Մասնակից:Srohund/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տենդային ցնումներ, կամ ջերմային ցնցումներ, ֆեբրիլ ցնցումներ, տենդի հետ ասոցացված ջղաձգություններ, որոնց հիմքում ընկած չեն լուրջ հիվանդություններ, օրինակ մենինգիտ, էնցեֆալիտ կամ գլխուղեղն ախտահարող այլ վիճակներ։ Տենդային ցնցումները դրսևորվում են առավելապես վեց ամսականից մինչև հինգ տարեկան հասակում։ Ցնցումների մեծ մասը տևում է մինչև հինգ րոպե, և երեխան լիարժեք վերադառնում է նորմալ վիճակի 60 րոպեների ընթացքում։

Տենդային ցնցումները հաճախ դիտվում են նույն ընտանիքի անդամների մոտ։ Ախտորոշումը ներառում է ուղեղի ինֆեկցիաների, մետաբոլիկ խանգարումների ինչպես նաև նախկինում տարած աֆեբրիլ ցնցումների առկայության բացառումը։ Տարբերում են ֆեբրիլ ցնցումների երկու հիմնական տեսակ՝ պարզ և բարդ։ Պարզ ցնցումները բնորոշվում են միայն մեկ, գեներալիզացված, հիմնականում՝ տոնիկ-կլոնիկ ցնցումով 24 ժամվա ընթացքում, որի տևողությունը չի գերազանցում 15 րոպեն։ Ախտորոշման համար արյան քննության, գլխուղեղի վիզուալիզացիայի կամ էլէկտրոէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ) անհրաժեշտություն սովորաբար չի դիտվում։ Կարևոր է երեխայի ընդհանուր զննումը և տենդի աղբյուրի բացահայտումը։ Տուժած տեսք չունեցող երեխայի դեպքում գոտկային պունկցիայի կարիք հիմնականում չի դիտվում։ Բացառություն են կազմում մինչև 18 ամսական երեխաները, ում մոտ ներգանգային վարակի դրսևուրումները սուղ են, կարող են սահմանափակվել ջերմային ցնցումով, և առաջանում է լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն։

Պարզ ջերմային ցնցումների կանխարգելման նպատակով ո՛չ հակացնցումային, ո՛չ ջեիմիջեցնող դեղորայքի կիրառումը խորհուրդ չի տրվում։ Այն դեպքերում, երբ ցնցումը տևում է ավելի քան հինգ րոպե, կիրառվում են բենզոդիազեպիններ, ինչպիսիք են լորազեպամը և միդազոլամը։ Պարզ տենդային ցնցումների ելքը բարենպաստ է, հետագայում կրկնակի ջերմային ցնցում ունենալու հավանականությունը 15-75% է, իսկ էպիլեպսիայի զարգացման ռիսկը ընդհանուր պոպուլյացիայի համեմատ բարձր է ընդամենը 2% -ով։ Ջերմային ցնցումները դիտվում են մինչև հինգ տարեկան երեխաների 2-10 %-ի մոտ։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալիզացված տոնիկ-կլոնիկ ցնցման ընթացքում երեխան կորցնում է գիտակցությունը, մարմինը ձգվում է, ձեռքերը և ոտքերը ցնցվում են, աչքերը մնում են բաց՝ հայացքը հառած մի կետի։ Շնչառությունը կարող է մնալ համաչափ։ Հնարավոր են անմիզապահություն ու անկղապահություն, ինչպես նաև, երեխան կարող է փսխել կամ ունենալ ուժեացած թքարտադրություն։ Սովորաբար ցնցումը տևում է հինգ րոպեից կարճ, երեխայի մարմնի ջերմաստիճանը հիմնականում գերազանցում է 38°C-ը (100.4 °F)։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմային ցնցումները պայմանավորված են տենդով, սովորաբար 38 °C-ից բարձր։ Տենդի պատճառները հիմնականում վիրուսային վարակներն են։ Որոշ հեղինակներ գտնում են, որ ջերմության բարձրացման արագությունը նշանակություն չունի, այլ հեղինակների կարծիքով ջերմության արագ բարձրացումը ֆեբրիլ ցնցման ռիսկի գործոն է։ Վերջին մոտեցումը ապացուցված չէ։

Ըստ սահմանման, ջերմային ցնցումը դիտվում է ներգանգային ինֆեկցիայի և մետաբոլիկ խանգարումների բացակայության պայմաններում։ Հաճախ դիտվում է նույն ընտանիքում։ Իդենտիֆիկացվել են մի շարք գենետիկ գործոններ։ Ջերմային ցնցումների և երկաթ-դեֆիցիտային անեմաների կապի վերաբերյալ կան որոշ հաղորդումներ, մասնավորապես զարգացող երկրներում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը ուղղված է տենդի ու ցնցման առավել լուրջ պատճառների բացառմանը, ինչպիսիք են մենինգիտը և էնցեֆալիտը։ Այն տարածաշրջաններում, ոտեղ երեխաները ստանում են պատավաստումներ պնևմոկոկի և հեմոֆիլուսի դեմ, բակտերիալ մենինգիտի զարգացման հավանականությունը ցածր է։ Ակտիվ և առողջ տեսք ունեցող երեխաների մոտ բակտերիալ մենինգիտը անհավանական է։

Սովորաբար լրացուցիչ հետազոտությունների, ինչպիսիք են արյան քննությունը, գլխուղեղի վիզուալիզացիան, էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, անհրաժեշտություն չի դիտվում։ Մենինգիտի կասկածի դեպքում ցուցված է գոտկային պունկցիան։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են ջերմային ցնցումների երեք տեսակ․

  • պարզ ֆեբրիլ ցնցումներ, բնորոշվում են կարճ տևողությամբ (մինչև 15 րոպե), գեներալիզաված ընդգրկմամբ, դիտվում են մեկ անգամ 24 ժամվա ընթացքում։
  • բարդ ֆեբրիլ ցնցումներ, երբ ցնցման տևողությունը գերազանցում է 15 րոպեն, կամ կրկնվում է 24 ժամվա ընթացքում, կամ կրում է ֆոկալ՝ օջախային բնույթ։
  • ֆեբրիլ էպիլեպտիկ ստատուս, ֆեբրիլ ցնցում, որի տևողությունը գերազանցում է 30 րոպե։ Դիտվում է ջերմային ցնցումների մինչև 5% դեպքերում։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդ են այն տենդային ցնցումները, որոնք տևում են 15 րոպեից ավել, կամ կրկնվում են 24 ժամվա ընթացում, կամ կրում են ֆոկալ բնույթ։