Jump to content

Մասնակից:Sus M

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կշիռը կարելի է չափել զսպանակային կշեռքի միջոցով։ Համապատասխան ձևով աստիճանավորելու դեպքում այդպիսի կշեռքով կարելի է չափել նաև զանգվածը։ Լծակավոր կշեռքները նման աստիճանավորման կարիք չունեն, քանի որ այդ դեպքում համամատվում են զանգվածները, որոնց վրա ազդում են միևնույն ազատ անկման արագացումներ (կամ արագացումների գումարներ հաշվարկման ոչ իներցիալ համակարգերում)։ Տեխնիկական զսպանակավոր կշեռքով կշռելիս սովորաբար անտեսում են ազատ անկման արագացման վարիացիաները, քանի որ այդ վարիացիաների ազդեցությունը փոքր է կշռման համար գործնականում պահանջվող ճշտությունից։

Հեղուկ կամ գազային միջավայրում մարմնի կշռի վրա ազդում է նաև Արքիմեդի ուժը. միջավայրի մեջ ընկղմված մարմնի կշիռը փոքրանում է այդ միջավայրից արտամղված ծավալի չափով։ Եթե մարմնի խտությունը փոքր է միջավայրի խտությունից, կշիռը դառնում է բացասական, այսինքն՝ մարմնի վրա դուրս մղող ուժ է ազդում։

Կշռի բացակայության վիճակը՝ անկշռությունը առաջանում է ձգող օբյեկտները մարմնից հեռացնելու դեպքում, կամ էլ այն ժամանակ, երբ մարմինը գտնվում է ազատ անկման մեջ, այսինքն՝ : Զանգված և կշիռ[խմբագրել]

Ժամանակակից ֆիզիկայում զանգվածը և կշիռը հիմնովին տարբեր հասկացություններ են։ Կշիռը ուժ է, որն ի հայտ է գալիս նյութի վրա ձգողականության ազդեցության հետևանքով, մինչդեռ զանգվածը էքստենսիվ մեծություն է և ցույց է տալիս մարմնի իներտության չափը։ Օրինակ, անկշռության պայմաններում բոլոր մարմինների կշիռը զրո է, մինչդեռ յուրաքանչյուր մարմնի զանգվածը տարբեր է։ Եթե մարմնի դադարի վիճակում կշեռքների ցուցումները լինեն զրոյական, ապա նույն արագությամբ մարմիններով կշեռքներին հարվածելիս ազդեցությունները տարբեր կլինեն (տե՛ս էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքները)։ Այնուհանդերձ, չնայած ֆիզիկայում պահպանվում է զանգված և կշիռ հասկացությունների տարբերակումը, առօրյա կյանքի բազմաթիվ իրավիճակներում «կշիռ» բառը հաճախ կիրառվում է «զանգվածի» փոխարեն։ Օրինակ, ասում ենք, որ ինչ-որ մարմին կշռում է այսքան կիլոգրամ, չնայած կիլոգրամը զանգվածի չափման միավոր է։ Ձգողական շեղումները[խմբագրել]

Կշիռի նվազումը ըստ Երկրագնդի լայնությունների:

Կշիռի արժեքը (եթե մարմնի զանգվածը անփոփոխ է) ուղիղ համեմատական է ազատ անկման արագացմանը, որը կախված է երկրի մակերևույթից ունեցած բարձրությունից (կամ այլ մոլորակի մակերևույթից ունեցած բարձրությունից, զանգվածից և չափերից եթե մարմինը դրա մոտ է գտնվում)։ Քանի որ Երկիր մոլորակը կատարյալ գնդաձև չէ, կշիռը կախված է նաև այն կետի աշխարհագրական կոօրդինատներից, որտեղ իրականացվում է չափումը։ Ազատ անկման արագացման, հետևաբար մարմնի կշռի վրա ազդող մյուս գործոնը չափման կետի շրջակայքի գրավիտացիոն անոմալիաններն են, որոնք պայմանավորված են Երկրի մակերևույթի և ընդերքի կազմության առանձնահատկություններով։ Երկրի ձգողական դաշտի տատանումները կարող են կազմել մինչև 0,5%[1]: Աղյուսակում բերված են որոշ տվյալներ Երկրի մակերևույթի տարբեր կետերում արված չափումներից։ Քանի որ նշված վայրերում տարբեր արժեքներ են գրանցվել g գրավիտացիոն հաստատունի համար, ապա տարբեր կլինի նաև մարմնի կշիռը այդ կետերում[2]: