճամբարի ուղեգիր: ?

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես անցկացվել է 2009 թվականի մարտին, և մրցույթին մասնակցել են 30 567 դպրոցականներ հանրապետության բոլոր մարզերի 570 դպրոցներից: [1]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]