Մասնակից:Susi1/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

10 հետաքրքիր փաստ Նապոլեոն Բոնապարտի մասին Ասում են` լավ է, որ հռչակավոր Նապոլեոն Բոնապարտը ողջ չէ, այլապես նա կխենթանար` իմանալով, որ վերածվել է կոնյակի, շոկոլադի և թխվածքի: 1.Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտը շատ ցածրահասակ էր`157 սմ, դա է պատճառը, որ նրա շտաբի սպաները բարձրահասակ չէին և չունեին գեղեցիկ կազմվածք: Կայսրը համարում էր, որ իրեն շրջապատող տղամարդիկ չպետք է իրենից գրավիչ լինեն: 2.Բոլորից լավը լինելու ցանկությամբ տոգորված Նապոլեոնը շրջապատում էր իրեն ոչ միայն ցածրահասակ, այլև արտաքնապես տգեղ մարդկանցով: 3.Նապոլեոնը վստահ էր, որ երկար քնում են միայն հիմարներն ու հաշմանդամները, ուստի նա քնում էր օրական 3-4 ժամ: Որոշ կենսագիրներ պնդում են, որ 4 ժամը մեկ Նապոլեոնը 15 րոպե ննջում էր: Սակայն Նապոլեոնի անձնական քարտուղար Լուի Անտուան Ֆովել Բուրյենի գրավոր վկայություններում նշված է. «Նապոլեոնի քիչ քնելու մասին լեգենդներն ընդամենը նրա երկրպագուների երևակայության արդյունքն են: Նապոլեոնը քնում էր օրական 7 ժամից ոչ պակաս և հրահանգում էր իրեն արթնացնել առավոտյան ժամը 8:00-ից ոչ շուտ»: 4.Նապոլեոնը գինու գավաթի փոխարեն օգտագործում էր իտալացի հայտնի ավանտյուրիստ կոմս Կալեոստրոյի գանգը: 5.Կայսրը բավականին կրթված էր, սակայն իր ռազմական արշավանքների արդյունքում Եվրոպայից բացի կարողացավ լինել միայն Եգիպտոսում և Ռուսաստանում, ուստի Բոնապարտը կարծում էր, թե ռուսական Ուրալից հետո սկսվում է Չինաստանը: 6.Բոնապարտը կարդում էր րոպեում 2000 բառ արագությամբ, նման տեմպը խնայում է աչքերը և բարձրացնում է նյութի ընկալման մակարդակը 20%-ով: 7.Նապոլեոնը տառապում էր այլուրոֆոբիայով: Սա պաթոլոգիկ վախ է կատուներից, որով տառապում էր կայսրը: 8.Խիստ զբաղվածության պատճառով Նապոլեոնը ժամանակ չի ունեցել սվորել ձի քաշել, սակայն դա չխանգարեց նրան կյանքի ընթացքում 130 ձի փոխել: Ամենից շատ կայսրը սիրում էր արաբական ձիերին: 9.Որոշ պատմաբաններ պնդում են, թե Բոնապարտին թունավորել են մկնդեղով: Ըստ այդ վարկածի` տարիների ընթացքում նրա սննդի մեջ պարբերաբար շատ փոքր քանակաությամբ մկնդեղ են խառնել: 10.Մի անգամ պահակակետի կողքով անցնելիս Նապոլեոնը տեսնում է, որ ժամապահը քնած է: Այն ժամանակվա օրենքների համաձայն` խեղճ զինվորին պետք է մահապատժի ենթարկեին, սակայն դեպքի վայր ժամանած հրամանատարն ապշած է մնում իր տեսածից: Բոնապարտն անձամբ վերցնում է հրացանը և պահպանում ժամապահի քունը: Ավելի ուշ կայսրն այսպես է մեկնաբանում իր արարքը. «Փոքրիկ կապրալն ամեն վայրկյան պատրաստ է իր կյանքը զոհել հանուն կայսեր, ինչո՞ւ կայսրը չի կարող զոհել իր կյանքը հանուն փոքրիկ կապրալի»: